Որեւէ մեկի մոտ թող կասկած չլինի. դատական համակարգը վերջին բաստիոնն է նախկին իշխանության. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովն այսօր՝ ժամը 16:00-ին, կքննարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենքի նախագծի համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

«Նախագծում, բացի տեխնիկական շտկումներից, ոչ մի փոփոխություն չի եղել, եւ երեկվա հետաձգման պատճառն էլ դա է եղել»,- ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ տեղի չունեցավ նախագծի համար արտահերթ նիստ գումարելու հարցի քննարկումը:

Նա նաեւ նշեց, որ նիստի հետաձգումը կապ չուներ վարչապետի եւ նախագահի հանդիպման հետ՝ կոչ անելով ինտրիգներ չփնտրել: «Ես ներկա չեմ եղել հանդիպմանը, չեմ կարող ասել, թե ինչ է քննարկվել, իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս մշտապես վստահել վարչապետի խոսքին, որովհետեւ ինքը երբեւէ առիթ չի տվել՝ մտածելու, որ իր խոսքը որեւէ ձեւ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սիմոնյանը։

Տեսակետը, որ նախքան նման օրինագիծը պետք է քննարկում լիներ Վենետիկի հանձնաժողովի հետ, Ալեն Սիմոնյանը չի կիսում:

«Չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորը պետք է Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցի: ՀՀ իշխանությունը հաշվետու է եւ մի ընտանիք է կազմում ՀՀ ժողովրդի հետ, այն մարդկանց, որոնք մեզ քվեարկել են: Եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւիցե մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք, մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ՀՀ ժողովրդի առաջ»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք հաշվի՞ է առնվել Հայաստանի ժողովրդի կարծիքը, Սիմոնյանը պատասխանեց, որ երբ քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորների ցանկը եւ ՀՀ իշխող կուսակցության ծրագիրը, ժողովուրդն իրենց ձայն է տվել։ «Ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ մենք ՀՀ-ում առկա իրավիճակը լուծենք, եւ դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում եւ փաստվում է բոլոր կողմերից, լուծվելու է. դրա համար մենք ստացել ենք մանդատ»,- ասաց Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ շատ մոտ ապագայում դատական համակարգում առկա իրավիճակը լուծվելու է ամբողջովին, եւ ՀՀ ժողովուրդը նաեւ իշխանության մասնակցությամբ դրա անմիջական մասնակիցն է լինելու։

«Կարող է մի նախադասությամբ պայմանավորված փոքր փոփոխություններ լինեն նախագծում, բայց բովանդակային իմաստով օրինագիծը նույնն է լինելու: Այնուամենայնիվ, ես չեմ բացառում իրավական առումով այլ զարգացումներ, որոնք տեղ կգտնեն նախագծում, եւ որի նպատակը կլինի ՍԴ իրավիճակը լուծելը։ Որեւէ մեկի մոտ թող կասկած չլինի. դատական համակարգը վերջին բաստիոնն է նախկին իշխանության: Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր՝ 3 ուժերով ամբողջովին զավթված է եղել, եւ մենք հերթականությամբ ազատագրում ենք դրանք, եւ այդ պրոցեսը կարծում եմ՝ այս տարի ավարտին կհասցնենք եւ վերջնականապես կմոռանանք այն ամենը, ինչ եղել է անցած 30 տարիների ընթացքում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Տպել
2633 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»