Հակածխախոտային օրինագիծն այս տեսքով բիզնեսի, տնտեսության համար ռիսկեր է պարունակում. Բաբկեն Թունյան

Ես կարծում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հակածխախոտային օրինագծին:

«Մենք միայն ծխողների իրավունքների մասին չենք խոսում, հակառակը: Սա պիտի ծխողների ու չծխողների թեմա չլինի, սա պիտի լինի առողջ մարդու թեման, եւ եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, մենք այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ տնտեսական հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար այս նախագիծը»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թունյանը:

Նրա պնդմամբ՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվել է այս նախագծին, քանի որ չի ուզել, որ այն տապալվի:

«Մենք չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին, բայց շտկելու բաներ կան»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաեւ, որ հարցի քննարկումը գտնվում է էմոցիոնալ տիրույթում:

«Երբ հակափաստարկներ են բերվում, պատասխանը հետեւյալն է՝ ծխելը վատ բան է: Մենք էլ ենք ասում, որ ծխելը վատ բան է, միայն անմեղսունակ մարդը կարող է ասել, որ ծխելը առողջությանն օգտակար է, բայց եկեք հասկանանք՝ այս օրինագծով մենք այդ խնդիրը լուծո՞ւմ ենք, թե՞ ոչ, ի՞նչ ենք շահում ու ի՞նչ ենք կորցնում»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ, իհարկե, առողջ մարդն է տնտեսության մեջ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում. աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում:

«Այդ հարստությունն էլ ստեղծում են տնտեսվարողները: Եթե դուք խոսում եք փողի ու առողջությունը հակադրելու մասին, ծխախոտային ինդուստրիան 2019 թ.-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկ է վճարել: Հիմա դուք խոսում եք առողջության պարտադիր ապահովագրման համակարգի մասին ու ցանկանում եք 6% լրացուցիչ հարկով հարկել աշխատողներին, որ մենք ունենանք առողջ քաղաքացիներ: Բա այդ ժամանակ առողջության ապահովագրությունը չի՞ հանգում փողին: Ես չեմ ասում, որ մեկը մյուսին պետք է հակասի, բայց պետք է առողջ բալանսավորված մոտեցում գտնել»- ասաց պատգամավորը՝ առաջարկելով նորից քննարկել այս հարցն ու լուծումներ գտնել տնտեսության ոլորտում:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում էր «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Պատգամավորներից շատերը պնդում էին, որ պետք չէ գումարը գերադասել առողջությունից, իսկ որոշներն էլ, որ պետք է մտածել նաեւ տնտեսության մասին:

Տպել
2188 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից