ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը. հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում

Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնում է երրորդ երկրների հետ իր ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրությունը, հաջորդ տարի սպասվում են նոր համաձայնագրեր: Համաձայնագրեր ունեցող երկրների շուկաներում հայկական արտադրության ապրանքը գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ: Այդ մասին հայտնում է Armenpress.am-ը:

«2019-ը՝ միությունում Հայաստանի նախագահության տարին բավականաչափ ակտիվ է եղել: Հայաստանի նախագահության տարում ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի և ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի համաձայնագրերը: Այս տարվա ընթացքում ուժի մեջ է մտել նաև երկու նոր համաձայնագիր՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն 4 նոր համաձայնագիր ունի: Սիմոնյանը նկատել է՝ դա միանշանակ ենթադրում է նոր շուկաներ: Ներկայում բանակցային գործընթացներ իրականացվում են Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ»,-ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը եւ նշել՝ Հնդկաստանը տարածաշրջանում մեծ, խոշոր դիրք գրավող շուկա է:

Նա նաև շեշտել է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միայն անդամ երկրների կարծիքները հաշվի առնելուց հետո է որոշում որևէ երկրի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր, թե ոչ: Բոլոր որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսով՝ նկատի ունենալով անդամ երկրներից յուրաքանչյուրի շահերը: Փոխնախարարը վստահեցրել է, որ Հայաստանն իր մասով ներկայացնում է, թե որ զգայուն ապրանքների մաքսատուրքերը պետք է անմիջապես զրոյացվեն, որոնք՝ որոշ ժամանակ հետո:

«ԵԱՏՄ-ն 3-րդ երկրների հետ գնում է նոր համաձայնագրերի կնքման՝ նոր շուկաների, արտոնյալ պայմանների, մատչելի շուկաների հասանելիություն ապահովելու նպատակով: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է, և երրորդ երկրները նույնպես ցանկություն ունեն մտնել այդ շուկա: ԵԱՏՄ-ն շարունակում է իր աշխատանքը՝ երրորդ երկրների հետ կապն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ապահովելու շուկայի մատչելիությունը»,-նշել է Սիմոնյանն ու նկատել՝ Ազատ առևտրի համաձայնագիրը ենթադրում է մաքսատուրքերի իջեցում՝ մինչև 0 տոկոս: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու պահից որոշակի ապրանքների մաքսատուրքեր իջեցվում են, հետո սահմանվում է մյուսների համար որոշակի հերթականություն: Փոխնախարարը նշել է՝ մաքսատուրքի իջեցումն արտոնյալ մրցակցային պայմաններ է ձևավորում այն երկրների նկատմամբ, որոնք կոնկրետ երկրի հետ չունեն ազատ առևտրի համաձայնագիր: «Ենթադրենք Հայաստանը արտադրում է երրորդ երկրում պահանջված արտադրատեսակ, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի համաձայնագիր, և ներմուծումը դեպի այդ երկիր կատարվում է զրոյական մաքսատուրքով: Հետևաբար, Հայաստանում արտադրված ապրանքը մաքսատուրքի չափով շուկայում գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ, որը տվյալ երրորդ երկրի հետ չունի ազատ առևտրի համաձայնագիր: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ընձեռում տեղական արտադրողին ունենալ մրցակցային առավելություն՝ մեկ այլ երկրի համանման արտադրանք արտադրողի նկատմամբ»,-ասել է Սիմոնյանը

Ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն, չի սահմանափակվում միայն մաքսատուրքերի իջեցմամբ: Համաձայնագիրը նպաստում է նաև առևտրի որոշ տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Փոխնախարարը նշել է՝ հաջորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն երրորդ երկրների հետ կարող է կնքել նոր համաձայնագրեր: Օրինակ, Չիլիի հետ ստորագրված է փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության առաջին փուլն է, երկրորդ փուլով լինելու է ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս պահի դրությամբ Չիլին աշխատում է ԵԱՏՄ բոլոր երկրների հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ սկսելու համար: Սակայն, եթե ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհամաձայնի, ապա երրորդ երկրի հետ այդ համաձայնագիրը չի կնքվի:

Հաշվի առնելով վերը նշվածը Եվրասիական տնտեսական միությունը մեր կողմից դիտարկվում է որպես ինտեգրացիոն այպիսի գործիք, որի միջոցով Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռնվում դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները՝ օգտվելով ազատ առևտրի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված արտոնյալ պայմաններից:

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին՝ փոխնախարարը նշել է, որ վերջինս ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ից: Իրանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մի խումբ ապրանքատեսակների մաքսատուրքեր իջեցվեցին՝ բայց ոչ զրոյական: Նա թվային առումով որոշակի դատողություններ անելու համար դեռ վաղ է համարել: «Սակայն պետք է արձանագրել, որ ներմուծված ապրանքները միայն Հայաստանի համար չեն, դա ներմուծում է դեպի ԵԱՏՄ շուկա: Հատող սահմանը ՀՀ-ի սահմանն է, կարող են մի շարք ապրանքներ ներմուծվել, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորը Հայաստանի տնտեսության կամ հայկական շուկայում սպառման համար են նախատեսված: Եվ այս առումով Հայաստանը կարելի է դիտարկել որպես հարթակ՝  Իրան- ԵԱՏՄ և Իրան - այլ երկրներ տնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից»,-եզրափակել է փոխնախարարը:

Տպել
3918 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է