«2020 թվականին ՀՀ-ում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբևէ». Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութ)

Մուտքը՝ ժպիտով, սկզբի համար ողջույններ ու շնորհավորանք՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տոնական ընդունելության հրավիրել: Ներկաներին վարչապետը դիմեց որպես հարգելի գործընկերներ: Ասաց, ուրախ է բոլորին տեսնելու համար եւ ուզում է նախապես շնորհավորել ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչպես նաեւ նրանց ընտանիքների, այն աշխատանքային կոլեկտիվների եւ այն լրատվամիջոցների գալիք Ամանորը, որոնց  ներկայացնում են:  

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել է հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ: «Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը և պնդումը: Եվ դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է: Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել»,-ասաց վարչապետը:

Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Ըստ վարչապետի, այս առումով կառավարությունը և անձամբ ինքը գտնվում են ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները: «Եվ, իհարկե, համաձայն եմ և պատրաստ եմ և հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի խոսքում վարչապետն անդրադարձավ նաեւ լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներին կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքերին: Ասացն ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, և  համոզված է, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն: «Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում: Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին՝ անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից: Ինչո՞ւ, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի:

 Հաջորդը՝ դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության: Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ: Եվ երրորդը՝ ուզում եմ արձանագրել, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ շատ կարևոր է համարում այն գործունեությունը, որն այսօր ՀՀ-ում իրականացնում են լրատվամիջոցները: Դա օգտակար է առաջին հերթին կառավարության համար, հանրության համար: «Որովհետև եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որևէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել: Իսկ եթե որևէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին: Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք աշխատում են և իրականացնում են հանրային վերահսկողություն կառավարության և ընդհանրապես իշխանության գործունեության նկատմամբ: Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ: Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար: Բայց նաև չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից: Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը: Ես նաև այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության և լուծումներ փնտրելու ու գտնելու»:

ԶԼՄ-ներին ուղղված խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց  հետաքրքիր արձանագրմամբ: Ասաց, երկար տարիներ եղել է լրագրող և խմբագիր, այսինքն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց առաջ  որևէ այլ գործունեությամբ չի զբաղվել:  «Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ և համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ խմբագիր: Բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր, կամ՝ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր: Եվ ես սա ասում եմ ընդամենը արձանագրելու համար, որ, կարծում եմ, արժե օգտվել լավ ժամանակների այս հնարավորությունից՝ մեր բոլորի աշխատանքն ավելի լավը դարձնելու համար: Որովհետև գիտեք ժամանակների տարբերությունն ինչո՞ւմն է՝ իմ կարծիքով՝ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, ես ասել եմ ընդհուպ նախարարություններ, ընդհուպ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 տարի առաջ կամ 3 տարի առաջ: Եվ այսօր Հայաստանում կան նաև լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 կամ 10 տարի առաջվա տրամաբանությամբ: Ես չեմ ուզում ասել դա լրատվամիջոցների մասով, կառավարության մասով հստակ արտահայտվել եմ, որ շատ վատ եմ համարում և չեմ հանդուրժի: Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որևէ գնահատական տալ, որովհետև դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»:

Այնուհանդերձ, ըստ վարչապետի, ժամանակն է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքն առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ և ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար:

Ելույթի ավարտին վարչապետը բոլորին շնորհակալություն հայտնեց իրեն համբերատարությամբ լսելու համար: Սկզբում ասաց ցանկանում է, հետո՝ թե ոչ թե ցանկանում է, այլ պարտավորվում, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբևէ և նույնիսկ քան 2019 և 2018 թվականներին:

Տպել
2466 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց