Հայոց բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկը. վարչապետի խոսքը՝ ՊՆ ռազմական համալսարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով և նշել.

 «Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ հայոց բանակը՝ գտնվելով կազմավորման փուլում, Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի պաշտպանության բանակը՝ լինելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքն արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով: Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը պետք է որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար ամրանա, կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել Զինված Ուժերում: Այդ ծառայության վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի Պաշտպանության բանակը:

Ռազմական համալսարանն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ փառապանծ օրեր, ունեցել է նաև դժվար օրեր և եկել է ժամանակը, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ դնենք: Եվ այդ նոր խնդիրների մասին եմ ուզում այս տոնական առիթով ուղերձ հղել նաև ռազմական համալսարանի կուրսանտներին, դասախոսական անձնակազմին ու ծառայողներին: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ չեմ զլանա կրկնել՝ մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ ամենաինտելեկտուալը:

Թույլ տվեք ասել, որ մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ՝ որպես ամենօրյա գործիք, որ օգտագործում ենք կենցաղում, նրանք ի սկզբանե ստեղծվել են որպես ռազմական գործիք, անվտանգության անբաժանելի մաս: Եվ ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը:

Եվ սա է խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք: Ես ուզում եմ որպես ռազմական գործի քաղաքակրթության խթանի լինելն ի ցույց դնելու համար բերել մի քանի օրինակներ: Այսօր անգամ քաղաքական, տնտեսական ցանկացած գործունեության ոլորտում իրենց ամենօրյա աշխատանքի մեջ մարդիկ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ մարտավարություն, դիրքորոշում, թիրախ բառերը: Դրանք օգտագործվում են ընդհանրապես, որևէ կոնտեքստ չունենալով ռազմական գործի հետ: Դրանք օգտագործում ենք ամեն օր՝ կառավարության նիստերում, տնտեսական, սոցիալական, կրթական հարցեր լուծելիս: Հետևաբար, ռազմական գործի այս ասպեկտը պետք է ընդգծվի ավելի ու ավելի ուժեղ, և ռազմական ուսումնական հաստատությունները պետք է մեր կրթական համակարգում նաև տանող ուժի դերակատարում ունենան:

Սիրելի՛ ներկաներ,

Ես ուզում եմ ընդգծել այսօր կուրսանտների շրջանում և շրջանավարտների շարքում կանանց ներկայությունը: Ավելի քան մեկ տասնյակ կանայք ուսումնառություն են ստացել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և այսօր ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում: Այսօր էլ կուրսանտների շարքում տեսնում ենք կին ներկայացուցիչների և սա միանշանակ ողջունելի գործընթաց է, որովհետև մենք ժողովրդի ամբողջական պոտենցիալը ներգրավելու հնարավորություն պետք է ունենանք ոչ միայն տնտեսության, կրթության, այլև մեր երկրի անվտանգության և մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին մաղթելով նորանոր հաղթանակներ, այնպիսի հաղթանակներ, որոնցով արժանի կլինենք արցախյան հերոսամարտի նահատակներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սերունդների առաջ ունեցած մեր պարտավորություններին:

«Ով ուրեմն կեցցե՛ հայ ժողովրդի ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը, Հայաստանի Զինված Ուժերը և կեցցե՛ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- նշել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը ծաղիկներ է խոնարհել Վ. Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Տպել
1679 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց