Վանաձորի մի շարք կենտրոնական փողոցներ կհիմնանորոգվեն, ճոպանուղու վերակառուցումը եւս օրակագում է. ինչ ծրագրեր են մշակվել

Վանաձորում, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս բազմաթիվ լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են սպասվում: Դեռ 2019-ի դեկտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել էին, որ նախատեսում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման եւ զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները: Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային եւ մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաեւ ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման եւ այլ ենթակառուցվածքների բարելավման մի շարք նախագծեր:

Կարեւորելով վերը նշված փողոցների հիմնանորոգումը՝ վարչապետը խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել էր ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ մյուս ծրագրերի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է քննարկել պետություն-համայնք-մասնավոր համագործակցության տարբերակը, այդ շրջանակներում մշակել բիիզնես պլան ու դրանով առաջ շարժվել: Ելնելով վարչապետի հանձնարարականից, օրեր անց արդեն Վանաձոր այցելեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ով քաղաքապետի ու մարզպետի հետ շրջեց փողոցներով ու բոլոր այն վայրերով, որոնք առաջարկվել էր հիմնանորոգել:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքի զարգացման ուղղված ծրագիր-առաջարկները բազմաթիվ են եղել, սակայն դրանք կյանքի չեն կարող կոչվել առանց պետական աջակցության, հետեւաբար, դիմել էին վարչապետին. «Սպասում ենք կառավարության ղեկավարի վերջնական որոշմանը, թե կոնկրետ որ ծրագրերը կարժանանան կառավարության ֆինանսավորմանը: Մենք ներկայացրել էինք 4 ծրագիր: Հաշվի առնելով տնտեսական էֆեկտիվությունը, ամենաառաջնահերթն ու չքննարկվողն ըստ էության ճանապարհների վերականգնման խնդիրն էր, ուստի վարչապետի կողմից հանձնարարվեց արդեն իսկ կոնկրետ քայլեր անել ու մոտ ժամանակներս սկսել փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մյուս ծրագրերը կշարունակեն մնալ օրակարգում:

Կառավարության ու ՏԿԵ-ի կողմից տարածված հաղորդագրությունների մեջ անդրադարձ կար նաեւ ճոպանուղու կառուցմանն ու արհեստական 3 լճերի վերակառուցման ծրագրին: Քաղաքապետն ասաց, որ իրենք առաջարկել են համայնք-պետություն միջոցներով դրանք կյանքի կոչել, գոնե ճոպանուղու միայն 1 ուղին, որպեսզի դրանով հետաքրքրություն ու գրավչություն առաջացնեն ներդրողների նկատմամբ, մինչդեռ վարչապետն առաջարկել է ծրագրի իրականացմանը մասնակից դարձնել նաեւ բիզնես ներդրողներին՝ համայնք-պետություն- մասնավոր համատեքստում. «Ներդրողների որոշակի առաջարկների դեպքում, կարծում եմ, այդ ուղղությամբ եւս առաջ կշարժվենք, բայց մյուս կողմից էլ պատշաճ չեմ համարում միջոցներ ծախսել՝ չիմանալով դրա հետագա տնտեսական զարգացման ուղիները»:

«Արդեն իսկ ներդրողների կողմից տարբեր ազդակներ են ստացվում ոչ միայն քաղաքային զբոսայգու, այլ նաեւ ճոպանուղու վերակառուցման մասով, նախկինում էլ հետաքրքրվածություն կար, բայց քանի որ այդ ամենը մեծ գումարներ էր պահանջում, ներդրողները խուսափում էին, հիմա արդեն, երբ կա պետության հետաքրքրվածությունն ու տրամադրվածությունը, ներդողները լրջորեն են մոտենում առաջարկներին: Կարեւորն այն է, որ կառավարության՝ համայնքների համաչափ զարգացման ուղղված ծրագրերի հաջորդ հանգրվանը Վանաձորն է, եւ դա արդեն իսկ մեծ հնարավորություններ է բացում, իսկ մնացածը տեխնիկական խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն»,- ասաց քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանի կարծիքով՝ Վանաձորը բազմաթիվ ուղղություններով զարգացնելու քաղաք է. «Ոչ միայն զբոսաշրջության առումով, այլ նաեւ տնտեսական ակտիվության տարբեր գործոններ կան՝ սկսած գիտատեխնիկական մեծ պոտենցիալից, հաշվի առնելով Վանաձորի աշխարհագրական դիրքը՝ երկաթուղային հանգույց լինելու գործոնը, Մ-6 միջպետական ճանապարհի այժմյան շինարարությունը, Երեւան-Թիֆլիս ճանապարհի կենտրոնում գտնվելն ու բազմաթիվ այլ գործոններ: Մենք ունենք տեքստիլ արդյունաբերություն նաեւ: Վանաձորի նման տնտեսական արդյունաբերություն ունեցող քաղաքը չեմ կարծում, թե պետք է միայն տուրիզմի գծով զարգացնել: Ես միշտ ասել եմ՝ պետության կողմից որեւէ մեծ պրոյեկտի իրականացումը համայնքում բերելու է մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ, բիզնես աշխարհի հետաքրքրություն»:

Թե երբ կսկսեն նշված ծրագրերը կյանքի կոչվել, ու երբ վանաձորցին կկարողանա ռեալ փոփոխություններ տեսնել՝ դեռ պարզ չէ, սակայն մի բան հստակ է. նախորդ տարի Վանաձորում իրականացված տեսանելի փոփոխությունները հույս են ներշնչում Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքի բնակչությանը, որ մի օր էլ իրենց քաղաքը մրցունակ կլինի զբոսաշրջիկներին ներկայանալու համար: Այդ ուղղությամբ նախորդ տրվանից բազմաթիվ աշխատանքներ են տարվել՝ հիմնանորոգված ու լուսավորված այգիներ, ճանապարհներ, եւ վերջապես՝ Հայքի հրապարակ:

Տպել
10026 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին