Կարծում եմ, որ մեր տնտեսական աճը 2020-ին կլինի 5-ից 6 տոկոսի շրջանակներում. Արտակ Մանուկյան

2019-ը ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համար բարենպաստ տարի էր: Դա են փաստում թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ հավաքագրված հարկերը: 2019-ի հունվար-նոյեմբերին 2018-ի հունվար-նոյեմբերի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5 տոկոսով: Բարձրացան ուսուցիչների, փրկարարների, զինծառայողների, անտառապահների, շտապօգնության բժիշկների աշխատավարձերը: 2015 թ. հուլիսից ի վեր 55000 դրամ կազմող նվազագույն աշխատավարձը 2020-ին կդառնա 68000: Հունվարի 1-ից միջինը 10 %-ով կբարձրանան կենսաթոշակները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ դեկտեմբերի 23-ի դրությամբ պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով (նախատեսված էր հավաքագրել 1 տրլն 401 մլրդ դրամ): Մինչեւ տարեվերջ ՊԵԿ-ն ակնկալում է գերակատարումը դարձնել մինչեւ 101 մլրդ դրամ:

Կառավարության նախաձեռնությամբ շուրջ 9 հազար տնտեսվարողների վերադարձվեց 56 մլրդ դրամ դեբետային մնացորդներ, ինչն աննախադեպ էր: Դրանք գոյացել էին մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ը: Գնաճը կազմել է 0.9 տոկոս, չնայած թույլատրելին մինչեւ 4 տոկոսն էր:

Տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի փոփոխություն, որի պտուղները հիմնականում քաղելու ենք 2020-ին: Եկամտահարկը համահարթեցվելու է՝ բոլորի համար 23 տոկոս: Տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ազատվելու է հարկերից: 2019-ին ՀՀ-ն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, առաջ կանցնի նաեւ Ադրբեջանից:

Տարին արդյունավետ չէր միայն գյուղատնտեսության համար: Այնտեղ ունենք 4.8 տոկոսի չափով անկում: Սակայն ոլորտի զարգացման համար ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնք կգործեն եկող տարվանից. օրինակ՝ փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը: 2019 թ. գրանցած արդյունքների եւ 2020-ի ակնկալիքների մասին ՀԺ-ն զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, 2019-ը ինչպիսի՞ տարի էր ՀՀ տնտեսության համար: Որո՞նք են հիմնական ձեռքբերումները:

- 2019-ին կանխատեսվում էր 4.9 տոկոս տնտեսական աճ, բայց ներկա պահին կարող ենք ասել, որ ամենապահպանողական գնահատականներով տարեվերջում տնտեսական աճը կլինի 7.3-7.4 տոկոսի շրջանակներում: Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ պլանավորված սցենարից իրավիճակը շատ ավելի դրական զարգացում է ունեցել: Սա նաեւ ամրապնդում է երկրորդային վիճակագրությունը. հարկերի պլանային ցուցանիշների նկատմամբ գերակատարումը: Երկրորդային վիճակագրություններից մեկը, որը հաճախ անտեսվում է՝ գործազրկության մակարդակի նվազումն է: Չմոռանանք խոսել ծառայությունների՝ հատկապես զբոսաշրջության տպավորիչ աճի մասին: Պետությունը պետք է 3 բան անի, որպեսզի հանրային բարիք ապահովի. պետք է ապահովի անվտանգությունը, պետք է կրթի եւ պետք է բուժի: Անվտանգության, մասնավորապես պաշտպանական բնագավառում, կարծում եմ, ակնհայտ է բոլոր դրական ձեռքբերումները, թե՛ սպառազինությունների, թե՛ սննդի մատակարարման համակարգի առումով: Կրթության ոլորտում որոշակիորեն խնդիրների գույքագրում է եղել. 2020-ին կրթությանն ուղղված ծախսերն աճելու են 13 տոկոսով: Առողջապահության բնագավառում եւս, ինչպես աշխատավարձերի, այնպես էլ ծառայությունների հասանելիության՝ մասնավորապես անվճար փաթեթների ընդլայնման քաղաքականություն է իրականացվում: Սրանք են այն հիմնական 3 հանրային ծառայությունների ուղիները, որոնք, իմ կարծիքով՝ տեսանելի եւ չափելի են: Ճանապարհաշինության մասին չեմ էլ խոսում:

 - Ո՞ր ոլորտներն են սպասվածից դանդաղ տեմպերով շարժվել:

- Կառավարության գրեթե բոլոր նիստերի օրակարգում ներառված են ռազմավարական լուծումներ: Բայց ինձ համար, որպես ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ՝ չափազանց կարեւոր է գնումների մասին օրենքի էլ ավելի մեծ մասնակցություն ապահովելու օրենսդրական բարեփոխումները: Գնումների մասին այն օրենքը, որը կա՝ մի շարք բացթողումներ ունի: Մենք ֆինանսների նախարարության հետ համատեղ կփորձենք այդ խնդիրները լուծել: Որպեսզի չխուսափեմ ձեր հարցից, մի բան էլ ասեմ. չափազանց հաճախ, որպես համեմատաբար ավելի դանդաղ տեսանելի արդյունք՝ ներկայացվում է ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումների ներհոսքը: Դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրոշակն է դարձել եւ նրանք հաճախ են դրա մասին խոսում:

Եթե մենք դիտարկում ենք օտարերկրյա ուղղակի ներդրողների հետ աշխատանքը, այստեղ իհարկե ցուցանիշների առումով տեմպը ավելի դանդաղ է: Բայց ես մի բան ասեմ. նախկին իշխանությունների ժամանակվա ներդրողները տարատեսակ շեյխեր էին, Կիպրոսում օֆշորների հյուրանոցային բիզնեսում ֆորմալ թղթի վրա ուղղակի օտարերկրյա ներդրում արձանագրող էին: Իսկ ներկա իրավիճակում, այն իրապես օտարերկրյա ներդրողը, որը հետաքրքրված կարող է լինել ՀՀ-ով, նա պետք է սեղանի վրա ունենա 2 հարց, ինչո՞ւ Հայաստան եւ ոչ Վրաստան, քանի որ Վրաստանը տրանսպորտային ծախսերի տեսանկյունից ավելի գրավիչ է: Եվ երկրորդը. ի՞նչ օրենսդրական լավ հնարավորություններ կամ ուղենիշներ կան:

- Միշտ կարեւորվում է ծախսերի արդյունավետությունը. կառավարությունն, ըստ ձեզ, անարդյունավետ ծախսեր իրականացրե՞լ է:

- Ինձ համար խնդրահարույց է գնումներում 1 անձից ձեռքբերումների բարձր տեսակարար կշիռը: Կարծում եմ, որ 1 անձից ձեռքբերումների մի մասը օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ պայմանները խստացվել են, եւ խաղացողներն ավելի քիչ են հետաքրքրված պետական գնումներով:

- 2020-ի համար ի՞նչ կանխատեսում ունեք, ինչքա՞ն կկազմի տնտեսական աճը, եւ ըստ ձեզ ո՞ր ոլորտներում շոշափելի աճ կգրանցվի:

- Այդ կանխատեսումները շատ վերացական են, բայց կարծում եմ, որ մեր տնտեսական աճը կլինի 5-6 տոկոսի շրջանակներում: Մենք պետք է նայենք, թե որտեղ է այն պոտենցիալը, որ թերի ենք օգտագործում: Կարծում եմ, որ գյուղատնտեսությունը որոշակիորեն կշտկի իր վիճակը: Արդյունաբերության աճին զուգահեռ կարծում եմ, որ զարկ կտրվի նաեւ շինարարությանը: 2-րդ եռամսյակում մենք նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին շատ ավելի լավ թվային ցուցանիշներ կունենանք:

- Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող շուրջ 700 ապրանքների գներ կթանկանան: Դա ի՞նչ ազդեցություն կունենա բնակչության սոցիալական վիճակի վրա, թե՞ ԵԱՏՄ երկրներից հնարավոր կլինի նույնանման ապրանքներ ձեռք բերել՝ ավելի մատչելի պայմաններով:

- Իհարկե, ապրանքատեսակներ կլինեն, որ հնարավոր կլինի դրա էֆեկտը ավելի մեղմել: Բայց, այնուհանդերձ, այն որոշակի գնաճային ճնշում կբերի: Իրարից անկախ 2 կառույցներ՝ Կենտրոնական բանկը եւ Էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում են, որ դրա համալիր ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոս: Այսինքն՝ գնաճը կմնա կառավարելի շրջանակներում: Մենք շատ ենք խոսում գնաճի մասին, բայց եթե կա տնտեսության աշխուժացում՝ գնաճը որոշակիորեն օբյեկտիվ է:

Տպել
2488 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ