Նույն տրամաբանությամբ՝ քաղշինկոմում կարող է լինել բժշկական բաժանմունք. Վերմիշյանն առաջարկում է ստեղծել մեկ լիիրավ մարմին

Քաղաքաշինության վարչություններ ու բաժիններ կան ՀՀ բոլոր համայնքներում և նախարարություններում, սակայն այստեղ աշխատող անձանց ճնշող մեծամասնությունը մասնագիտական որակավորում չունի, և նրանցից որակ պահանջելն անհնար է. այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Նա պատրաստվում է առաջարկ ներկայացնել կառավարությանը՝ քաղաքաշինական գործունեության վերահսկման և գնահատման լիազորությունները ժամանակավորապես վերցնել տեղական ինքնակառավարման մարմիններից և կենտրոնացնել մարզպետարաններում կամ քաղաքաշինության կոմիտեում: Կամ էլ օրենքով սահմանել կարգ քաղաքաշինական ծրագրեր իրականացնող պատվիրատուներին ներկայացվող պահանջները հստակ սահմանելու մասին: Նրա խոսքով՝ միայն այդպես է հնարավոր իրականացնել ոլորտի համակարգված կանոնակարգումը և որակի վերահսկումը:

«ՀՀ համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններում մոտ 270 անձ սպասարկում է քաղաքաշինության ոլորտը (առանց սպասարկող անձնակազմի՝ քարտուղարուհիների, օպերատորների): Նրանցից միայն 26-ն ունեն ճարտարապետական կրթություն՝ 14-ը բակալավր է, 12-ը՝ մագիստրոս: Մոտ 30 հոգի էլ ընդամենը միջնակարգ կրթություն ունի: Մյուսները՝ գրեթե 220 աշխատակից, ինչ էկզոտիկ մասնագիտություն ասես, ունեն՝ գյուղատնտես, մարզիչ, իրավաբան, տնտեսագետ, տարբեր մասնագիտացումների մանկավարժներ (ներկայացված թվում ներառված չէ Երևանը. Երևան քաղաքում կա քաղաքաշինության կայացած ինստիտուտ): Եվ այս բոլոր մարդիկ զբաղված են քաղաքաշինությամբ»,- ասաց Վերմիշյանը:

Նրա խոսքով՝ ամեն մարզի ամեն համայնքում կան գլխավոր ճարտարապետներ, ճարտարապետական բաժնի վարիչներ, քաղաքաշինության բաժնի վարիչներ (անունները տարբեր են), և նրանց աշխատանքը վերահսկելն ու գնահատելն ուղղակի անհնար է: «Ի՞նչ որակ կարելի է պահանջել այս մարդկանցից: Իհարկե, մենք աշխատում ենք, որ զարգացնենք նրանց մասնագիտական հմտությունները, բայց դրա համար պետք է շատ ժամանակ: Արագ արդյունքի հասնելու համար մենք չունենք այդքան ներուժ, և նրանք չունեն դրա ցանկությունը»,- ասաց նա:

Քաղաքաշինության առանձին բաժիններ ու վարչություններ են գործում նաև բոլոր նախարարությունների կազմում: Ըստ բյուջեի մասին օրենքի և բյուջետավարման կարգերի՝ կան գլխավոր և ստորադաս կարգադրիչներ: Գլխավոր կարգադրիչները հիմնականում նախարարություններն են, այսինքն՝ գումարը գնում է ոլորտային գլխավոր կագադրիչների մոտ և հետո բաշխվում՝ ըստ ուղղությունների: Այսօր մեծ պատվիրատուներ են ՊՆ-ն, ՏԿԵ-ն, ԿԳՄՍ-ն, Ճանապարհաշինության և էներգետիկ ենթակառուցվածքների, Առողջապահության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունները:

«Մասնագիտական տեսակետից խնդիր է շինարարության բնագավառում ծրագիր իրականացնելը. նշված մարմինների մասնագիտական ստորաբաժանումները համալրված չեն մասնագետներով: Իսկ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմը գրեթե ամբողջությամբ համալրված է շինարարության բնագավառի մասնագետներով: Խնդիրն այն է, որ քաղաքաշինության քաղաքականության տեսակետից մենք ասում ենք, որ շինարարության բնագավառի ծրագրերը պետք է իրականացվեն մեկ չափանիշով, մեկ որակով, մեկ ձեռագրով: Այս տեսակետից առաջարկվել է ներդնել մեկ պատվիրատուի գաղափարը: Որպեսզի երբ իրավական ակտերով սահմանվի, թե ինչ պահանջներ պիտի լինեն, հստակ լինի, թե ինչ մեթոդաբանությամբ և  ինչ քայլերի հաջորդականությամբ պիտի իրականացվեն»,- ասաց կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

Այն հարցին, թե մեկ մարմին ունենալը (թեկուզ պետական) չի՞ հանգեցնի մենաշնորհի՝ Միրզոյանը պատասխանեց. «Սա տնտեսական գործունեություն չի, որ մենաշնորհ լինի: Պետությունը սրանից փող չի աշխատում, ծրագիր է իրականացնում իր բյուջետային հատկացումներից: Եվ դրա որակի ամենակարևոր երաշխավորը պիտի լինի»:

Գերկենտրոնացված ղեկավարումը կոռուպցիոն ռիսկեր չի՞ կրի. դիտարկմանն ի պատասխան նա նշեց, որ կոռուպցիոն ռիսկն իրենց չի վախենցում, փորձում են միայն մասնագիտական որակի խնդիրը լուծել: Այսօր, ըստ նրա, ամեն պատվիրատու իր ձևով է անում շինարարությունը: Մեր պետությունը գնում է նույն շինարարարական ծառայությունները՝ նույնական գին վճարելով շատ տարբեր որակի կառույցների համար: «Խնդիրը լիազորություններն ուղղակի քաղշինկմիտե բերելը չէ. միասնական պատվիրատուի գաղափար կարող ենք ներմուծել, որ կարող է դիտարկվել՝ որպես առանձին կենտրոն»,- նշեց նա:

Ի՞նչն է խանգարում, որ չընդունվի անորակ գործը. «Այսօր թերի է կարգավորված  նաև պատվիրատուների ինստիտուտը: Պատվիրատուներն ունեն ինժեներ-մասնագետներ, որ պրոյեկտ-մենեջմենթ են իրականացնում. և՝ շատ սուբյեկտիվ. որոշակի մասնագետի համար այս որակը կարող է ընդունելի լինել, մեկ ուրիշի համար՝ բոլորովին: Պետք է այնպիսի մեխանիզմ լինի, որ անկախ անհատի հնարավորություններից և մոտեցումներից, գործը զտվի և հասնի բավարար մակարդակի»,- ասաց Միրզոյանը:

Վահագն Վերմիշյանը նշեց, որ հաճախ, երբ շրջայցի ժամանակ համայնքներում տեսնում է վատ որակով կատարված շինարարություն կամ վերանորոգում, փորձում է կշտամբել համայնքապետերին: Վերջիններս հակադարձում են, թե. «Դե գեղի գործ ա էլի»: «Ես չեմ ուզում, որ հիմա նույնիսկ որևէ հեռավոր գյուղում շինարարություն արվի «գեղի» չափանիշով»,- նշեց Վերմիշյանը:

Այն դիտարմանը, որ այս առաջարկի ընդունման արդյունքում ոլորտի ղեկավարման բոլոր թելերը կենտրոնանում են քաղշինկոմի ձեռքում՝ Միրզոյանն արձագանքեց. «Մենք նման տպավորություն կանխատեսում էինք, դրա համար էլ մեր ռազմավարական ծրագրում և միջոցառումների ծրագրում նախընտրել ենք երկրորդ տարբերակը՝ քննարկման դնել քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող պատվիրատուներին ներկայացվող պահանջներ սահմանելը: Այսինքն՝ որոշակի ծրագիր իրականացնելու համար կազմակերպությունը պիտի համալրված լինի այս-այս մասնագետներով: Կարճաժամկետ հատվածում այս մոտեցումը կարող էր դաշտը կանոնակարգել, մինչև անհրաժեշտ ինստիտուտները ձևավորվեին»:

Վահագն Վերմիշյանը նշեց, որ իրենց՝ վերջին ամիսների աշխատանքը ցույց է տալիս, որ աշխատակիցների մեծ մասը չունի այս ոլորտին անհրաժեշտ տարրական գիտելիքներ: «Հիմա համայնքներից գալիս են շատ անորակ դիմումներ. մեծամասամբ դրանք մի քանի անգամ հետ են ուղարկվում լրամշակման: Ու նորից հետ գալիս՝ գրեթե նույն որակով»,- ասաց նա:

Հայաստանը փոքր տարածք է, ըստ Վերմիշյանի, և բավարար կլինի ունենալ մեկ ստորաբաժանում, որն ամեն մարզին կցված կունենա 3-5 աշխատակից, և ողջ աշխատանքը համակարգող ղեկավար մարմին՝ բաղկացած իրավաբանից, քաղաքաշինության մասնագետից և մենեջերից. ընդամենը մոտ 50 հոգի:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահ է, որ հեղափոխություն անելու կարիք այս բնագավառում չկա, կարելի է ներդնել աշխարհում հաջողված փորձերից մեկնումեկը: Նրա խոսքով՝ այդպիսի օրինակ է վերջերս ՌԴ վարչապետ դարձած Միխայիլ Միշուստինի ծրագիրը, որն իրականացվել է ՌԴ-ում: Դրա համար պետք է կազմել Հայաստանի կադաստրային քարտեզը, և բազմաթիվ աշխատակիցների փոխարեն համայնքներում ունենալ մեկական աշխատակցուհի. նրանց պետք է միայն մի փոքրիկ սենյակ, որտեղ կլինի մեկ համակարգիչ, մեկ սովորական և մեկ լուսային տպիչ:

«Պատկերացրեք, Գոհար տատիկը գալիս է այս կենտրոն, ասում, որ գոմ է ուզում կառուցել, մեր աշխատակցուհին միանգամից կադաստրի համակարգով ստուգում է, թե Գոհար տատիկն ինչ հողակտոր ունի, լրացնում է դիմումը, կցում էլեկտրոնային ստորագրությունը, անմիջապես ուղարկում Երևան՝ կոմիտե: Այստեղ մասնագետն անմիջապես նշում է, թե Գոհար տատիկի ունեցած հողակտորի վրա՝ որ հատվածներում ինչ դիրքով կարող է կառուցվել նշված չափերի գոմը: Նշում է, տալիս բաժնի վարիչին ստուգելու, հաստատում, հետ ուղարկում գյուղ: Այս ամենի համար տրվում է երկու ժամ: Եվ քանի որ մեր այստեղի աշխատակիցը ոչ Գոհար տատիկին գիտի, ոչ՝ մյուսներին, տալիս է լիարժեք անաչառ որոշում: Այս համակարգը մեծ գումարներ չի ուզում: Մի-մի սենյակ ամեն համայնքում կգտնվի»,- ասաց Վերմիշյանը:

Այն հարցին, որ նշված նախագծով փաստացի մոտ 220 մարդ կզրկվի աշխատանքից՝ Վերմիշյանը պատասխանեց. «Դե բերեք ջրագծերը քանդենք, ամենքին մի-մի ցնցուղ տանք, ասենք՝ գնացեք անապատը ջրելու: Ես համոզված եմ, որ նրանք բոլորն էլ ունեն իրենց հիմնական գործը՝ խանութներ, գյուղատնտեսական ծրագրեր, դասավանդում: Սրանք հիմնականում համայնքապետի, մարզպետների ծանոթներն են, մի շղթայի մեջ միասին աշխատելով՝ եկել են»:

Պատրաստակա՞մ են նախարարները՝ հանձնել մեծ գումարներով շրջանառող այս ոլորտը: «Թերևս՝ ոչ բոլորը: Զանգեցի Թորոսյան Արսենին՝ ասեցի, դու զբաղվում ես շինարարությամբ, չէ՞: Ասեց՝ հա: Ասում եմ՝ եթե հիմա բերեն մի պոլիկլինիկայի վերանորոգման նախագիծ. էդ 300-400 էջ է, դու էդքանը կարողանալու՞ ես ստուգել: Ասեց՝ չէ, բայց ես բաժին ունեմ, որ զբաղվում է դրանով: Ասում եմ՝ փաստորեն, եթե էդ տրամաբանությամբ ենք շարժվում, ես՝ որպես քաղաքաշինության կոմիտեի նախագահ, կարող եմ մի հատ էլ բժշկական վարչություն ստեղծել: Որովհետև էդ գործից ճիշտ էդքան էլ ես եմ հասկանում, որքան՝ դու՝ էս գործից: Հիմա ԿԳՄՍ-ն պահում է մոտ 16 հոգի այս գործերը կարգավորելու համար, Առողջապահությունը՝ 12 հոգի, Բաթոյան Զարուհին էլ՝ ոչ պակաս 10 հոգի: Այսպես երբ գումարում ենք, ստացվում է մեր կոմիտեից 1.5 անգամ ավելի շատ մարդ: Բայց այս ամենը վերջանում է նրանով, որ տարեվերջին բոլորը գալիս են մեր դուռը՝ խնդրելով օգնել, որ տեսնեն՝ էս մեկը ոնց անեն, մյուսը ոնց անեն: Ասում ենք: Շնորհակալություն են հայտնում, գնում: Հետո հաջորդը, մյուսը: Իրենց գործի մի մասը փաստացի մենք ենք անում: Հիմա մենք ասում ենք՝ բերեք հացթուխին տվեք հացը թխելու գործը: Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Ցանկալի է, որ մեր ոլորտը ղեկավարվի մեկ լիիրավ-լիազոր մարմնի կողմից»,- նշեց Վահագն Վերմիշյանը:

Ամփոփելով՝  նա հիշեցրեց, որ նախկինում Պետշինին ենթարկվում էին նախագծային ինստիտուտներ, ոլորտը համակարգվում էր մասնագետների կողմից, իսկ հիմա այն փոքրիկ կոոպերատիվի մասշտաբի կազմակերպություն է. «Հայաստանը սեյսմավտանգ գոտում է, և այս ոլորտը մեր երկրում կարևորագույններից է: Բայց եթե մեզ սպասվում է լուրջ ճակատամարտ, իսկ մեր տարածաշրջանում երկրաշարժ-ճակատամարտ հնարավոր է ամեն րոպե, ուրեմն պիտի պատրաստ լինենք, պիտի հնարավորություն ունենանք սպառազինվել և զինվոր մարզել»:

Տպել
5975 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին