Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան

Սահմանադրության երկրորդ հոդվածին հղում անող իմ իշխանական գործընկերները խոսում են այն մասին, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ ՏԻՄ-երի եւ պաշտոնատար անձանց միջոցով, ինչը որեւէ մեկը չի վիճարկում, բայց չեն անդրադառնում դրույթին, որտեղ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, եւս սահմանափակումներ ունի եւ սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով։ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Հենց այդ հանրային իշխանությունն է պարտական եւ պատասխանատու՝ հարգել ու պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Ես հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք՝ մարդ ասելով՝ իշխանականները հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, որոնք կիսում են իրենց տեսակետը։ Եվ երբ տարակարծիք են լինում, չեն համաձայնում, այդ տարակարծությունը ձեւակերպվում է «պետական շահի դեմ»»։

Թանդիլյանի խոսքով՝ զարմանալի չէ այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն են անում՝ այդ իրավասությունը չունենալով․

«Եվ չի կարող անգամ ժողովուրդը մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետեւ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, սահմանափակված է դրանցով։ Ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Որովհետեւ պատասխանատվություն է նման ձեւով ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Այս դրույթները, նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի։ Դա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն մահապատժի վերաբերյալ, մենք որոշենք, որ բարձրագույն իշխանության կրողը՝ ժողովուրդը, որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ։ Ի՞նչ արդյունք կունենանք։ Կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի, հետեւաբար, մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարման մոտեցումը, որը սահմանված է այս նախագծով, նմանատիպ կարգավորում է եւ չի կարող դրվել հանրաքվեի»,- պնդեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Նա համոզված է՝ կան օրինական ճանապարհներ, սակայն նախագծի ընդդիմախոսների ցույց տված ուղիները իշխանությունը չի լսում՝ ասելով՝ դրանք միայն ստորակետներ են․

«Դրանք սկզբունքներ են՝ հիմնարար։ Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է լինի, գնալու է, գա, բայց արդյոք մենք ուզո՞ւմ ենք ստեղծել պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու։ Մեր ժողովրդին մի քաշեք հակաիրավական պրոցեսների մեջ»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Տպել
2556 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ