Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Տոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով և զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով: Այնուհետև փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Տոնական միջոցառումների շրջանակներում Մհեր Գրիգորյանը դիտել է ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի ցուցադրությունը և Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել տոնի առթիվ կազմակերպված համերգին, որի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Ինձ համար պատիվ է այսօր շնորհավորել Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը և մասնավորապես անել դա Սիսիանում: Հայոց բանակի տարեդարձը բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է:

Հայոց բանակը մեր հպարտությունն է, պետականության կարևոր հիմնասյուներից մեկը: Դա է պատճառը, որ Կառավարությունը ջանք չի խնայում բանակում բարեփոխումներ իրականացնելու և զինվորների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Արդիական զինատեսակների ձեռքբերումը, ինչպես նաև ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում են պայմաններ մեր զինծառայողների համար ժամանակակից միտումներին համահունչ և համարժեք քայլերի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Մենք կարևորում ենք Հայոց բանակի արդիականացման հարցում մարդկային ռեսուրսի ներգրավումը, քանի որ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման տեմպերը ուղղակիորեն կապված են մարդկային ներուժի բացահայտման հետ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Չենք կարող այս օրը չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել նաև բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը: Իհարկե, մեր բանակն ունի մարտական բարձր պատրաստվածություն, բայց ինչն է եղել ու մնում մեր բանակում որպես մնայուն արժեք՝ մեր զինվորների նվիրվածությունը և մարտական ոգին: Դա է թույլ տալիս Հայաստանին վստահ քայլել առաջ՝ լավ իմանալով, որ մեր թիկունքը պահում է Հայոց հզոր բանակը:

Թող խաղաղությունը լինի հարատև և կայուն մեր երկրում: Հայոց բանակին մաղթում եմ ամուր ոգի, իսկ հայ զինվորին՝ բարի ծառայություն»:

Տպել
2022 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց