Մենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, կարգավորում ենք մատուցվող ծառայությունների տեսակները. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձավ Առողջապահության ոլորտում իրականացվող ծննդօգնության պետական քաղաքականությանը: Իրականացվող բարեփոխումներն, ըստ նախարարի, բխում են միայն բնակչության շահերից: Ըստ նախարարի, ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները բխում են միայն բնակչության շահերից:

«Մենք  ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական եւ մայրական մահացությունների դեպքերի հետ կապված։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամենայն հավանականությամբ մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում ունենք, բայց  նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։  Յուրաքանչյուր դժբախտ ելքից հետո մենք ստանում ենք պահանջ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը: Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր մոտ, կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական հրատապ խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել դա եւ փրկել, ոչ թե ստիպված լինեն նորից ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Իրականացվող այս  գործողությունները որեւէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն: Կապ ունեն մանկական եւ մայրական մահացությունների կանխարգելման եւ դեպքերի նվազեցման հետ»,-նշեց  նախարարը:

Խոսքում Արսեն Թորոսյանը նաեւ անդրադարձավ այն բուժաշխատողներին ու հաստատությունների տնօրեններին, որոնք, ըստ նախարարի, հաճախ միտումնավոր կամ ճարահատյալ նենգափոխում են իրենց բարեփոխումների տրամաբանությունը: Նախարարը բժիշկներին կոչ արեց հավատարիմ մնալ իրենց կոչմանը:  

«Մենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները եւ սկզբունքները:  Մի քանի կմ ավել մեքենան վարելը շ՛ատ ավելի քիչ դժվարություն է, քան մեկ երեխայի ու մեկ ծննդկանի կյանքը փրկելը: Ուզում եմ, որ այդ ուղղությամբ մտածենք: Փողոց փակելով կամ այլ միջոցներով չպնդենք ստանդարտից ցածր ծառայությունների մատուցում ավելի մոտ բժշկական հաստատությունում: Հաճախ նման կայծերը կարող են այլ ուժերի կողմից օգտագործվել, որին ցանկալի չէ, որ բոլորս տրվենք: Մեր որեւէ քաղաքացու դեմ չենք, հակառակը, մենք ուզում ենք մեր քաղաքացիները ստանան որակյալ ծառայություն: Ես մոտակա շաբաթվա ընթացքում անպայման անձամբ կայցելեմ որոշ բնակավայրեր, որպեսզի տեղում խոսեմ եւ աշխատակիցների, եւ բնակիչների հետ, ինքս բացատրեմ այն բոլոր առավելությունները, որոնք առաջարկվում են մեր գործողություններով»,-խոսքն ավարտեց նախարարը:

Տպել
2774 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)