«Էդ շոուի մեջ մենք չկանք». Մարուքյանին հորդորեցին նախորդ խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել, ինչից նա վրդովվեց

Ազգային ժողովում այսօր 39 կողմ, 20 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով մերժվեց Երեւանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:

Որոշումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել նույնիսկ նախորդ խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձեւով, նման ճանապարհով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենալու»:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն էլ նկատեց. «Երեկ մենք մեր փաստարկներով այնքան ջախջախեցինք ձեր ելույթները, եւ բերված փաստարկներն առ այն, որ այս քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, որ դուք հասկացաք՝ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու ձեզ համար: Բայց եթե այդքան համոզված էիք, որ դա հակասահմանադրական է, դուք, որպես իշխող խմբակցություն, հակասահմանադրական երեւույթներին դեմ քվեարկեիք, բայց դուք, ինչպես երեկ նշեց ձեր կարկառուն  ներկայացուցիչներից Հայկ Կոնջորյանը, դուք վախենում եք, որ մենք քննարկենք այս հարցը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ խորհրդարանը Սահմանադրությամբ այդպիսի հանձնաժողով ստեղծելու իրավասություն չունի. «Բարեբախտաբար, ՀՀ-ում աբսոլյուտ իշխանությամբ որեւէ սահմանադրական մարմին օժտված չի, այդ թվում՝ խորհրդարանը: Մեզնից յուրաքանչյուրը՝ ե՛ւ գործադիրը, ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ ՏԻՄ-ը, պետք է գործեն բացառապես այն լիազորությունների շրջանակներում, որոնք նրանց վերապահված են Սահմանադրությամբ եւ օրենքներով»:

«Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Մարուքյանի՝ նախորդ խորհրդարանների հետ արած համեմատությանը. «Ես կոչ եմ անում մի քիչ կոռեկտ արտահայտվել, եւ եթե կարոտում եք նախորդ խորհրդարաններին, կարող եք գնալ, նախորդ խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»,- ասաց Ռուբինյանը: Նրա խոսքից բորբոքված՝ Մարուքյանը սուրճի թեմայով ինչ-որ բաներ էր ասում, սակայն նրա խոսքը լսելի չէր:

Մարուքյանին արձագանքեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Էստեղ շոուները հասկանալի է՝ ինչ միտում են հետապնդում, եւ պարոն Մարուքյանի շեշտադրումներն էլ շատ հասկանալի են, բայց պետք է հաշտվել այն մտքի հետ, որ գերական ՀՀ օրենքներն են եւ Սահմանադրությունը, եւ բոլորս, անխտիր բոլորս, այդ օրենքների առջեւ հավասար ենք»,- ասաց նա:

Համազասպ Դանիելյանն էլ նկատեց. «Մենք ունենք իրավիճակ, երբ մի ամբողջ խմբակցություն ավագանիում երկար ժամանակ քչփորում էր աղբամանները, էդ աղբամանները քչփորելուց հետո հիմա քչփորում է աղբատար մեքենաները, երբ որ ակնհայտ ֆիասկոյի ենթարկվեց, եւ հանրությունը պարսավեց այդ գործունեությունը, անգամ քաղաքականապես հետ կանգնեցին էդ գործունեությունից, հիմա նույն օրակարգը բերել են Ազգային ժողով: Ձեր որոշելիքն է եւ ձեր քաղաքական պատասխանատվության տիրույթում է, մենք ընդամենը ասում ենք՝ էդ շոուում մենք չկանք»:

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն ԱԺ-ում քննարկվել էր նաեւ երեկ, իսկ այսօր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ մանրամասնելով, թե ինչու է հակասահմանադրական Երեւանի ավագանու իրավասության մեջ մտնող հարցով ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելը: 

Տպել
2247 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց