Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում կրկին անդրադարձավ ծննդատների թեմային: Նա նշեց, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:

«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը. հարցազրույց են անում ծննդկանի հետ, որը ծննդաբերելու համար Աչաջուր եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է՝ Աչաջուրում ծննդաբերելու»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, ըստ չափանիշների, այդ ծննդատունը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին: 

Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: Իսկ Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կիլոմետր հեռավորության վրա: Այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտ է Ոսկեպարին, քան՝ Աչաջուրը: Իսկ Աչաջուրն Իջեւանից հեռու է 34.3 կիլոմետր:

«Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- նկատեց վարչապետը:

Նա նշեց, որ այս ամենն ասում է՝ ցույց տալու համար, թե հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում. «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվի: Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»:

Տպել
761 դիտում

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները

Կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի պարապմունք-քննարկումը

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Գնում եմ 100 փաստի ետեւից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)