Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց սարկավագաց դասի հետ

Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկավագներին և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի:

Սարկավագաց դասը Հայոց Հովվապետին ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին և ներկա կրտսեր եկեղեցականներին տոնի և նոր սարկավագների ձեռնադրության կապակցությամբ: Սրբազանը մաղթեց սարկավագներին ապրել, գործել և ծառայել Ս. Ստեփանոսի նախանձախնդրությամբ՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը սարկավագաց դասին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը: Շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության առիթով՝ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ նրանք գալիս են համալրելու Մայր Աթոռի միաբանության շարքերը:

Խոսելով Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ սարկավագության տարիներին սուրբն իրեն համար ծառայության օրինակ էր: Նորին Սրբությունը արձանագրեց, որ Քրիստոսի Ավետարանը քարոզելիս նա եղավ առաջին նահատակը, ով իր կյանքը զոհաբերեց հանուն իր Վարդապետի՝ Քրիստոսի, և Նրա բերած այն վարդապետության, որի հանդեպ ուներ բացարձակ հավատ: «Երբեմն չենք անդրադառնում այն կարևոր բեկումնային առաքելությանը, որ սուրբ Ստեփանոսն ունեցավ քրիստոնեական վարդապետության մեջ. եղավ առաջինը, որ նահատակությամբ նախանշեց հաղթության ճանապարհը: Նրան հետևեցին մյուսները` առաքյալներ և Քրիստոսի այլ վկաներ», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Ըստ Նորին Սրբության, Ս. Ստեփանոսը չուներ տարակուսանք, երկմտանք ու երկյուղ, և նրա անձի մեջ դրսևորվեցին երկու մեծագույն արժեքներ՝ նվիրում և քաջություն, որոնք անհրաժեշտ են հոգևորականի համար հոգևոր առաքելության ճանապարհին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ առանց սիրո և այդ արժեքների առկայության մարդը չի կարող քաջաբար ապրել, խիզախ լինել և զոհողությունների գնալ: «Ձգտեք նմանվել Սուրբ Ստեփանոսին և ապրել այդ արժեքներով», - խրատեց Նորին Սրբությունը՝ հորդորելով սարկավագներին ներշնչվել Ս. Ստեփանոսի կերպարով, ապրել նրա կյանքի օրինակով, առաջնորդվել վերոնշյալ արժեքներով:

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Վեհափառն իր գնահատանքը հայտնեց ձեռնադրող Սրբազանին, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի նախորդ և ներկա տեսուչներին, տեսչության անդամներին ու դասախոսներին՝ սաներին կրթելու, դաստիարակելու և նրանց հոգևոր աստիճան ստանալու մեջ մեծ ներդրում ունենալու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը, աղոթքն ու օրհնությունը հղելով սարկավագներին իրենց լուսավոր տոնի կապակցությամբ, հայցեց Բարձրյալ Աստծուց, որպեսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկավագաց դասի վրա: Հայրապետը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխոսությունը զորացնեն նրանց՝ քաջությամբ և նվիրումով իրենց անսակարկ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին:

Տոնի կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը սարկավագներին գրքեր ընծայեց:

Տպել
1318 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը