Վանաձորի «Կինո Մոսկվա»-ին վաճառված «Արցախ պուրակ»-ը կվերադարձվի վանաձորցիներին. համայնքն այն հետ կգնի

Վանաձոր քաղաքի սիրտը համարվող «Արցախ պուրակը», որի մեծ մասը դեռ 2006թ-ին վաճառվել էր «Կինո Մոսկվա» ընկերությանը, կվերադարձվի համայնքին: Տարիներ շարունակ տեւած քննադատությունից հետո տարածքը համայնքին վերադարձելու նպատակով տարբեր անհատների ու կառույցների կողմից իրականացված բանակացությունները կարծես թե տվել են սպասված արդյունքը: Հարցը քննարկման է դրվել Վանաձոր համայնքի ավագանու վաղվա նիստում: Համայնքը «Կինոթատրոն Մոսկվայից» կգնի պուրակի տարածքը ու այնքան գումարով, որքանով որ վաճառվել էր:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց, որ ավագանու նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտա թիվ 34Թ հասցեում գտնվող «Կինոթատրոն Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2500.0 քմ մակերեսով հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: 

«Նախորդ տարի, երբ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվեց նաեւ «Արցախ պուրակը», զուգահեռ նաեւ դիմեցինք սեփականատիրոջը, բացատրեցինք, որ այլեւս որեւէ շինություն այդտեղ չի կարող կառուցվել,  նախ առաջին հերթին այդ տարածքում կա 2 հատ արձան, որոնք ենթահուշարձան են եւներառված են   օտարման եւ ոչ ենթակա հուշարձանների ցանկում, չնայած որ պուրակը ներառված չէր: Օրենսդրությամբ ասվում է, որ արձանը կամ ենթահուշարձանը կարող է տեղափոխվել միայն կառավարության որոշմամբ, որը բնականաբար, սեփականատերը չի ստանա, բացի դա նաեւ հիմնավորեցինք, որ տարածքը պետք է պուրակ մնա, եւ ինքն էլ տարիներ շարունակ չի կատարել իր պայմանագրով սահմանված կետերը, հետեւաբար այդ հողամասի մնալը որպես մասնավոր սեփականություն անիմաստ է: 14 տարի շարունակ այդտեղ ոչինչ չի արվել, ըստ իրենց համատիրությանն են փոքր գումար փոխանցել տարածքը մաքուր պահելու համար, բայց այն որ տարածքը անբարեկարգ ու անխնամ էր, բոլորս գիտենք»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ հիշեցնելով, որ հողամասը նպատակային էր օտարվել՝ կինոթատրոն կառուցելու համար, որը փաստացի այս տարիներին չի արվել:

Բաժնի պետն ասում է, այս ամենից ելնելով սեփականատիրոջն առաջարկվել է հողը վերադարձնել այնքան գումարով, որով իրենք են ժամանակին գնել. «Մենք այդ 12 մլն դրամը կվճարենք, հետ կվերցնենք: Իրենք դիմել էին, թե հողի հարկ են վճարել, համատիրությանն են գումարներ տվել, բայց մենք ավելի գումար չենք տալու, այնքան, ինչքան որ հողի համար ժամանակին վճարել են: Հիմա ավագանուն առաջարկվում է տալ հավանություն, որ այդ հողի համար վճարվի գումարն ու վերադարձվի համայնքին»: Այս ամենից հետո. ըստ նրա, քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կարվի, հողը կճանաչվի հուշարձանային, եւ այսուհետ ով ուզում է լինի, այլեւս պուրակին չկարողանան ձեռք տալ:

Տպել
13458 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց