Ձերբակալվել է՝ ըստ ոստիկանության, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվել առաջարկած Քոչարյանի աջակիցը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը  Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։ 

Վերջինս երեկ ՀԺ-ի հետ զրույցում իրեն ներկայացրել է որպես «հանրային մարդ», «պրակտիկ ռեալ պոլիտիկ»,  որը Քանաքեռում գտնվող իր գրասենյակում քաղաքացիների է ընդունում, լսում նրանց, իր քաղաքական հայացքներն արտահայտում: Մեր թղթակցի հետ զրույցում նա ընդունել է, որ տեսանյութում պատկերված անձը ինքն է, գրասենյակը՝ իրենը: Ասել է, որ տեսանյութում երեւացող մյուս անձին ճանաչում է շուրջ 30 տարի, սակայն նրան կաշառք չի առաջարկել: Ինչ վերաբերում է ապագայում պաշտոնի առաջարկին՝ այն չի հերքել: Չի հերքել նաեւ, որ իր գրասենյակում զենքի նմանվող առարկա եղել է, սակայն ասել է, որ այն «սուվինիր» է: «Ով որ բերել էր, նա ա տարել: Իմ ընկերներից մեկը, ասում էր՝ կուզե՞ս մոտդ մնա, ասել եմ՝ չէ: Երբ ուզենամ, կբերի, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասել է Մկրտչյանը:

Տպել
7029 դիտում

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է՝ Թուրքիան նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. հետեւանքները ծանր կլինեն Չինաստանի համար. Ծինփին

Ստեղծվել է Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ