Զանգվածային բողոքի ակցիաներ վիրտուալ տիրույթում. թիրախում բնապահպաններն են, քաղաքական գործիչները

27/12/2019 schedule17:40

Վերջին շրջանում վիրտուալ տիրույթում իրականացվում են զանգվածային բողոքի ակցիաներ սոցցանցերի բարեխիղճ օգտատերերի դեմ: Այս թեմայով իր վերլուծությունն է հրապարակել CIviCERT-AM Կիբերանվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմը: Ակցիաները տվյալ պահին ավելի շուտ ներքաղաքական բնույթ ունեն։ Թիրախում հայտնվում են հիմնականում լրատվամիջոցների էջերը։ Նաև դիտարկվել են հասարակական գործիչների դեմ հարձակումներ ֆեյսբուքում:

Մասնագետները նշում են, որ վերջին ամիսներին դիտարկվում է նոր վեկտորի առաջացում, որով հարձակման թիրախ են դառնում բնապահպան ակտիվիստները։ Սա, մեծ հավանականությամբ, նշանակում է, որ նման հարձակումները դառնում են գործիք ոչ միայն զուտ քաղաքական պայքարում, այլ արդեն տեղափոխվել են քաղաքացիական, տնտեսական, բնապահպանական ոլորտներ։

Այս ամենը շատ մտահոգիչ է համարվում, հատկապես հաշվի առնելով, որ նման հիբրիդային տիպի հարձակումների դեպքում շատ դժվար է դրանց դեմ պայքարել։ Հարձակումների թիվն աճում է, և այս պարագայում շատ ավելի կարևոր է, որպեսզի հենց սոցցանցերի ղեկավարությունները գիտակցեն խնդիրը և փորձեն ստեղծել ավելի ճկուն արձագանքման մեխանիզմներ։

Կիբերանվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմը ներկայացնում է հարձակումների գործող մեխանիզմը: Սոցիալական ցանցերը ստիպված են իրականացնել անընդհատ մոդերացիա, որպեսզի օգտատերերը չենթարկվեն հարձակումների, չտեսնեն արգելված բովանդակություն, չկորչեն սպամի մեջ։ Մյուս կողմից, սոցցանցերի օգտատերերի թիվը և նրանց գրառումները, տեղադրած տեսանյութերը, նկարները, մեկնաբանությունները այսօր աստղաբաշխական քանակի են հասել, ինչը թույլ չի տալիս լիարժեք «մարդկային» մոդերացիա իրականացնել։ Այդ իսկ պատճառով նմանատիպ շատ գործողություններ իրականացվում են բոտերի, արհեստական բանականության կողմից։ Այս տարվա ընթացքում միայն Ֆեյսբուքն արգելափակել է մոտ վեց միլիարդ ֆեյք օգտատիրոջ:

Մոդերացիայի սկզբունքներից մեկը օգտատերերի օգնությունն է․ սոցցանցերը անընդհատ հիշեցնում և հորդորում են մեզ բողոքել ամեն անգամ, երբ տեսնում ենք արգելված բովանդակություն կամ կանոնները խախտող օգտատերերի։

Եվ այստեղ, ըստ վերլուծության, մենք մտնում ենք «մոխրագույն գոտի»։ Սոցցանցերի կանոններն այնքան էլ հստակ չեն և սահմանային բովանդակություն գոյություն ունի, որի մոդերացիան կարող է լինել շատ սուբյեկտիվ։ Բացի դրանից, սոցցանցերն անընդհատ փոփոխություններ են մտցնում իրենց մշակած վարքականոններում։ Անհայտ է, թե երբ, որ դեպքում, քանի բողոքից հետո համակարգը ուշադրություն կդարձնի կոնկրետ գրառման կամ օգտատիրոջ վրա։ Դրան գումարած այն հանգամանքը, որ շատ գործողություններ ավտոմատացված են, մենք ստանում ենք հարձակումների համար ուղղություն։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ զանգվածային ուղղորդված և թիրախավորված բողոքները կոնկրետ գրառումների, օգտատերերի կամ էջերի դեմ պարբերաբար հաջողության են հասնում։ Եվ քանի որ ավտոմատացված համակարգի հետ գործ ունենք, օգտատերը կամ էջը կարող է ոչ մի կանոն չխախտել, սակայն ընկնել սոցցանցի կողմից պատժամիջոցների տակ։

Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ նման մասշտաբային հարձակումները։ Հաշիվը սոցցանցում կարող է երկարաժամկետ արգելափակման տակ ընկնել, որոնց կրկնվելու դեպքում հաշիվը կարող է պարզապես հեռացվել։ Կարող է հեռացվել նաև կոնկրետ գրառում։ Սակայն լինում են ավելի բարդ գնահատվող հետևանքներ։ Օրինակ՝ օգտատիրոջ կամ էջի ցուցադրումները պարզապես ընկնում են․սոցցանցի ալգորիթմը նվազեցնում է կամ, նույնիսկ, զրոյացնում է տվյալ հաշվից տեղադրվող գրառումների դիտումները։ Այսինքն, հաշիվը արգելափակված չէ, սակայն գրառումները ոչ ոք չի տեսնում։

Այսպես, թե այնպես հետևանքները անկանխատեսելի են և պատժամիջոցների ազդեցության ժամկետը նույնպես հաճախ հասկանալի չէ։ Շատ դեպքերում նույնիսկ բողոքարկելու հնարավորություն չկա, քանի որ սոցցանցը չի էլ զգուշացնում, որ պատժիչ գործողություններ է իրականացնում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ թիրախավորված անձը կամ կազմակերպությունը հաճախ տեղյակ էլ չէ, որ հարձակման տակ է գտնվում, իսկ եթե նույնիսկ իմանում է դրա մասին, միշտ չէ, որ կարող է հասկանալ, թե ում կողմից են իրականացվում գործողությունները։

Նման հիբրիդային գործողությունները պարբերաբար լուրջ ազդեցություն են թողնում հայաստանյան հասարակության վրա։ Այսպես, օրինակ, 2017 թվականին ընտրությունների ժամանակ արգելափակվել էին մի շարք լրատվական և լրագրողական թվիթերյան հաշիվներ: 2017 թվականից սկսված Ֆեյսբուքը մեծ քանակի օգտատերերի է արգելափակում՝ ելնելով ոչ միանշանակ կանոնների կիրառումից:

Տպել
1142 դիտում

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան