Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Վանաձորում արդեն քանի օր է, ինչ լուսակիրները չեն աշխատում: Հայաստանի՝ մեծությամբ 3-րդ քաղաքում դրանց գերակշռող մասը խորհրդային տարիներից են մնացել եւ միայն 3 խաչմերուկներում են ժամանակակից թվային լուսակիրներ տեղադրվել: Լուսակիրների չաշխատելը կամ, լավագույն դեպքում, խափանումներով աշխատանքը բազմաթիվ վթարների պատճառ են դառնում:

 

Ու եթե այս ամենին էլ գումարենք քաղաքում ճանապարհային նշանների բացակայությունը, վարորդներին մնում է ապավինել սեփական զգոնությանը միայն:

Շարքից դուրս եկած լուսակիրների առաջացրած խնդրին վերջին շրջանում գումարվել են նաեւ կենտրոնական Դեմիրճյան եւ Վարդանանց փողոցներում էլեկտրացանցի կողմից իրականացվող մալուխների անցկացման շինարարական աշխատանքները, որոնք իսկական պատուհաս են դարձել վարորդների համար:

Եթե Դեմիրճյան փողոցում քանդված հատվածը փոքր է մաս է կազմում, ապա Վարդանանց փողոցը տեւական ժամանակ է շինհրապարակի է վերածվել: Մալուխների անցկացման համար ճանապարհի մի կողմը քանդել են քիչ է, մի բան էլ բերել, ավազի կույտեր են լցրել ճանապարհի երթեւեկելի հատվածում՝ նեղ ճանապարհը էլ ավելի նեղացնելով, դարձնելով միակողմանի ու դժվարանցանելի:

Հոսանքալարերի վերանորոգումն ու թարմացումն, իհարկե, վանաձորցիների սրտով է, բայց իրականացվող շինարարական աշխատանքի, փորված փոսերի, թափված ավազի կույտերի մասին որեւէ նախազգուշացնող նշան ճանապարհներին տեղադրված չէ: Օրեր առաջ Վարդանանց փողոցում նաեւ ավտովթար էր տեղի ունեցել. «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, բախվել էր ավազե թմբին, այնուհետ առաջ ընթացել ու բախվել գազատար խողովակին՝ այն տեղից հանելով:

«Վանաձորի վարորդների ակումբ»-ի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ վանաձորյան երթեւեկությանն առնչվող խնդիրների մասին բազմիցս է բարձրաձայնվել: Ըստ Հովհաննիսյանի՝ երթեւեկությանն առնչվող խնդիիրներն իսկապես շատ են՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով. «Մենք շատ փողոցներում խնդիրներ ունենք, ճանապարհի նեղ լինելը հաշվի չառնելով լրացուցիչ բերել քանդել-ավազ են լցրել, փոխանակ ավազի համար մայթն օգտագործեին: Այդ պատճառով երթեւեկությունը դարձել է մեկ գոտի, արդյունքը՝ խցանումներ, վթարներ, որը հենց ավազակույտը չնկատելու հետեւանք է, քանի որ հատկապես երեկոյան ժամերին որեւէ ձեւով տեսանելի չի լինում, զգուշացնող նշաններ էլ չկան»,- ասաց նա:

Հավելեց, որ ճանապարհների վրա նաեւ այլ կառույցներ են փորման աշխատանքներ իրականացնում, ինչը եւս դժվարացնում է երթեւեկությունը. «Մենք ստիպված ենք անընդհատ շրջանցել փորված փոսերը, դուրս գալ հանդիպակաց, ինչն էլ մեծ ռիսկեր է պարունակում»: Անդրադառնալով լուսացույցների խնդրին, ակումբի ղեկավարն ասաց՝ անձամբ է դիմել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյային, խնդրին տեղյակ է նաեւ համայնքի ղեկավարը. «Ըստ իրենց՝ նոր մրցույթը կայացել է, կա հաղթող կազմակերպություն, բայց նոր պայմանագիր դեռ չի կնքվել…, փաստորեն մինչեւ դա, սպասարկող ընկերություն չունենք»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում չհերքեց, որ լուսաֆորների հետ կապված խնդիրներ կան, բայց քաղաքապետի համար տարօրինակ է լուսաֆորների՝ իրար հաջորդող խափանումները. «Տարօրինակորեն 2-3 խաչմերուկներում 1 օրվա ընթացքում շարքից դուրս եկան մի քանի լուսացույցներ, որոնք նախկինում երբեք չէին խափանվել, նման դեպք չէր եղել: Հիմա մենք ուսումնասիրում ենք խափանման պատճառները: Սա մեկ լամպի հարց չէր… միանգամից մի մեծ հատված սկսեց չաշխատել, խափանվեցին նաեւ թվայիններից, որոնք անմիջապես կարգավորվեցին… կրկնում եմ՝ մենք հետաքննելու ենք, թե ինչու եւ ինչ պայմաններում իրար հետեւից սկսեցին շարքից դուրս գալ, ես այստեղ միտում եմ տեսնում: Կարծում եմ՝ խնդիրը կապալառու կազմակերպությունների միջեւ է, ներկայիս շահող եւ նախկին ընկերությունների միջեւ»,-ասաց քաղաքապետը՝ նշելով, թե ներկայումս մի քանի խաչմերուկում կան խափանումներ: Մինչդեռ մեր տեղեկություններով՝ դրանք ոչ թե մի քանիսն են, այլ բազմաթիվ: Անդրադառնալով շինհրապարակի վերածված Վարդանանց եւ Դեմիրճյան փողոցների խնդրին, Մամիկոն Ասլանյանն ասաց՝ շինաշխատանքները կատարվում են համապատասխան թույլտվությամբ, բայց՝ «Կատարվում են շատ անփույթ, եւ մենք շինարարական կազմակերպությանը գրությամբ կզգուշացնենք, որ կարգի հրավիրեն իրենց աշխատակիցներին, ու իրենց կատարած փնթի աշխատանքը բերեն պատշաճ տեսքի…»:

Տպել
2569 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց