16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվողի հայրը ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ է ստացել

16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ է ստացել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը՝ հայտնելով, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում այդ առիթով այսօր բացատրություն է տվել:

Հիշեցնենք, որ 16-ամյա աղջիկը իր վարձակալած բնակարանում սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Այսօր նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալի հոր՝ Արա Սուքիասյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարո՛ն Սուքիասյան, ի՞նչ բովանդակությամբ է եղել սպառնալից հաղորդագրությունը, ե՞րբ եք այն ստացել:

- Քանի որ վերջերս ես անընդհատ լրատվամիջոցների հետ հաղորդակցվում եմ ու հայտարարում, որ որդուս գործը սարքած է, ինձ այսօր ինչ-որ ֆեյք օգտատեր ֆեյսբուքով հաղորդագրություն է գրել, թե «ձեր աղջկան հեռու պահեք էս գործից, նրան փնտրում է էդ սպանված աղջկա ընկերը»: Ես էդ հաղորդագրությունը նկարեցի, ցույց տվեցի ոստիկաններին: Գյումրիում նրանք շատ օպերատիվ արձագանքեցին, նույնիսկ երկու բրիգադ եկավ, տեղեկանք կազմեց, բայց քանի որ աղջիկս Երեւանում է ապրում ու աշխատում, դա Գյումրու ոստիկանների իրավասության տակ չէ, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի բաժին, եւ քանի որ որդուս տեսակցության հույսով գալիս-գնում էինք Երեւան, ներկայացանք նաեւ Կենտրոնի բաժին եւ հայտնեցինք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություն ենք ստացել, որը ընկալում ենք որպես սպառնալիք: Ոնց որ ակնարկեն՝ տղուդ կորցրիր, զգույշ եղի՝ աղջկադ էլ չկորցնես:

- Ձեր որդուն հանդիպել ի վերջո ստացվե՞ց:

- Տեսա, որ եկավ, մտավ քննիչի մոտ, կարճ խոսեցի հետը. նա նա չէր, լրիվ ուրիշ մարդու պես էր, վախեցած: Այդ հանդիպումով ես համոզվեցի, որ որդիս այդ իրավիճակի մեջ իրեն շատ անպաշտպան էր զգում: Իմ տպավորությամբ՝ զգում էր ուրիշի փոխարեն պատասխան տվողի կարգավիճակում: Ես հարցրի՝ դո՞ւ ես, ասաց՝ չէ: Էդ էր ինձ պետք: Հիմա նրան հանրային պաշտպան է տրամադրվել, գուցե ինչ-որ տեղ հույս ներշնչի, ենթադրում եմ՝ որդիս նրա միջոցով կհաստատի, որ Ոստիկանությունում ճնշում է եղել, դժվար թե հերքի: Ես զգացի, որ էդ ինքնախոստովանանքը շատ բիրտ ձեւով է եղել, բայց դե, երեւի չի կարողանում պնդել, չգիտեմ:

- Ձեր որդուն մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության համար, եւ տվյալ դեպքում նախաքննական մարմինը նրա մոտ հայտնաբերել է սպանված աղջկա պլանշետը: Այս առիթով ի՞նչ կասեք:

- Ես ենթադրում եմ, որ այդ պլանշետը նրա մոտ դրվել է, Ոստիկանությունը սարքել է, քննիչն էլ աշխատում է եղած փաստերի հետ: Ես որ իրեն հարցնում եմ՝ հիմա դուք համոզվա՞ծ եք թե՞ չէ, ասում է՝ դա դատարանը կորոշի: Նա շատ կիրթ, կոռեկտ է, շատ բան չի ասում, մնում է իր շրջանակների մեջ, գուցե դա պրոֆեսիոնալիզմն է, ինչը չեմ կարող ասել ոստիկանների մասին. ես գնացի, իմ աղջկա անվտանգության համար նման հայտարարություն արեցի, դիմում գրեցի, ասացին, որ այդ դիմումս պիտի աստիճանաբար ուղարկվի, ինձ հետո նամակով կպատասխանեն, դա էլ, իմ ընկալմամբ, մոտ յոթ օր կտեւի: Դուք պատկերացնո՞ւմ եք մեր լարված վիճակը. ոչ մի երաշխիք չտվեցին բացի նրանից, որ հարգալից ընդունեցին, ես տպավորություն էլ չստացա, թե նրանք էդ ֆեյք գրողին կգտնեն:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ շահագրգռվածություն պիտի ունենար Ոստիկանությունը Ձեր  որդու նկատմամբ «գործ սարքելու» համար:

- Որ ինձ գրել էին, թե էդ աղջկա ընկերը փնտրում է աղջկաս, ես հարցնում եմ՝ ո՞վ է, շա՞տ վախենալու մարդ է, ասում են՝ բա իհարկե, ինքը թափով մարդու տղա է, այսինքն՝ ես հասկանում եմ, որ էդ նույն մարդու միջոցով է էդ բնակարանը վարձվել, ես հեչ բան չիդեմ, զոռ եմ տալիս երեւակայությանս: Աղջիկս էլ հիմա կաշկանդված է, չգիտի, թե իր աշխատանքի գնալ-գալը ինչպես են կազմակերպելու: Բացի այդ, ես նաեւ ֆեյսբուքյան օգտատերերից երկուսի մոտ ակնարկներ եմ նկատել, որոնք իրականությանը մոտ էին. մեկը գրել էր, որ էդ տանը էլի մարդիկ են ապրում, երկու տղամարդ, մեկն էլ գրել էր, թե հնարավոր է՝ էդ աղջիկը հարուստ ու ազդեցիկ հովանավորյալ ունենա: Բայց դե, ֆեյսբուքում պարապ մարդիկ շատ են, գուցե ուղղակի էդպես գրել են: Ես հիմա շատ սարսափած վիճակում եմ, կուզեմ էդ աղջկա եղբորը տեսնել, ասել, որ իմ տղան չէ:

- Դուք կամ Ձեր որդին սպանվածին կամ նրա ընկերոջը չե՞ք ճանաչել, երբեւէ չե՞ք առնչվել նրանց հետ:

- Բացարձակ, ոչ ես, ոչ տղաս այդ աղջկան եւ նրա եղբորը չենք ճանաչել: Ես հմի էնպես բաներ կը կասկածեմ որ, գտնիմ հնդկական ֆիլմի սցենարների ոճի պես: Ես հեչ չեմ բացառում, որ էդ աղջկա հովանավորյալը ազդեցիկ մեկն է՝ կամ փողով, կամ պաշտոնով: Բայց որ հարեւանները խուսափում էին մամուլով երեւալ, առնչվել, նշանակում է, որ շատ կասկածելի ու վտանգավոր բնակիչներ ունի էդ տունը:

- Պարոն Սուքիասյան, քանի որ պնդում եք, որ Ձեր որդու նկատմամբ ճնշում է գործադրվել, Մարդու իրավունքների պաշտպանին դիմել ե՞ք:

- Ես արդեն անձամբ Արման Թաթոյանին եմ գրել՝ հայտնելով, որ չեմ հավատում կատարվածին, եւ այդ համակարգի մեջ որդուս մենակ ու անպաշտպան եմ տեսնում:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ տուժող կողմի հետ, ինչը, սակայն, չհաջողվեց:

 

 Միլենա Խաչիկյան

Տպել
6053 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին