«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Ահարոնյան (տեսանյութ)

23/01/2020 schedule19:40

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններին:

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր: Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն՝ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ: Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,- գրել է Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբերը:  Բանակցությունների արդյունքում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն:

 

Տպել
7291 դիտում

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)