Հայաստանը ներկայումս գտնվում է ցածր գնաճային ֆոն ունեցող երկրների շարքում, ինչը ինքնին դրական պրոցես է. Քթոյան

Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով՝ 2020 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 0.2 տոկոս: Իսկ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբի գծով անգամ արձանագրվել է գնանկում՝ 1.8 տոկոսի չափով:

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անցել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային դրույքաչափերի: Իսկ դա ենթադրում էր երրորդ երկրներից ներկրվող 700-ից ավելի ապրանքատեսակների մաքսատուրքի բարձրացում, ինչն էլ իր հերթին կբերեր դրանց գների բարձրացման: 2019-ի վերջին ամիսներին որոշները գուժում էին, որ 2020 թվականի հունվարի 1-ից մեծ գնաճ է սպասվում, բայց ինչպես երեւում է ՎԿ-ի հրապարակած տվյալներից՝ այդ «մեծ» գնաճը կազմել է 0.2 տոկոս:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ:

- Պարոն Քթոյան, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2020-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0.2 տոկոս: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը:

- Երկրները գնաճի առումով դասակարգվում են տարբեր խմբերի՝ հաշվի առնելով, թե այդ երկրներում ինչպիսին է գնաճի ֆոնը: Որպես կանոն, գնաճը եւ տնտեսության զարգացումն իրար հետ փոխկապակցված են: Եթե նայենք այն երկրները, որոնք թերզարգացած են կամ դեռեւս զարգացման ուղին են բռնել, այնտեղ գնաճի ֆոնն ավելի բարձր է: Այսինքն, գնաճային ճնշումները տնտեսությունում շատ ավելի ընդգծված է: Զարգացած երկրներն աչքի են ընկնում ավելի ցածր գնաճի ֆոնով: Այնտեղ գնաճը կարող է կազմել ենթադրենք մինչեւ 1 տոկոս. սա ներսում ակտիվ մրցակցային միջավայրի, ինստիտուցիոնալ զարգացման արդյունք է: Հայաստանը ներկայումս գտնվում է ցածր գնաճային ֆոն ունեցող երկրների շարքում, ինչը ինքնին դրական պրոցես է: Դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ զարգացումը շարունակվում է երկրում, ու մրցակցային միջավայրը բարելավվում է:

- Նախորդ տարվա վերջին շատ էր խոսվում, որ 2020-ի հունվարի 1-ից 700-ից ավելի ապրանքատեսակներ կթանկանան՝ այդ թվում սննդամթերքը: Այդ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման պարագայում «սարսափելի գնաճ» չեղավ: Ինչո՞վ եք սա բացատրում

-Նմանատիպ եզրակացությունները կամ մանիպուլյատիվ բնույթ ունեն՝ արհեստական աժիոտաժ առաջացնելու համար, կամ հիմնվում են զուտ տեսական դատողությունների վրա: Օրինակ՝ մաքսատուրքը եթե բարձրացավ՝ դա գնաճային ճնշումներ կստեղծի: Տեսականորեն այս դրույթը սխալ չէ, բայց գնաճը բարդ երեւույթ է: Գների վրա ազդում են բազում գործոններ: Նույն ժամանակահատվածում դու կարող ես քո մրցակցային վիճակը բարելավել, ինչը կբերի գնաճի ֆոնի թուլացման: Կարեւորն այն է, որ համակցության մեջ մենք ունենանք ցածր գնաճային ֆոն, ինչը եւ ունենք: Այդ տեսակի դատողությունները հիմնվում են տեսական՝ պարզ դատողությունների հիման վրա, որում հաշվի չեն առնվում այն գործոնները, որոնք գնաճի նվազման ուղղությամբ են լինում:

- Ի վերջո առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ով պայմանավորված գնաճի սպասե՞լ, թե կունենանք այն արդյունքները, ինչ հունվարին:

- Կարծում եմ՝ ոչ: Մենք ունենք 8000 ապրանք ներկայացուցիչ կամ 750 ապրանքախումբ, եթե ԵԱՏՄ-ի 700 ապրանքատեսակների առումով նայենք, դրանք անվանացանկով տեսակարար կշիռ չեն կազմում զամբյուղի մեջ: Ընդհանրապես, եթե դու գտնվում ես ինչ-որ մաքսային գոտում եւ քեզ համար ստեղծված են արտոնյալ պայմաններ, դա ինքնին վատ է տնտեսության համար: Դա մենք տեսնում ենք, օրինակ՝ ավտոմեքենաների շուկայում: Հետեւաբար ասել, որ մաքսատուրքի բարձրացումը կբերի գնաճի, եւ դա բացասական է, սխալ է: Դա իր հետ բերում է նաեւ այլ դրական երեւույթներ՝ ինչի մասին չեն խոսում: Եթե դու մի ասպեկտը դիտարկում ես, մյուսը եւս պետք է հիշատակես: Արտոնությունների արհեստական պայմանների ստեղծումը միշտ վատ է տնտեսության համար:

- Շատ հաճախ տեսակետներ են հնչում, որ ցածր գնաճը տնտեսության վրա կարող է բացասական ազդել: Դա այդպե՞ս է, եթե այո, ապա արդյո՞ք առաջնայինը հանրության համար բեռը նվազագույնի հասցնելը չէ:

- Այդպիսի դատողություններ անողները սահմանափակ տեսանկյունից են մոտենում հարցին: Զարգացած երկրներում 0.5 տոկոս գնաճի միջին մակարդակ կա, հիմա ի՞նչ ասենք այնտեղ գնաճը ցածր է, ուրեմն վա՞տ է: Բնականաբար՝ ոչ: Կախված է նրանից, թե գնաճի ցածր տեմպը կամ տեմպերի նվազումը ինչով է պայմանավորված: Եթե դա արհեստական սահմանափակումների, տնտեսական հարաբերություններում պետության միջամտության եւ սուբսիդիաների արդյունք է՝ բնականաբար դա վատ է: Դրական է, երբ որ ցածր գնաճի հիմքում մրցակցությունն է, տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումն է: Եթե արդյունավետությունն է գների նվազման հիմքում՝ դա միայն ողջունելի է: Նշանակում է տնտեսության մեջ դու ստեղծել ես այնպիսի պայմաններ, որ սուբյեկտները մրցակցում են իրար հետ, նվազեցնում են ծախսերը, ու գները նվազում են: Գների բարձր մակարդակը նաեւ դրական կողմեր ունի, օրինակ՝ պետական բյուջեի տեսանկյունից գնաճի 1 տոկոսային կետով ավելացումը 10-15 մլրդ դրամի չափով հավելյալ եկամուտ է ստեղծում: Բայց խնդիրն այստեղ գնաճի բարձր կամ ցածր լինելը չէ, այլ դրա կանխատեսելի մակարդակը: Այսինքն, թե ինչպիսի գնաճ է սպասում հասարակությունը:

- Քաղաքացիների վրա գնաճի ազդեցությունն էակա՞ն է: Օրինակ կարո՞ղ է 0.2 տոկոս գնաճ լինել, բայց դա քաղաքացու վրա ֆինանսական առումով լուրջ ազդեցություն ունենա:

- Իհարկե. այդ 0.2 տոկոսը 450 խումբ ապրանքների միջինացված գինն է: Բայց սպառողական զամբյուղի կառուցվածքում մենք ունենք մեծ կշիռ ունեցող ապրանքների գների նվազման գործընթաց: Վերջին 1 տարվա ընթացքում վառելիքի շուկայում գնանկում է նկատվում՝ խոսքը շուրջ 15 տոկոսի մասին է: Դա մարդիկ իրենց ամենօրյա ծախսերի վրա զգում են:

- Տարվա վերջում Ձեր կանխատեսմամբ առավելագույնը մինչեւ ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե անվերահսկելի իրավիճակներ չլինեն:

- Ես կարծում եմ, որ 2020 թվականին գնաճը չի կարող ավելի մեծ լինել, քան 2019-ին: Նախորդ տարի մենք ունեցանք սպառողական գների մոտավորապես 1.8 տոկոս աճ: Իմ գնահատմամբ 2019-ի մակարդակից բարձր չի լինի: Վատագույն դեպքում՝ 2-2.2 տոկոսի սահմաններում կլինի: Տնտեսության երկարաժամկետ գնաճը կամ վերջին մի քանի տարիների գնաճի միջին մակարդակը գնալով նվազում է, բայց կոնկրետ կանխատեսումներ անելը ավելի բարդ գործ է:

Տպել
1833 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ