Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Թբիլիսիում մեկ ու կես տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քելի Դեգնանին Վրաստանում դիվանագիտական առաքելության ղեկավար նշանակելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին։ Սեկտեմբերի 19-ին Դեգնանի թեկնածությունը հաստատվել էր Սենատի կողմից։

Իր նշանակմանը նվիրված հանդիսավոր արարողությանը Քելի Դեգնանը Ռուսաստանն անվանել է Վրաստանին թշնամաբար տրամադրված հարևան, իսկ իր առաքելությունը սահմանել որպես Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև ժողովրդավարության, առևտրի և անվտանգության զարգացման գծով կապերի խորացմանն ուղղված գործունեություն, հայտնում է Jam-News-ը:

Քելի Դեգնանը պրոֆեսիոնալ դիվանագետ է։

Վրաստանի դեսպան նշանակվելուց առաջ նա աշխատել է որպես Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդական։ 

Իր 25-ամյա դիվանագիտական կարիերայի ընթացքում Դեգնանն աշխատել է Իտալիայում, Կոսովոյաում, Թուրքիայում ԱՄՆ դեսպանություններում, ՆԱՏՕ-ում՝ որպես քաղաքական խորհրդական, Աֆղանստանում՝ որպես ամերիկյան ռազմական բրիգադի քաղաքացիական ներկայացուցիչ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական։ 

Քելի Դեգնանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, լրագրության ոլորտում բակալավրի աստիճան ունի։ Տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին, թուրքերենին, ինչպես նաև ուրդուին։

Իր ելույթում Քելի Դեգնանն ընդգծել է, որ Վրաստանը Ռուսաստանի կողմից սպառնալիքի տակ է։ Նրա խոսքով՝ երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, բիզնես վարելու հարցերում, և այժմ այն պետք է իր ուշադրությունը սևեռի գործընթացների արդարության և թափանցիկության, օրենքների և համակարգվածության վրա։ Ըստ նրա գնահատականի՝ Վրաստանի զարգացման մեջ շատ կարևոր դեր են խաղալու 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունները։ Իր ելույթում Քելի Դեգնանը մի քանի անգամ Վրաստանն անվանել է ԱՄՆ ռազմավարական գործընկեր, և հիշեցրել Աֆղանստանում իրականացրած գործողությանը վրացական ստորաբաժանումների մասնակցության մասին։

Դեսպանը խոստացել է նաև շարունակել Վրաստանում այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանն, այդ թվում՝ USAID առաքելությունը։

Նշենք, որ ավելի քան 1,5 տարի՝ 2018 թվականի ապրիլից, Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար չկար։ Վրաստանում ԱՄՆ վերջին արտակարգ և լիազոր դեսպանը Յան Քելլին է եղել։ Նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո առաքելությունը մնացել էր առանց ֆորմալ ղեկավարի։

Տպել
1658 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց