Մուկուչյանը Ազգային ժողովում բարձրաձայնել է հանրաքվեին ընդառաջ ընթացակարգային որոշ մտահոգությունների մասին

Հայաստանում սպասվող հանրաքվեի հետ կապված ԿԸՀ-ի գործառույթներն սկսվում են հանրաքվեի նշանակման օրվանից հետո: Ազգային ժողովում ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ Ազգային ժողովում քննարկել են օրենսդրական տարբեր հարցեր, ինքը բարձրաձայնել է ընթացակարգային որոշ մտահոգությունների մասին: ԱԺ-ն դրանք կընդունի, հաշվի կառնի, թե ոչ, ըստ ԿԸՀ նախագահի, արդեն նրանց գործն է:

Հարցին, թե իր կարծիքով մոտավորապես ե՞րբ կնշանակվի հանրաքվե, Մուկուչյանը պատասխանեց, որ դա ՀՀ նախագահի գործառույթն է, ինքը չի կարող իմանալ. «Ես կարող եմ միայն ասել, որ օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ եւ ավարտ՝ 55 օր»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քվեարկությամբ որոշեց Սահմանադրությունում փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել: ԱԺ նախագահի կողմից այդ որոշումը ստորագրելուց հետո այն ուղարկվելու է ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը նշանակելու է հանրաքվեի օր:

«Քվեաթերթիկի վերաբերյալ դատողություն անել չենք կարող այս պահին: Ինչո՞ւ: Որովհետեւ դրանք գործընթացներ են, որոնք հետեւում են մեկը մյուսին: Նշանակվում է հանրաքվե, սկսվում են առանձին կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար քարոզչական գործընթաց է տեղի ունենում, այդ ընթացքում նաեւ հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է անցկացվում հանրաքվեն, հետո նոր միայն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի համար սահմանված նմուշ, տպագրվում է քվեաթերթիկ: Այսինքն՝ այս փուլում, երբ որ ԿԸՀ-ի համար որեւէ մեկնարկ տրված չէ, դա նշանակում է, որ գործընթացի մեկնարկի առումով որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ում առկա չէ: Բնական է՝ այդ խնդիրների մասին մենք դատողություն անել չենք կարող»,- քվեաթերթիկի հնարավոր տեսքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ եզրափակեց ԿԸՀ նախագահը:

Տպել
5155 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել