Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը` հավելելով, որ նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Պաշտպանի խոսքով` դատարանը բավարարել է նախաքննական մարմնի կալանավորման երկարաձգման միջնորդությունը` միաժամանակ բավարարելով պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը:

Նշենք, որ գրավի ողջամիտ չափ է սահմանվել 20 միլիոն ՀՀ դրամը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Վերջին անգամ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել էր նոյեմբերի 25-ին:

Կարեն Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ. նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Գագիկ Խաչատրյանը եւս կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա նույնպես առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

Տպել
520 դիտում

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում