Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։

Հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:
«Մեր առաջին հանդիպումն ուզում եմ սկսել լավ լուրով։ Բոլորովին վերջերս մեր կառավարության կողմից հաստատվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը։ Հաշվի առնելով այն, որ իրանական կողմի հավաստիացմամբ 2020թ․ նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը , մեզ համար կենսական է դառնում Դդմաշենի ենթակայանի կառուցումը»,-նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարևորվում է նաև Հյուսիս –Հարավ էներգետիկ միջանցքին նոր թափ հաղորդելու տեսանկյունից։ «Կարծում եմ, սա լայն հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Վրաստանի համար։ Այս երկու խոշոր նախագծերով Հայաստանն ու Վրաստանը կարող են առաջընթաց գրանցել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ձեռք բերել նոր շուկաների հասանելիություն ։ Արդյունքում մենք կարող ենք էներգետիկ կարևոր միջանցք դառնալ դեպի Պարսից ծոցի երկրներ և Վրաստանի միջոցով արդեն երրորդ երկրներ»,-հավելել է նախարարը։

Նախարար Նատելա Տուրնավան իր հերթին կարևորել է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի քառակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծելով Հայաստանի և Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթները նման կարևորություն ունեցող էներգետիկ նախաձեռնությունում: Նատելա Տուրնավան հայտնել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները զուգահեռ իրականացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազատարի վրացական կողմում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը: Հարցի կարգավորման ուղղությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնել հանգամանալից քննարկում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` ուղղված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորություններին:

 

Տպել
1073 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել