Տաք եղանակը սպառնում է դեռ միայն աշնանացան ցորենին

«Տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են»,- վերջերս հայտարարել էր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը: «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկն ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով»,- նշել էր նա:

Ի՞նչ վտանգներ կարող է սպառնալ տաք եղանակը գյուղատնտեսությանը. «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հաղորդել է, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել: Նա նշել է, որ թեպետ այս ձմռան ջերմաստիճանն անցյալ տարվա համեմատ 3-4 աստիճանով բարձր է, սակայն այն այս պահի դրությամբ չի կարող վտանգ ներկայացնել պտղատու ծառատեսակների համար:

«Գիշերը հանրապետության գրեթե բոլոր մարզերում բացասական ջերմաստիճան է դիտվում, իսկ ցերեկվա ժամերին էլ ջերմաստիճանն այնքան բարձր չէ, որը կհանգեցնի դրանց ակտիվ կենսագործունեությանը: Որոշ մարզերում ձնածածկույթի բացակայության պատճառով հնարավոր է՝ վտանգ սպառնա աշնանացան ցորենի ցանքատարածություններին, սակայն դեռ վաղ է կանխատեսել: Աշնանացան ցորենի ցանքատարածությունների վնասվելու դեպքում դրանց հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում են տարբերակներ՝ իրավիճակից ելնելով լուծումներ տալու ուղղությամբ»,- իր պատասխանում նշել է Աննա  Օհանյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ևս վստահ է, որ այս տարվա բերքը, ընդհանուր առմամբ, վտանգված չէ. «Ամբողջ գիշեր բույսը մինուս 6-8 աստիճան ցրտին է լինում, առավոտյան ջերմաստիճանը բարձրանում է մինչև 1-2 աստիճան, սակայն դա բավարար ջերմաստիճան չէ, որ բույսն սկսի աշխատել»:

Նրա կարծիքով՝ տաք եղանակը կարող է սպառնալ միայն աշնանացան ցորենի ցանքատարածություններին՝ մոտ երեսուն տոկոսով իջեցնելով արտադրության ցուցանիշը: Բերբերյանի խոսքով. «Այս երևույթը կոչում ենք արմատի արտամղում. առավոտյան բարձր ջերմաստիճանով պայմանավորված ցեխ է դառնում, գիշերը՝ սառցակալում, բույսը քաշում-բարձրացնում վեր, արմատից պոկում»:

Բերբերյանը վստահ է, որ ոչ ձնառատ ձմեռվա հիմնական վտանգը ջրամբարներում քիչ ջուր կուտակելն է. «Ունենք ոռոգման համակարգի ծանր վիճակ, քանի որ ջրամբարների համար կուտակված ձյունը բավարար չէ: Բայց հիշում ենք, որ անցյալ տարի էլ ձյունը քիչ էր, սակայն մարտ ամսին այնքան անձրևներ եկան, որ ջրամբարները լցվեցին»:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
4637 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց