Երթուղայինների վարորդները առավոտից սկսած գործադուլը ժամանակավոր դադարեցրեցին. եւս 10 օր կսպասեն

Այսօր առավոտից Երեւանում շուրջ մեկ տասնյակ երթուղիներ սպասարկող (1, 10, 12, 21, 34, 19) երթուղայինների վարորդները գործադուլ էին սկսել: Նրանք պահանջում էին վերանայել այն պայմանները, որոնցում իրենք աշխատում են: Վարորդները բողոքում են բալային համակարգից եւ համատարած թանկացումներից: Նշում են, որ ամեն ինչ թանկացել է, իրենց մուտքերն էլ՝ նվազել:

«Յուղը 300 դրամով էինք առնում, հիմա ամենաէժան յուղը 1200 դրամ է: Գազը վերջին մի քանի ամիսներին քիչ-քիչ թանկացել է, եւ մեկ զապռավկեն հասել է 10 հազար դրամի, որը առաջ 7 հազար դրամ էր: 5 ռեյսում 27 հազար դրամ օրական վճարել չենք կարող: Թող կառավարությունը կա՛մ հարկերն իջեցնի, կա՛մ գազի գինն իջեցնեն մեզ համար»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նրանք բողոքեցին, որ այն գումարով, որը հարկերից ու ծախսերից հետո մնում է իրենց, պարզապես հնարավոր չէ ընտանիք կերակրել: Նրանցից շատերը վստահեցրին, որ երթուղին սպասարկող ընկերությանը հսկայական պարտքեր են կուտակում, որպեսզի կարողանան մի քանի կոպեկ գումար տուն տանել, ակտերի մասին խոսելն էլ արդեն ավելորդ են համարում: «Թեթեւ գիծ ես տրորում, ակտ է գալիս: Մեզ վրա ակտեր են գալիս, բայց մենք էլ մարդ ենք, 15 ժամ ղեկին նստած հոգնում ենք, խախտումներ էլ ենք անում: Թող կարմիր գծերը հանեն, տրանսպորտին գիծ տան, չենք կարողանում կանգառ մտնել: Եթե ես առավոտվա 7-ից մինչեւ գիշերվա 9-10 քշում եմ, ոնց էլ չլինի, մի ակտ կունենամ, չէ՞: Հիմա որ վարորդականից զրկվեմ, չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ամբողջ կյանքս վարորդ եմ եղել, գնամ, ի՞նչ աշխատեմ: Ես ուրիշ ապրելու միջոց չունեմ»,- ասաց մեկ այլ վարորդ:

Վարորդները հայտնեցին, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը համոզել է, որ մի որոշ ժամանակ համբերեն, գնան գործի:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը, որը հանդիպում է ունեցել ցուցարարների հետ, նրանց առաջարկել է 10 օր էլ շարունակել աշխատել՝ մինչեւ իրենց հարցերին պատասխաններ գտնեն: «Բոլոր լուծումներն աստիճանաբար կտրվեն»,- ասել է նա:

Վարորդները համաձայնեցին ժամանակավոր վերադառնալ իրենց աշխատանքին: Նշեցին, որ 10 օր եւս կաշխատեն, սակայն եթե ոչինչ չփոխվի, նորից ոտքի են կանգնելու: Լրագրողների հարցին, թե ի՞նչ պայմաններով կհամաձայնվեն աշխատել, վարորդներից մեկն ասաց. «Ինչ-որ արտոնություններ տան մեզ, որպես երթուղայինի վարորդի՝ գոնե որոշակի զիջումներ լինեն, մենք էլ աշխատենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4312 դիտում

Իրանը հայտարարել է Հայֆայի, Բեն Գուրիոն օդանավակայանի և ԱՄՆ 5-րդ նավատորմի վրա հարվածների մասին

Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին

Ամերիկյան կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում առաքելություն կատարելուց հետո

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Սպասված լուրերի շարքից. կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Պապոյան

Ուժեղ առաջնորդ խաղացող Ֆեյք Սամոյի համարձակությո՞ւնը չի հերիքու՞մ, թե՞ խելքը, որ իր դեմքով խոսի. Չախոյան

Մերձավոր Արևելքի երկրները Իրանի գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել

Ինքնաձիգ, հրացան, ատրճանակներ, փամփուշտներ. քաղաքացիները զինամթերքներ են թողել տարբեր հատվածներում

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել Իրանի նավթի և գազի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները

Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին

Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման ծրագիր

Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն

Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին

Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք. ծիծաղելի են. Մինասյանը՝ Կարապետյանների մասին. Մինասյան

Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան

Կառավարության որոշմամբ՝ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձյայից». վախենում են՝ քննիչը ջղայնանա, ականջները քաշի. վարչապետ

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և քաղաքական կամքը. Կոսը՝ Փաշինյանին

Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել

Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«ՔոնթուրԳլոբալ»-ը հրավիրում է Տաթև ՀԷԿ-ի տեխնիկական ջրերի պոմպակայանի սրահի նորոգման գնումների հայտեր

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը

Թորոսյանը՝ մեկամյա երեխայի ծեծի դեպքի մասին

Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Թորոսյանը՝ 7,000 եվրո գնով հեծանիվ ունենալու մասին

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա

Մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, ծայրահեղ ծանր է, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Ավանեսյան

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Շոյգուն ասում է՝ ՌԴ օդային տարածքը էլ անվտանգ չէ, Կարապետյանը ասում է՝ ուժեղ դաշնակցի հետ ՀՀ օդը փակելու եմ

Գրիգորյանը և Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը

Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան

ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում անվճար

ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա. Դավիթ Խուդաթյան

Տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ. Դանիելյան

Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ սրտիկ է անում. տեսանյութ

Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է․ Ղազարյան

Սպասվում են ձյան և անձրևի տեղումներ. ջերմաստիճանը էապես չի փոխվի