Աշխատանքի ընդունե՞լն էր անօրինական, թե՞ ազատելը. ուսուցչին աշխատանքից 2-րդ անգամ են ազատել

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհու հետագա աշխատանքի հարցը չի կարգավորվում: Դատարանի վճռով նրան աշխատանքից ազատելն է անհիմն, ոստիկանության հայտարարությամբ՝ աշխատանքի ընդունելը:

Ամեն ինչ սկսվել է այն օրը, երբ դպրոցի ներկայիս տնօրեն Լուսինե Մկրտչյանը 2018 թվականի սեպտեմբերի 8-ին ազատել է հաստատության մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի Սոնա Խաչատրյանին՝ պատճառաբանելով, որ վերջինս չունի մանկավարժի որակավորում, գործունեության համապատասխան ստաժ: Նա մեղադրել է նախկին տնօրենին 2016 թվականին այս առարկաները դասավանդելու համար անհիմն մրցույթ հայտարարելու եւ որակավորում չունեցող մասնագետին ընդունելու համար:

Այս ամենը Սոնա Խաչատրյանը չի ընդունում: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ ազատման մասին իմացել է պատահաբար, երբ ցանկացել է դպրոցի ուսմասվարին թեմատիկ պլան հանձնել: Այդ ժամանակ եւ հետագայում նույնպես Խաչատրյանը չի կարողացել մտնել տնօրենի սենյակ, որպեսզի պարզաբանումներ ստանա: «Ինձ ընդամենը ասել են՝ հրամանը պատին փակցված է»,- նշեց Խաչատրյանը:

Ինչպես պատմեց ուսուցչուհին, դեռեւս 2016 թվականին աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի դիպլոմ՝ «ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ: Աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո համապատասխան փաստաթուղթ է բերել, որտեղ նշված է եղել, որ սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարանի մագիստրատուրայում՝ «մաթեմատիկա» մասնագիտությամբ: Ավելի ուշ ներկայացվել է նաեւ այդ դիպլոմը:

Խաչատրյանը նշեց, որ փորձ ունենալու վերաբերյալ հարց չի եղել, սա իր առաջին աշխատանքն էր, ինքն էլ՝ մրցույթի միակ մասնակիցը:

Ուսուցչուհին նախկին տնօրենի հետ ընդամենը մի քանի ամիս էր աշխատել, իսկ ներկայիս տնօրեն Լուսինե Մկրտչյանի հետ՝ 1.5 տարի, որից հետո տնօրենը որոշել է ազատել նրան:

Դա անօրինական համարելով՝ Խաչատրյանը նույն թվականի հոկտեմբերին դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ազատման հրամանը, վերականգնել նախկին աշխատանքը եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի համար գումարը: Դատարանը բավարարվել է հայցը:

Սրանով, սակայն, խնդիրը չի լուծվել: Խաչատրյանի խոսքով՝ դատարանի որոշումից հետո իրեն վերականգնել են աշխատանքի, սակայն բողոքարկել վճիռը եւ նորից ազատել նույն հիմքով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս 2019 թվականի հոկտեմբերին որոշում է կայացրել ի նպաստ Խաչատրյանի:

Ավելի ուշ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրամայել է ուժը կորցրած համարել աշխատանքից ազատման 2-րդ որոշումը եւ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նկատողություն է տվել դպրոցի տնօրենին:

Թե ինչու այս ամենից հետո ուսուցչուհին դեռեւս չի աշխատում դպրոցում, հաստատության տնօրեն Մկրտչյանը նշեց, որ վերջինս ընդունված է աշխատանքի, այդ մասին լավ տեղյակ է, սակայն չի գալիս: Նրա խոսքով՝ մարզպետը չեղյալ է հայտարարել 2-րդ ազատման հրամանը, ըստ այդմ՝ ընդունման հրամանը մնացել է ուժի մեջ:

Ուսուցչուհին մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ այս պահին դպրոց չգնալու մի քանի պատճառներ կան: Առաջինն այն, որ տնօրենը որոշումն ամբողջությամբ չի կատարել: Ընդունման հրամանում նշված է՝ վերականգնել միայն՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի, սակայն աշխատանքային պայմանագրով նա նաեւ գրանցված է եղել՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Խաչատրյանը հրամանը չեղյալ հայտարարելու եւ աշխատանքում վերականգնվելու մասին չի ծանուցվել, այլ պատահաբար տեղեկացել է մարզպետարանի կայքէջից: «Եթե կայք չմտնեի, ոչինչ չէի իմանալու»,- ասաց նա:

Դժգոհեց, որ իրեն չեն վճարել նաեւ հարկադիր պարապուրդի գումարը: Այդ պատճառով այժմ սպասում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատասխանին:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ տնօրենի բացասական տրամադրվածության պատճառներին, Սոնա Խաչատրյանն ասաց՝ տեղյակ չէ. ոչ մի խնդիր, վեճ չեն ունեցել: Սակայն չի բացառում, որ այս ամենը պայմանավորված է իր ամուսնու եւ տնօրենի ամուսնու՝ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանի՝ տարբեր քաղաքական հայացքներով:

Խաչատրյանը պատմեց, որ իր հանդեպ վատ է տրամադրված նաեւ ուսուցչական կոլեկտիվը, որի պատճառն իր համար անհասկանալի է: Նրանք գնացել են մարզպետարան եւ բողոքել իր դեմ՝ նշելով, թե համապատասխան որակավորում չունեմ, իսկ դպրոցում ազատ ժամեր չկան: «Ուսուցիչներն ասում են, թե ես գնում եմ՝ իրենց դասերը վերցնելու»,- ընդգծեց մանկավարժը:

Այս պատմությունն այսպես չի ավարտվում: Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տվյալ դպրոցի տնօրենը կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող կին։ Մրցույթն անցնելուց հետո, ըստ նույն հաղորդագրության, նա դասավանդել եւ ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Այս հայտարարությունը տարօրինակ է Խաչատրյանի համար: Նրա կարծիքով՝ այն ձեռնարկել է դպրոցի տնօրենը. «Ամեն բան անում են՝ հասնելու նրան, որ ինձ օրինական են ազատել աշխատանքից»:

Ամեն դեպքում, ուրախ է, որ դիմում է եղել ոստիկանություն. այդպես գոնե կբացահայտվեն դպրոցի բոլոր գործերը:

Տպել
6814 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին