Գրիպի դեմ պատվաստանյութը նոր կորոնավիրուսից չի պաշտպանում. կարող է միայն հեշտացնել ախտորոշման գործը

Վերջին շրջանում տարածված նոր կորոնավիրուսի պատճառով Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վարակման դեպքեր են արձանագրվել նաեւ աշխարհի արդեն 15 երկրներում: Հայաստանը թեեւ դրանց շարքում չէ, սակայն այստեղ եւս շատ բնակիչների մոտ խուճապի հասնող անհանգստություն կա:

Համացանցում լուրեր էին տարածվել, որ հանրապետության պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում. կորոնավիրուսից պաշտպանվել ցանկացող քաղաքացիները դիմում են գրիպի դեմ պատվաստվելու համար:   

Տարածվեց նաեւ հաղորդավար Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ երեւում է Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայում առաջացած հերթը: Նա հրապարակման տակ հետեւյալ գրառումն էր արել. «Պոլիկլինիկայի հերթերն անողոք են, իսկ հեռախոսը երբեք հասանելի չի (պատվաստման գրանցման համար)»:

Երեւանի մի քանի պոլիկլինիկաներում մեր իրականացրած շրջայցի ժամանակ այդպիսի պատկերի ականատես չեղանք: Երեւանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանն ընդգծեց, որ իրենց մոտ հակառակը՝ վերջին օրերին պատվաստում ստացողներն ավելի քիչ են եղել:

Համեմատաբար աշխուժություն էր հենց թիվ 20 պոլիկլինիկայում: Հաստատության բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իրենց մոտ մարդկանց թվաքանակը շատ է եղել, նույնիսկ հերթեր են գոյացել: Պատճառները, ըստ բժշկի, մի քանիսն են:

Առաջինը գրիպի սեզոնը եւ ցուրտ եղանակն են: Մարդիկ դիմում են պոլիկլինիկա, անհրաժեշտ օգնություն ստանում կամ պատվաստվում՝ հետագայում գրիպով չհիվանդանալու համար: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հիվանդացության մակարդակն այսօր ավելի ցածր է, քան անցյալ տարի: Բժիշկը չժխտեց, որ հնարավոր է՝ մարդկանց նաեւ վախեցրել է նոր կորոնավիրուս վարակը՝ հիշեցնելով, որ իրենք պատվաստում են գրիպի դեմ, այլ ոչ թե՝ նորահայտ վիրուսի:

Թիվ 20 պոլիկլինիկայում երեկվա տվյալով պատվաստվել է շուրջ 10 հոգի, որոնք հիմնականում մեծահասակներ են եղել:

Նշենք, որ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գրիպի դեմ պատվաստանյութը չի կարող օգնել կորոնավիրուսի դեպքում, սակայն կօգնի բժշկին՝ հետագա տարբերակիչ ախտորոշումը ճիշտ իրականացնելու համար: Այսինքն՝ եթե հիվանդ մարդը պատվաստվել է, ուրեմն հերքել գրիպի վարկածը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 5997 հաստատված դեպքից 132 մահ: Դեպքեր են արձանագրվել նաեւ 15 այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

Տպել
1732 դիտում

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել