Արցախում հէկ-երի կառուցման դեմ բողոքը շարունակվում ու զարգանում է. պայքարը քաղաքական շրջադարձ կունենա՞

Երեկ արդեն իններորդ օրն էր, ինչ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր անում՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով Շահումյանի շրջանում (Քարվաճառ) փոքր հէկերի կառուցման դեմ: Հացադուլից օրեր անց նրան էր միացել մեկ այլ արցախցի՝ Մհեր Պողոսյանը: Հաջակցություն՝ դասադուլ սկսելու որոշման մասին էին հայտարարել նաեւ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները, ինչն էլ ստիպել էր Արցախի կրթության և գիտության նախարարին երեկ այցելել Քաշաթաղ եւ երեխաներին հորդորել՝ հաճախել դասերին:

Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ էլ այստեղ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել շրջանային վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Սահակյանը կարեւորել է Շահումյանի շրջանի դերը հայրենիքի ջրային անվտանգության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացքում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: 2015 թվականից ի վեր այս տարածաշրջանում արդեն գործում է 6 հէկ, եւս 4-ը կառուցման փուլում են:

«Մենք, բնականաբար, հաղթելու ենք: Տարբերակ չկա. Արցախի գետերը պետք է հոսեն: Մենք դեմ չենք էներգետիկայի զարգացմանը: Հէկերը կարող են կառուցվել, բայց պետք է լինեն բաց, ամբարտակներով, ջրամբարներով, որպեսզի ջուրը մնա Արցախին, օգտագործվի այգիների համար, մարդկանց խմելու ջրի համար, ձկնաբուծության համար, այլ ոչ թե մտնի խողովակ և գերարագ կերպով փոխանցվի մեկ հէկից մյուս հէկ՝ կատարելապես չորացնելով Արցախի գետերը և վերջում հայտնվելով Ադրբեջանի վերահսկած տարածքում»,- հացադուլի ընթացքում հայտարարել է Ալեքսանդր Քանանյանը: Պայքարի ծայրահեղ միջոցին դիմելու այս քայլը համընկել է Արցախում նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի հետ: Բողոքի ցույցի մասնակիցները կատարվողն առայժմ դրա հետ չեն կապում եւ չեն խոսում այս կամ այն ուժին սատարելու մասին կամ խնդրի լուծումը չեն կապում այդ ուժի կամ նրա առաջադրած թեկնածուի հաղթանակով: Բայց մինչեւ այժմ հնչած հայտարարությունները հուշում են, որ նման հեռանկարը չպետք է բացառել: Ալեքսանդր Քանանյանը հացադուլի օրերին հայտարարել է, որ այդ շարժմանը կարող են միանալ նաեւ Մհեր Պողոսյանի ընկերները, գաղափարակիցները, կուսակիցները, որոնք կսկսեն փողոցային ակցիաներ իրականացնել: Թե որ կուսակցության մասին է խոսքը, նա չի մանրամասնել:

 

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեկ անդրադարձավ ընդդեմ Քարվաճառում հէկ-երի կառուցման հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի այն պնդմանը, թե փաստաթղթերում նշված տվյալները եւ իրական պատկերը էապես տարբերվում են, ու ինչպես Քաշաթաղն է չորացել, այնպես էլ ջրազրկվելու է Քարվաճառը, եթե հէկ-երը շարունակեն կառուցվել:

«Այս հարցում մենք պետք է համագործակցենք տարբեր քաղաքական ուժերի հետ: Մեր կուսակցությունն առաջարկում է, որ բնապահպանության նախարարությունը լինի սուպերնախարարություն, եւ բոլոր ծրագրերը, որ կիրականացվեն Արցախում, առաջին հերթին համապատասխանեցվեն բնապահպանական նորմերին: Ամեն ինչ պիտի անենք, քանի որ Արցախի էկոլոգիական անվտանգությունից է կախված նաեւ Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը, որը նաեւ Արցախի նախագահի թեկնածուներից մեկն է եւ Պահպանողական կուսակցության նախագահը:

Արցախի ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, հանդիպելով Քարվաճառի միջնակարգ դպրոցի՝ դասադուլի մտադրության մասին հայտարարած աշակերտների հետ, հորդորել է նրանց մասնակցել դասերին: «Այս խնդրին պետք է մասնագիտական լուծում տրվի, եւ դրա մասին այսօր հայտարարել է նաեւ նախագահը: Համապատասխան հանձնաժողով է կազմվելու, եւ ուսումնասիրվելու է խնդիրը»: Այն հարցին, թե ինչպես են ընդունել աշակերտները դասադուլը դադարեցնելու իր հորդորը, նախարարը պատասխանեց. «Դեռ դասադուլ չի էլ եղել: Հույս ունեմ, որ ըմբռնումով կմոտենան: Ես նրանցից չեմ պահանջել, որ դասադուլ չանեն: Մենք խոսեցինք, եւ կարծում եմ, որ իրար հասկացանք, նրանք կշարունակեն գնալ դասի»:

Քննելո՞ւ է արդյոք ստեղծվելիք հանձնաժողովը հէկ-երի ֆինանսավարկային փաստաթղթերը եւս, ինչպես պահանջում էր Քանանյանը՝ այս հարցին դեռ հստակ պատասխան չկա: «Պետնախարարը մնաց, որ Քանանյանի հետ հանդիպի հանձնաժողովի հետ կապված հարցերը քննարկելու»,- ասաց Նարինե Աղաբալյանը:

Նշենք, որ երեկ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում այլ կերպ, քան կատարյալ աղետ, հնարավոր չէ բնութագրել:

«Տարիներ շարունակ խնդրի մասին բարձրաձայնել եմ, բայց՝ ապարդյուն: Որպես Քարվաճառի բնակիչ՝ ես հարկադրված եմ եղել հայտարարել, որ այլեւս չեմ թույլատրելու որեւէ հէկ-ի կառուցում: Հիմա Բակո Սահակյանը վազելով հրավիրել է վարչական նիստ, վստահ եմ, որ հրաման է տրվել գյուղերում ճնշել ըմբոստության բոլոր դրսեւորումները, ուսուցիչներին հրաման է տրվել ճնշել աշակերտներին»,- ասել է նա:

Քանանյանն ընդգծել է, որ կարեւոր է ոչ միայն հանձնաժողով կազմելը, այլեւ, որ այդ հանձնաժողովը համապատասխան չափանիշներով քննի հէկ-երի խնդիրը: Ըստ նրա՝ հարկ է դիտարկել ոչ միայն առանձին-առանձին հէկ-երի համապատասխանությունը չափանիշներին, այլեւ այդ տարածքում հէկ-երի համալիր աշխատանքի ազդեցությունը, ինչպես նաեւ պետք է քննել հէկ-աշինության ֆինանսավարկային հիմքերը, քանի որ դրանք հաճախ ոչ թե անհատ-սեփականատերերի ներդրումներ են, այլ կառուցվել են «Երեւանից տրված, այսպես կոչված, միջպետական վարկերով»: «Եվ եթե հանձնաժողովն ուսումնասիրի, լուրջ կոռուպցիոն բացահայտումներ ենք տեսնելու»,- ասել է նա:

Հէկ-երի օրինականության հարցին անդրադառնալով՝ Քանանյանն ընդգծել է. «Արցախում հէկ-երի 80-90 տոկոսն արդեն կառուցված էր, երբ դրանց տերերը մտել են կադաստրի պետական կոմիտե, ասել՝ այ գյադեք, հըլը վերցրեք էս թղթերը, ստորագրեք: Ապօրինությունները պետականորեն օրինականացվել են»:

Նա հէկ-երի տերերի անուններն էլ է նշել. «ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, Վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանը, նախկին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, Միխայիլ Անդրեեւիչը, որ Բակոյի բոլոր բիզնեսներն է ղեկավարում, մի Տիգրան, որ այլանդակաբար պղծում է Տրտուի ակունքները, գետակազմիչ ջրերը: Բայց պետք է հիշենք, որ Արցախի շատ պաշտոնյաներ ունեն իրենց բաժնեմասը հէկ-երում, ինչը ոչ միշտ է արտացոլված փաստաթղթերում: Սակայն մարդիկ տեղերում շատ լավ գիտեն նաեւ այդ մյուս անունները, եւ տեղերում շատ հաճախ արձանագրվում են ե՛ւ Բակո Սահակյանի, ե՛ւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի անունները»:

Երեւանից ստացվող հասարակական եւ պետական արձագանքին անդրադառնալով՝ քաղաքագետն իր երախտագիտությունն է հայտնել հասարակությանը շատ ջերմ աջակցության համար, մինչդեռ իշխանությունը, ըստ նրա, անթույլատրելի չեզոքություն է պահպանում. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է բեմադրել Արցախի անկախության թատրոնը»,- ասել է նա:

Այն հարցին, թե ինչ պայմանների դեպքում կդադարեցնի հացադուլը, Քանանյանը պատասխանել է. «Կառավարությունը փորձում է խարդախության դիմել, հայտնել են հանձնաժողով կազմելու մասին: Բայց նրանք պետք է գործեն իմ հայտարարած չափանիշների շրջանակում եւ անպայման ֆինանսավարկային փաստաթղթերն էլ հետազոտեն: Ես այցելել եմ շինարարական հրապարակներ, համոզվել եմ, որ այս պահին աշխատանքները դադարեցված են, բայց քանի դեռ շինտեխնիկան այնտեղ է, աշխատանքները վերսկսելու գայթակղությունը մեծ է: Պետք է տեխնիկան հեռացվի՝ որքան հեռու, այնքան՝ լավ: Բայց միայն տեխնիկայի դուրսբերումն էլ հացադուլից դուրս գալու բավարար պայման չէ, քանի որ այնպիսի մարդկանց հետ գործ ունենք, որ փորձելու են բոլոր փուլերում «ինձ քցել»: Ես պիտի համոզվեմ, որ կառավարությունը ընկալել է իմ ուղերձը, եւ երբ ես տեսնեմ, որ տեխնիկան ճանապարհ է բռնել, ու ստեղծվի հանձնաժողով, որ կներառի նաեւ ֆինանսավարկային փաստաթղթային դիտարկումը, նոր կմտածեմ հացադուլից դուրս գալու մասին: Բայց եթե նրանք փորձեն երկակի խաղ խաղալ, չեմ բացառում հանրային դիմադրության կոչ անել»:

Ինչ վերաբերում է իր առողջությանը, Քանանյանն ասել է. «Սովորաբար հացադուլի դիմած մարդը քիչ է տեղաշարժվում եւ քիչ է խոսում, բայց ես հացադուլի դիմելուց սկսած՝ ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ են եղել, հարցազրույցներ: Իններորդ օրն է, մի փոքր ավելի արագ եմ թուլացել: Երեկ բժիշկը ստուգել է, ճնշումս բարձր էր, պիտի փորձեմ կարգավորել»:

Առաջին լուսանկարը՝ hetq.am-ի, երկրորդը՝ ակտիվիստ Դավիթ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
1977 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց