Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը մակագրվել է Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին:

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

Մասնավորապես, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ Հենրիկ Աբրահամյանը ձեռք է բերել ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, գործարանային արտադրության' 5.45մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5.45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7.62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5.62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված՝ մեկ հատ ատրճանակ:

Ըստ այդմ՝ Հենրիկ Աբրահամյանը, նախնական համաձայնության գալով նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գեորգյանի հետ, նշված զենքն ու զինամթերքը պահել է վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որ գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում:

Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Ամբիկ Գևորգյանը. նրան եւս մեղադրանք է առաջադրվել համար ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նշված զենք-զինամթերքը ձեռք բերելուց հետո՝ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, Հենրիկ Աբրահամյանն Ամբիկ Գեորգյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Արարատի մարգի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի 1/1 հասցեում գտնվող, Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Ֆազենդա» կոչվող տարածքում նշված հրազեններն ու ռազմամթերքը փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գեորգյանի «Toyota Land Cruise» մակնիշի 85 VV 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո Ամբիկ Գեորգյանը դրանք տեղափոխել եւ ապօրինի կերպով պահել է իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող հիշյալ գործարան:

Նշված իրերը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Ամբիկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ սկզբնապես ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

Փետրվարի 5-ին Դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, եւ գործն ուղարկվել է դատարան: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրեց, որ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հենրիկ Աբրահամյանը դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ Ամբիկ Գեւորգյանը հայտնել է, որ թեև իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար, և տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Աբրահամյանի հետ առերեսվելիս:

Տպել
1397 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց