«Վեց կոնսենսուսների» ընդունումը բացառում է վերադարձն անցյալին

09/02/2020 schedule16:00

Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հանրությանը հիշեցրեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսի  5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «համազգային 6 կոնսենսուսները», ու շատերի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ ենթատեքստ ուներ այդ հիշեցումը:  Ըստ երեւույթին պատճառներից մեկն էլ այն էր, որ օգոստոսի  5-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել՝ հատկապես ներքաղաքական լարվածության եւ իշխանությունների դեմ նախկինների սանձազերծած քարոզչական պատերազմի առումով, եւ այս համատեքստում «համազգային 6 կոնսենսուսները» նորովի ընկալելու անհրաժեշտություն կա: Այն իմաստով, որ անցած 6 ամիսներն ավելի բացահայտորեն ցույց տվեցին՝ այդ կոնսենսուսները հասարակության համար ընդունելի են, իսկ նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների համար՝ ոչ: Անդրադառնանք հերթով:

Կոնսենսուս առաջին. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Նախկինները դա չէին բացառել ու լավ էլ կիրառում էին: Քոչարյանի թիկնապահներն, օրինակ, ծեծելով մարդ էին սպանում, իսկ Սերժ Սարգսյանի օրոք դիմակավորված խուժանը (այդ թվում՝ պետական պաշտոնյաներ) հարձակվում էր ցուցարարների վրա ու մահակներով ծեծում: Այսինքն՝ բռնությունը ներքաղաքական հարցերի լուծման գործիք էր:

Կոնսենսուս երկրորդ. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտումն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է: Նախկինների ժամանակ դա միակ եւ նույնիսկ հիմնական աղբյուրը չէր, այլ աղբյուրներ էլ կային: Օրինակ՝ համարյա բացահայտորեն բաժանվող ընտրակաշառքը, ահաբեկումները, հանրապետությունից բացակայողների ձայները, թվանկարչությունը եւայլն: Համաձայնվեք՝ միամտություն կլիներ կարծելը, թե նրանք հրաժարվել են այդ գործիքակազմից, եթե անգամ այսօրվա ակցիաների համար են վճարովի մասնակիցներ ապահովում:

Կոնսենսուս երրորդ. Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ ներհայկական հարցերում օտար ուժերի ներգրավումը (պարզ ասած՝ «դրսից տղաբերելը») անթույլատրելի է: Իսկ նախկիններն առանձնապես չէին խորշում դրանից ու հիմա էլ չեն խորշում: Օր ու մեջ մատնագրեր են գրում կամ Մոսկվա՝  «հավաստի տեղեկություններ ներկայացնելով» թե այս իշխանություններն արեւմտամետ են ու Ռուսաստանի դեմ են աշխատում, կամ Եվրոպա՝ գանգատվելով, թե սրանք իրենց հանձնարարականները չեն կատարում: Ու երկու  դեպքում էլ ենթատեքստը նույնն է՝ «մի բան արեք, պատժեք սրանց»:

Կոնսենսուս չորրորդ. Հայաստանն ու Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, հովանավորչությունից, արհեստական մենաշնորհներից եւ այլն: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, ինքն էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետի վրա բարկացել, թե  «փողի վրա նստած՝ փող ես ուզում»,  նրա օրոք մենաշնորհներն «ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեցին», որդուց բացի որեւէ մեկը չէր կարող բջջային հեռախոսներ ներկրել, Սերժ Սարգսյանն էլ անձամբ էր ելույթ ունենում օլիգարխների քարոզարշավների ժամանակ ու նաեւ հրապարակավ դժգոհում, թե «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում մի քանի հոգի շաքարավազ ներկրի՞»:

Կոնսենսուս հինգերորդ. Օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, եւ դա պիտի դառնա ներազգային հարաբերությունների առանցքը: Թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք որքանով էին բոլորը հավասար օրենքի առաջ՝ երեւի բոլորս ենք հիշում: Անգամ «հավասար լինելու» գնացուցակներն էին հայտնի՝ ինչ արժե, ասենք, դատարանի այս կամ այն վճիռը, բանակից ազատվելը կամ տարկետումը, ապօրինի կառույց օրինականացնելը, «ատկատի» տոկոսը եւ այլն: Յուրայինների համար էլ հաճախ գործում էր  «զեղչերի ճկուն համակարգ»:

Վեցերորդ կոնսենսուսը վերաբերում է Արցախի հարցի կարգավորմանը, եւ հետագայում դրան առանձին կանդրադառնանք: Բայց ասվածն էլ բավարար է՝ ցույց տալու համար, որ այս կոնսենսուսները ներազգային հարաբերությունների անկյունաքար ու կենսակերպ դարձնելը պարզապես բացառում է ոչ միայն նախկինների վերադարձը, այլեւ ընդհանրապես վերադարձն անցյալին՝ անկախ դրա «փաթեթավորումից»:

Տպել
2452 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել