Մխիթարյանի գնահատականները «Ռոմա» տեղափոխվելուց հետո վատացել են

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջին ցուցանիշները «Ռոմայում» վատացել են: Այդպիսին է տեսարանը՝ ըստ հեղինակավոր WhoScored կայքի տվյալների: Այն 31-ամյա ֆուտբոլիստի գնահատականներն ընդհանուր առմամբ ավելի ցածր է սահմանում, քան «Արսենալում»:

«Ռոմայի» կազմում Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում անցկացրած հանդիպումների հանրագումարով նրա միջին գնահատականը 6.76 է: Սա, իհարկե, ավելի բարձր է, քան ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 3 խաղերինը (6.17), բայց ավելի ցածր է, քան 2018-19 մրցաշրջանում «Արսենալում» նրա ելույթների գնահատականը (6.88): Իսկ 2017-18 մրցաշրջանի գնահատականն էլ ավելի բարձր է եղել (7.35):

Նմանատիպ պատկեր է նաեւ Եվրոպա լիգայի հետ կապված: Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում նրա գնահատականը 6.77 է: 2018-19 մրցաշրջանում «Արսենալի» խաղերի համար նրան տրվել է 6.81 գնահատականը, իսկ 2017-18 մրցաշրջանի համար՝ 7.19:

Հայ ֆուտբոլիստը վարձավճարով հռոմեական թիմ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ սեպտեմբերին: Մասնակցել է 10 հանդիպման ու 4 գոլ խփել: Վնասվածքների պատճառով մի շարք հանդիպումներ է բաց թողել:

Ամեն դեպքում «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆենսեկան Մխիթարյանից շատ գոհ է, եւ ինչպես գրում է բրիտանական The Daily Star պարբերականը, ցանկանում է պահել նրան թիմում: Նա հույսեր է կապում կիսապաշտպանի հետ, եւ «Ռոման» էլ փորձում է «Արսենալից» ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերը: Մխիթարյանը  նույնպես ցանկանում է մնալ: Վերջերս նա իր դժգոհությունն է հայտնել լոնդոնյան ակումբի վերաբերյալ: Ասել է, որ «զինագործները» չեն պահել իրենց խոստումները:

««Արսենալն» ինձ խոստումներ տվեց մրցաշրջանի սկզբում, սակայն ընդամենը 2 շաբաթ անց դրանք չպահվեցին: Հետեւաբար, երբ իմ գործակալը զանգահարեց եւ առաջարկեց միանալ «Ռոմային», ես 2 անգամ չմտածեցի: Նույնիսկ ֆինանսական հարցերը չքննարկեցի: Ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին, եւ մտածեցի, որ փոփոխությունը լավ կլինի»,- ասել է նա:

Մխիթարյանին ձեռք բերելու բանակցությունները, սակայն, այնքան էլ հարթ չեն ընթանում: «Ռոման» 10մլն եվրո է առաջարկել, որը «Արսենալը» մերժել են: Նշվում է, որ լոնդոնցիները 20մլն է պահանջում՝ չնայած նրանց հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ.: Եթե կողմերը համաձայնության չգան տրանսֆերի հարցում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանն ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ», քանի որ նրա վարձավճարի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2019-20 մրցաշրջանի ավարտը:

Տպել
1635 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել