Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել կործանված ուղեւորատար ինքնաթիռին

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ուղեւորատար Boeing-ը, որը 2 օր առաջ կործանվել էր Թեհրանում, «մարդկային սխալի հետեւանքով»  պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում  է Իրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Ինքնաթիռին հարված է հասցվել մարդկային սխալի եւ պատահականության արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB իրանական պետական ռադիոկայանը: Իրանի ՌՕՈւ եզրակացությունը հաստատել է նաեւ Mehr գործակալությունը։

Իրանի ԳՇ-ում հավելել են,  որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարեւոր օբյեկտներից մեկի վրայով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում, որը միտված է եղել Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ամերիկյան հավանական պատասխանի դեմ:

Իր հերթին իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-ում գրել է, որ ավիաաղետի պատճառ է հանդիսացել   «մարդկային գործոնը, որը ԱՄՆ-ի քայլերի հետեւանքն է եղել»:

«Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։

Իմ եւ Իրանի խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները բոլոր զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:

նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները  ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:

Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը: 

Երեկ Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:

Տպել
4746 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ