Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

18/01/2020 schedule22:01

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի տնօրենի ընտրության hետ կապված լարվածությունը շարունակվեց նաեւ այսօր, արդեն Շիրակի մարզպետարանում: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ինչպես նախապես էր հայտարարվել, հրավիրել էր զլմ-ների ներկայացուցիչներին, որպեսզի ներկայացներ այն հիմնավորումներն ու հանգամանքները, որոնցով պայմանավորված տնօրենի ընտրության հարցում նախապատվությունը մրցույթը հաղթած թեկնածուներից տվել էր ոչ թե հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանին, այլ երկրորդ թեկնածուին՝ Ժորժիկ Սերոբյանին:  Ընտրությունն, ըստ Տիգրան Պետրոսյանի, եղել է բարդ, տարբեր հանգամանքներ կան հիմքում ընկած: Նաեւ իր վճռական նշանակությունն է ունեցել  ՀՀ առողջապահության նախարարության կողմից  կատարված ուսումնասիրությունների եզրակացությունները՝ կապված բաժանմունքների, հատկապես մանկաբարձագինեկոլոգիական և մանկական կառուցահատվածի մանրէաբանական լաբորատորիայի ընդհանուր հիգիենիկ և համաճարակաբանային ռեժիմների հետ:

Աշոտ Կուրղինյանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, որ մազպետը կլանային որոշում է կայացրել եւ, որ այս գործին խառնված է Պետրոսյանի մտերիմ ընկեր Կարեն Պետրոսյանը, ով բարեկամ է տնօրենի պաշտոնում նշանակված Ժորժիկ Սերոբյանին: Արդյո՞ք որոշումները մարզպետը թիմային է կայացնում: Հարցին Տիգրան Պետրոսյանն ասաց՝ թիմային քննարկում է, բայց վերջնական որոշումն անձամբ է կայացնում: Կա հանրային խորհրդատուների ինստիտուտ, նաեւ կարծիքներ է հարցնում ոլորտային մասնագետներից, քանի որ մարզպետն անձնական ամբիցիաներով եւ ցանկություններով չպետք է առաջնորդվի: Այն, որ Ավստրիական հիվանդանոցի տնօրեն է նշանակել Ժորժիկ Սերոբյանին, իր հստակ հիմնավորումն ունի: Ըստ Տիգրան Պետրոսյանի, իր ձեռքի տակ այնպիսի փաստաթղթեր են եղել, որոնց ուսումնասիրություններից հետո այլընտրանք իրականում չի էլ ունեցել:  Առավել վճռորոշ է եղել նաեւ մեկ հանգամանք: Վերջերս «Մոր եւ մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի լաբորատորիայում, ըստ Տիգրան Պետրոսյանի, կովի արյուն է հետազոտվել:

«Բրուցելոզով հիվանդ կովի արյունը տրվել է հետազոտության Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ում մարդու անվան տակ, ասելով որ կովի արյուն է, եւ ընդ որում տրվել է սխալ եզրակացություն:  ՍԱՊԾ-ն երբ որ գնացել է հիվանդանոց, ասել են նորմալ է, ո՞վ է ասել, որ կովի արյուն չենք կարող վերցնել: Սրա հետ կապված ապացույցներ կան: Հիմա ես ո՞նց կարող էի անտեսել այս հանգամանքը եւս: Կներեք, բայց կարող եմ ասել, որ ընտրություն չեմ ունեցել»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Կովի արյան հետ կապված պատմությունը Աշոտ Կուրղինյանը սադրանք համարեց: Ասաց ընդհանրապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: «Կասկած ունեմ, որ պլանավորված սադրանք է, դա տեղի է ունեցել էն ժամանակ, երբ մրցույթը հայտարարված էր, փաստաթղթի վրա ընդհանրապես չկա տնօրենի կնիք եւ ստորագրություն, էդպիսի թուղթ հնարավոր է հիվանդանոցից է դուրս եկել, հնարավոր է եւ չէ, ես չգիտեմ, թե ում ստորագրությամբ, բայց այսօր համակարգչով ցանկացած մեկը կարող է սարքել եւ ուզածը գրել: Բացարձակ տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը:  Խնդրում եմ քննչական մարմիններին եւ դատախազությանը սա իմ կողմից որպես հայտարարություն ընդունել, եւ զբաղվել այդ հարցով, թե ով է բերել, ով է գրել, ի՞նչ տեսչական մարմին է ներս մտել, որ տնօրենը տեղյակ չի եղել: Նորից եմ ասում, սա սադրանք է, եւ էսօր ճիշտ պահին էդ թուղթը ջրի երես ելավ: Գտնեն բերողին, գտնեն կովին եւ պատժեն անողին»,-զայրացավ Կուրղինյանը: Բժիշկը նաեւ ավելացրեց, թե այնպես չէ, որ մարզպետարանում ամեն ինչ իդեալական է, դե թող դիմում գրի, գնա մարզպետը:

Ի դեպ, ընթացող ասուլիսին Աշոտ Կուրղինյանը դրսում էր հետեւում: Նրան ի  սկզբանե Տիգրան Պետրոսյանը թույլ չէր տվել մասնակցել, քանի որ այն նախատեսված էր միայն լրագրողների համար: Նախկին տնօրենին էին միացել նաեւ հիվանդանոցի մեկ տասնյակից ավելի աշխատակիցները:

Թվարկված խնդիրները Տիգրան Պետրոսյանը  քննարկել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ տնօրենի նշանակումից ընդամենը մեկ օր առաջ:  Ունի՞ մարզպետն անձնական շահ որոշման հարցում: Տիգրան Պետրոսյանն ասաց՝ այո: Մարզի երեխաների որակյալ  ծառայություն ստանալու շահը: Որոշումը կայացվել է ելնելով հենց այդ  երեխաների եւ հղիերի լավագույն շահից,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Լրագրողների նկատառմանը, թե Ժորժիկ Սերոբյանը մարզպետի մտերիմն է եւ ակտիվ է եղել նախընտրական ժամանակահատվածում, մարզպետը չընդդիմացավ:  «Այո, նա մարդ է, ով  ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ ով մշտապես կանգնած է եղել մեր կողքին: Նաեւ մասնագիտական որակներով եւ գիտելիքներով նախկին տնօրենին ոչնչով չզիջող  բժիշկ է»,-ասաց նա:

Իսկ այն, որ անընդհատ տարբեր ժամանակամիջոցներում քննարկվում է Տիգրան Պետրոսյանի թիմային լինելու հանգամանքը, Պետրոսյանն ասաց, նորմալ է: Այդ խոսակցությունները կային եւ այն օրերին, երբ մարզպետ էր նշանակվում, եւ դրանից հետո մինչեւ օրս:

Հիշեցնենք, որ երեկ Աշոտ Կուրղինյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, եւ հայտարարել, որ կատարվածը ոչ թե տնօրենի ընտրություն էր, այլ ուղղակիորեն հիվանդանոցն իր ձեռքից խլել էր, ինչը չի հանդուրժելու:

Արմենուհի Մինասյան

Տպել
2872 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց