Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ անչափահաս աղջկանից 4.275.000 դրամ արժեքով ոսկյա զարդեր շորթելու համար

Ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1999 թվականին, համաքաղաքացի, 2004թ. ծնված աղջկա և վերջինիս ընտանիքի կողմից օգտագործվող գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդը, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսահամարի «Վայբեր»-ի միջոցով, ծանոթություն հաստատելու նպատակով, հաղորդագրություն է ուղարկել 14-ամյա աղջկա հեռախոսահամարի «Վայբեր»-ին և սկսել հեռախոսային խոսակցությունների և հանդիպումների միջոցով շփվել նրա հետ, այնուհետև խնդրել իրեն օգնել գումարով՝ հետագայում հետ վերադարձնելու պայմանով:

Աղջիկը չի մերժել երիտասարդի խնդրանքը և վերջինիս պահանջով լուսանկարելով իրեն պատկանող ոսկյա շղթան և ոսկյա կախազարդը՝ նրան է ուղարկել և հաջորդ օրը տվել նախօրոք խոստացված հիշյալ զարդերը, իսկ մի քանի օր անց, դարձյալ երիտասարդի խնդրանքով, նաև՝ կանխիկ գումար:

Բացի այդ, պարզվել է նաև, որ երիտասարդը 2019 թվականի մարտ ամսին կրկին զանգահարել և անչափահաս աղջկանից պահանջել է գումար կամ ոսկյա զարդեր, սակայն, ստանալով մերժում, սպառնացել է վերջինիս, թե նախապես վերցրած ոսկյա զարդերի լուսանկարները կուղարկի նրա հորը՝ այդ կերպ, սպառնալինքների ներքո, պահանջելով տարբեր ժամանակահատվածներում ստանալով աղջկա ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի մայիս ամսին երիտասարդն աղջկան խնդրել է ուղարկել իր կիսամերկ լուսանկարները: Երիտասարդը, իր «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով նշված լուսանկարներն ստանալով, մի քանի օր անց զանգահարել և աղջկանից կրկին պահանջել է ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարներն ուղարկել վերջինիս հորը և տարածել՝ արդյունքում, սպառնալիքների ներքո, ստանալով ևս 30.000 ՀՀ դրամ գումար և տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Այսպիսով, քննության տվյալներով, 20-ամյա երիտասարդն ընդհանուր առմամբ, շորթման եղանակով, անչափահաս աղջկանից պահանջել և ստացել է 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 30.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա զարդերի մի մասը՝ 1 835 000 ՀՀ դրամի չափով, որն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին:

Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել 20-ամյա երիտասարդին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1689 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից