10-ամյա աշակերտուհին կարիք է ունեցել հոգեբույժի դիմելու. ուսուցչուհի և դաստիարակչուհի մայրերը մեղադրում են իրար

Երեկ համացանցում է հայտնվել Երեւանի N75 դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նիստը ներկայացնող տեսանյութը, որում քննարկվում է մաթեմատիկայի ուսուցչուհու կողմից դպրոցի 10-ամյա սաներից մեկին՝ Ա.-ին հոգեբանական ճնշումների ենթարկելու խնդիրը: Նշվում է, որ ուսուցչուհու՝ ամիսներ շարունակ վիրավորական արտահայտություններ թույլ տալու հետեւանքով երեխան ձեռք է բերել հոգեբանական խնդիր, ունեցել է հոգեբույժի դիմելու անհրաժեշտություն:

«Հայկական ժամանակ»-ն այդ մասին զրուցեց դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, երեխայի դասղեկի և մոր հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվել: Տնօրեն Նարինե Սուրմալյանի խոսքով՝ մայրն ուսուցչուհուց ունեցած բողոքների մասին դիմել է դեկտեմբերի 5-ին՝ դասղեկին, և դեկտեմբերի 9-ին՝ իրեն:

«Մայրն ասաց, որ մաթեմատիկայի ուսուցչուհին իր երեխային վատ բառեր է ասում՝ ծույլիկ, տախտակ, ու երեխան նրա դասերին չի ուզում նստել: Ես դասալսման գնացի, երեխաներն էլ, Անգելինան էլ ակտիվ մասնակցում էին դասին»,- ասաց դասղեկ Ռուզաննա Ավետիսյանը՝ հավելելով, որ Ա.-ի հետ առանձին զրույց է ունեցել, երեխան իրեն ոչ մի բողոք չի հայտնել, զրուցել են նաև երեքով՝ ուսուցչուհու հետ, երեխան նրան էլ ասելիք չի ունեցել:

Այն դիտարկմանը, որ դասալսումների ժամանակ, բնականաբար, ուսուցիչները չեն հնչեցնում այն վիրավորական արտահայտությունները, որ թերևս այլ դասերին հնչում են՝ փոխտնօրեն Զեյնալյանն ասաց, որ հիմա այդ ուսուցչուհու դասարան դասալսումների գնում են առավել հաճախ և առանց նախազգուշացնելու. որևէ խնդրահարույց բան չեն նկատել: 

Տնօրենի խոսքով՝ ծնողը պնդել էր նաև, որ ուսուցչուհին իր երեխային անբավարար շատ գնահատականներ է նշանակել մատյանում: «Մենք ստուգեցինք, որևէ անբավարար գնահատական մատյանում երեխան չունի: Մի երկուս ունի՝ օրագրում: Ամենայն հավանականությամբ, երեխան ստացել է այդ երկուսը, բայց ուսուցիչը չի ցանկացել դա միանգամից դնել մատյանում»: Կա նաև մի կրկնակի դրված գնահատական, որի մասին խոսվում է տեսանյութում: «Ուսուցիչը պնդում է՝ որպեսզի երեխային կարողանա ներգրավել, բերել դաշտ, խրախուսել է ցածր գնահատականի կողքին մի ութ նշանակելով»,- մեկնաբանեց տնօրենը:

Նրա բնորոշմամբ՝ Ա.-ն բավական հանգիստ, խաղաղ, ինքնամփոփ երեխա է: «Մի շրջան դպրոցից տեղափոխվել էր, վերադարձել է այս տարի սեպտեմբերին, չխոսկան է, հարցերին հաճախ գլխով է պատասխանում, շատ զգայուն է»,- ասաց դպրոցի ղեկավարը: Մաթեմատիկայի ուսուցչի հետ կապված խնդրի մասին ահազանգն ստանալուց հետո, տնօրենի պնդմամբ, իրենք տնայց են կատարել, սակայն երեխայի հայրն այցի գնացած մանկավարժներին տուն չի հրավիրել, միայն շեմքից հաղորդել է, որ շուտով երեխային դասի կբերի, սակայն աղջիկը շարունակել է դպրոց չհաճախել: «Մենք առաջարկել ենք շատ լավ հոգեբանի ծառայության դիմել, սակայն մայրը հրաժարվել է՝ նշելով, որ ինքն էլ՝ որպես մանկավարժ, հոգեբանության դասեր է ստացել, և լավ հոգեբան է»,- նշեց տնօրենը:

Որպեսզի հոգեբանական ճնշման խնդիր չլինի, տարեվերջից մեկ շաբաթ առաջ տնօրենը փոխել է դասարանի մաթեմատիկայի ուսուցչին: «Չեմ սպասել, որ կիսամյակն ավարտվի: Որպեսզի երեխան այդ հոգեբանական ճնշման տակ չլիներ, ես փոխել եմ ուսուցչին. այդ դասարանում մաթեմատիկան դեկտեմբերի կեսերից դասավանդել է և հիմա էլ դասավանդում է ուրիշ ուսուցչուհի: Աննա Արամյանը ստացել է նկատողություն: Ես պարբերաբար զանգել եմ ծնողին, խնդրել, որ երեխային դպրոց բերի, միասին փորձենք դուրս բերել այդ վիճակից: Մենք գիտենք, որ երեխաները տարբեր են, և կարող է մի խեթ հայացքից աղջիկ երեխան իրեն վատ զգա, մինչդեռ մեկ ուրիշի վրա դա բոլորովին չազդի»,- ասաց նա:

Սակայն ձեռնարկված քայլերն, ըստ Ա.-ի ծնողների, բավարար չեն երեխային դպրոց բերելու համար: Նրանք ակնկալում են, որ ուսուցիչ Արամյանը հեռացվի դպրոցից, որպեսզի երեխան նրան չհանդիպի նաև միջանցքներում:

«Ես արել եմ ամեն բան, որ կարելի էր անել նման պարագայում»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ ծնողից գրավոր բողոք ստանալու օրը բացատրություն է պահանջել ուսուցչից: Նա հերքել է թե՛ բազմաթիվ անբավարար գնահատականների առկայությունը, թե՛ մյուս մեղադրանքները: «Մենք հարցրել ենք դասարանի երեխաների ծնողներին՝ երբևէ ձեր երեխաներն ասե՞լ են, որ ընկեր Արամյանը վիրավորում է: Բոլորը հերքել են, և դա մենք նաև ներառել ենք արձանագրության մեջ: Կարող ենք հիմա էլ հրավիրել նրանց և անձամբ լսել դա երեխաների ծնողներից: Ուսուցիչը ստացել է գրավոր նկատողություն օրագրում ոչ ճիշտ գրառում կատարելու համար, բայց ծնողը պնդում է, որ նա հեռացվի դպրոցից»,- ասաց տնօրեն Նարինե Սուրմալյանը:

Նա նշեց, որ ուսուցչին հեռացնելու համար ինքը չունի օրենքով սահմանված հիմքերը՝ ուսուցիչն ունի միայն մեկ նկատողություն, և դրա հիման վրա նրան հեռացնելն ապօրինի կլինի:

«Այդ ուսուցիչը երկրորդ նկատողությունը չի էլ ստանա: Տնօրենը վախենում է, որ եթե նրան հեռացնի, նա իր դեմ դուրս կգա ու իր մասին զրպարտություններ կտարածի»,- ասաց Ա.-ի մայրը, որն աշխատում է մանկապարտեզում:

Զառա Առստամյանի խոսքով՝ խնդրի հիմքն այլ է. մաթեմատիկայի ուսուցչուհի Արամյանը ցանկացել է իր որդուն ընդունել մանկապարտեզի այն խումբը, որտեղ այլևս տեղ չի եղել, արդյունքում երեխան սկսել է հաճախել իր խումբ: Մի օր զբոսանքի ժամանակ երեխաները ներարկիչ են գտել բակում, զարմացել, ցույց տվել իրեն՝ դաստիարակչուհուն, ինքն էլ օգնականին է տվել, որ նետի աղբարկղը՝ երեխաներից հեռու: Օրեր անց Արամյանը մանկապարտեզի տնօրենին բողոք է ներկայացրել իրեն մեղադրելով անուշադրության մեջ: Առստամյանի խոսքով՝ նա օգտագործել է այս առիթը որդուն իր ուզած խումբը տեղափոխելու համար:

«Նա ասել էր, որ երեխաները բժիշկ-բժիշկ են խաղացել, իրար ներարկել, հիմա էլ իր երեխայի ոտքը թուլացել է, ներարկիչի մեջ թմրադեղ է եղել: Եթե նման բան կա, ես ինքս դատի կտամ այն բժշկին, որ նման բան է իմացել և իրավապահ մարմիններին չի դիմել, ինձ պատասխանատվության չեն կանչել: Նա ինձ մեղադրեց ամեն ինչի մեջ՝ թե նարկոտիկ սրսկելու, թե անբարոյականության»,- ասաց Զառա Առստամյանը:

Արդյունքում, Արամյանի երեխայի խումբը փոխել են, սակայն նա, Առստամյանի խոսքով, թիրախում է պահել իր երեխային՝ Անգելինային, դաս չի հարցրել, պարբերաբար վիրավորել է: Ա.-ն մորն այդ մասին պատմել է միայն ամիսներ անց: «Իմ ներկայությամբ, երբ դպրոցի տնօրենն աղջկաս հարցրեց՝ կգա՞ս դասի, ինքը սկզբում թաքնվեց իմ հետևում, հետո ասաց՝ այո: Կարծես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս: Բայց երեկոյան երեխան եկավ, ասաց, որ վախենում է դպրոց գնալ, որ հանկարծ Արամյանին չհանդիպի: Մենք միասին դպրոց գնացինք կիսամյակային գրավորները գրելու, բայց դրա երեկոյան երեխան ջերմություն ունեցավ, գունատվել էր, դողում էր»,- պատմեց մայրը: Ենթադրելով, որ խնդիրը կարող է լինել հոգեբանական՝ մայրը զանգել է 911, խնդրել, որ ուղարկեն հոգեբանների: Ժամանած մասնագետները խորհուրդ են տվել դիմել հոգեբույժի և տեղամասային բժշկին: Իրենք էլ դիմել են: Երեխայի մոտ ներքին օրգանների ախտահարումը բացառվել է, նշվել է, որ առողջական խնդիրն, իրոք, հոգեբանական ստրեսի արդյունք է:

Թիվ 18 համաբուժարանում երեխային նշանակվել են երկարաժամկետ օգտագործման հանգստացնող, լարվածությունը մեղմող դեղամիջոցներ: Դրանք օգնում են, սակայն, ինչպես նշում է մայրը, երբ երեխան մտածում է դպրոց գնալու մասին, գունատվում է, դողում. դպրոց գնալու և այնտեղ Արամյանին հանդիպելու հեռանկարը նրան վախեցնում է: Չե՞ք պատրաստվում դիմել մասնագետի, որ երեխայի հետ հոգեբանական աշխատանք տանելով՝ այս վախը հաղթահարվի՝ հարցին ի պատասխան մայրը նշեց. «Եթե պետք լինի, կդիմեմ: Հինգշաբթի պիտի ստուգման գնանք պոլիկլինիկա, հետո՝ կտեսնենք»: 

Մայրը պահանջում է, որ դպրոցը նշանակի տնային ուսուցում, մինչդեռ տնօրենը նշում է, որ տնային ուսուցում նշանակելու համար բավարար հիմքեր չունի՝ չկան բժշկական ցուցումը հավաստող փաստաթղթեր: Կգնա՞ երեխան դասի՝ հարցը մայրիկին զայրացրեց. «Ինձ համար առաջնային է առողջականը, կրթությունը հաստատ կստանա: Ես տեսնում եմ, որ նրա մոտ վախն է. դպրոց էինք գնացել, չէինք հանդիպել Արամյանին, բայց նրան հանդիպելու վախից՝ Արամյանի շողքից այդպիսի ստրես էր տանում Ա.-ն»:

Մինչ մենք զրուցում էինք մանկապարտեզի բակում՝ մոտեցան Զառա Առստամյանի խմբի երեխաների ծնողները: Նրանցից Անի Ստեփանյանը նշեց, որ Աննա Արամյանը խնդիրներ ուներ խմբի ծնողներից շատերի հետ. «Ամենասկզբից իր և ծնողների միջեւ կոնֆլիկտ է եղել, առանց ինձ ճանաչելու իմ հետևից ավելորդ բաներ է ասել»: Մյուս ծնողները ևս նշեցին, որ Արամյանը սիրում է սկանդալներ, աղմկոտ պատմություններ, արհամարհական վերաբերմունք է դրսևորում այլոց նկատմամբ, հնարում և տարածում է անհավատալի բաներ՝ ինչպես ներարկիչի պարագայում էր, այնպես էլ մանկապարտեզի պետքարանը մաքրելու հերթ սահմանելը, դրամահավաք կազմակերպելը:

«Եթե ես ի սկզբանե պատիվ պահանջեի, Աննա Արամյանն արդեն իսկ դատախազությունում կլիներ»,- նշեց Առստամյանը:

Ինքնարդարացումների, դաստիարակչուհի և ուսուցչուհի մայրերի փոխադարձ մեղադրանքների այս թնջուկում բարդ է վերհանել մեծերի հակամարտության և վրեժխնդրության իրական պատկերը, սակայն արդյունքում համացանցում դպրոցն է վարկաբեկվում, դպրոցից ու ընտանիքից հավաստում են, որ իրենց միակ մտահոգությունը երեխայի շահն է, իսկ 10-ամյա երեխան մեկուսանում է իր վախերի հետ:

Տպել
8273 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց