Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:

Այս մասին երեկ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Կուտոյանի դին հայտնաբերվել էր Պարույր Սեւակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը՝ նա մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Նաիրա Հարությունյանն ասաց, որ նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Նաիրա Հարությունյանը նաեւ ասաց, որ քրեական գործի շրջանակներում Վիքիպեդիայից Կուտոյանի մասին տեղեկատվությունը հեռացնելու հանգամանքը քննության առարկա կդառնա:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիքիպեդիայում գրանցված օգտատերը հունվարին մի քանի անգամ, այդ թվում՝ հունվարի 16-ին, փորձել էր հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը:

Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1475 դիտում

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ անչափահաս (տեսանյութ)

Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

Սովորական հեռախոսը կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»