Նոր Հաճնում 4 երեխայի ու նրանց տատիկի մահվան պատճառները քննող հանձնաժողովն ավարտում է աշխատանքը. մահերը կարելի էր կանխել

Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին 4 երեխայի և նրանց տատիկի մահվան հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որն ստեղծվել էր վարչապետի որոշմամբ, գրեթե ավարտել է աշխատանքը: Հանձնաժողովը ձեռք է բերել ապացույցներ, որոնց հիման վրա արձանագրել է, որ հինգ անձի մահն էլ հետեւանք է շմոլ գազով թունավորման, և որ դեպքը կբացառվեր, եթե միացված լիներ ձայնաազդանշանային անվտանգության սարքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որն այս դեպքն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է:

Ընդգծելով, որ քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինների լիազորությունն է խոսել պատասխանատուների մասին՝ Շախբազյանն ասաց, որ տեսչական մարմինը կարող է նշել արձանագրված էական խախտումները, որոնք մահվան պատճառ են դարձել:

«Ակնհայտ է, որ շմոլ գազը տուն է լցվել ծխատարի փակ լինելու արդյունքում. ջրատաքացուցիչը, որից և եղել է թունավորումը, միացված է առանց ելքի խողովակի՝ ուղղակի պատին: Խոհանոցում, որտեղ տեղադրված է ջրատաքացուցիչը, կա մի խողովակ, որը, մենք եզրակացրել ենք, իրականում փակ է. այն դուրս է գալիս դեպի տան խոհանոցի և կողքի սենյակի պատերի միջև առկա տարածքը, որը ելք չունի. պանելային պատը ծակել, մտել են միջպատային հատված: Կար օդատար, բայց դա ևս փակվել էր ժամանակի ընթացքում: Տվյալ պահին, երբ մենք նայում էինք, փակ էր, դա արձանագրել են նաև քննիչները: Այսինքն՝ տվյալ տարածքն ընդհանրապես չի ունեցել օդափոխություն»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչպես թունավորումն ավելի շուտ չի եղել, քանի որ, փաստորեն, շմոլ գազը տուն է լցվել անընդմեջ, Շահբազյանն ասաց՝ նշվել է, որ տնեցիները պարբերաբար ունեցել են գլխացավեր, սակայն այդ մասով հարցերին կրկին կպատասխանեն իրավապահ մարմինները: «Ամենակարևորը, որ մենք արձանագրում ենք, դա գազի (ձայնաազդանշանային) սարքի՝ անջատած լինելու հանգամանքն է: Մասնագետները փորձարկել են ու տեսել, որ սարքը լիովին աշխատունակ է եղել, բայց այդ պահին՝ ֆիզիկապես անջատված: Անջատված է եղել ու չի անջատել գազը»,- ասաց նա:

Ենթադրությունը, որ գազով ջեռուցման նման մեխանիզմ օգտագործելու պարագայում գազի սարքը հաճախ էր արձագանքելու անթույլատրելի վիճակին, դրա համար էլ անջատած էին պահում, Շախբազյանը համարեց առավել հավանական. «Բնականաբար, եթե նման վիճակում է ծխատարը, գազը շուտ էր լցվելու, սարքն անընդհատ աղմկելու էր»:

Նա չմեկնաբանեց հարցը, թե ինչպես բնակարանը վեց ամիս պարբերությամբ ստուգող տեսուչները չեն նկատել նման էական խախտումը, հաղորդեց, որ գազի տեսչի կողմից բնակչի ստորագրության առկայությամբ առաջին ստուգումը եղել է այս տարվա հունիսին, երկրորդը պիտի լիներ դեկտեմբերին…

Ի՞նչ անել նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար

Առհասարակ, թե՛ ստուգումների և թե՛ գազասպառողների վերաբերմունքի մեջ անվտանգության առումով մտահոգիչ կետեր կան, որոնք, Շախբազյանի դիտարկմամբ, իրավական կարգավորումների կարիք ունեն: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի հետ համագործակցությամբ բոլոր գազօգտագործողների համար պայմանները խստացնելու առաջարկ ներկայացնել կառավարությանը:

«Իրականում, շատ մտահոգիչ է դառնում այս վիճակագրությունը: Այս տարվա ընթացքում (դեկտեմբերի 20-ի դրությամբ) գազի արտահոսքից թունավորման բոլոր՝ 87 դեպքում էլ անջատված են եղել գազի սարքերը: Իսկ այդ դեպքերի հետեւանքով թունավորվել է 243 մարդ, 14-ը՝ մահվան ելքով: Թեպետ մահվան դեպքերը հարաբերականորեն շատ չեն, սակայն բավական մտահոգիչ է նաև թունավորման դեպքերի թիվը»,- ասաց նա:

Գազասպառման գործընթացի միակ վերահսկողը, ինչպես նշեց Շախբազյանը, «Գազպրոմն» է՝ մատակարարը, իսկ պետական վերահսկողության որևէ լծակ դեռևս չկա. «Դա է նախատեսվում քննարկել վարչապետի հետ, երբ այս ամենը նրան ներկայացնենք: Իրավական կարգավորումների վերանայման խնդիր կա: Անմիջապես հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո՝ հաջորդ երեքշաբթի, կհրավիրվի նիստ, որտեղ հրավիրված կողմ կլինի նաև հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ներկայացուցիչը, առաջարկություն կարվի իրավական կարգավորումներում կատարել փոփոխություններ, որպեսզի ամբողջապես մատակարար-սպասարկող-բնակիչ ցիկլում անվտանգության մակարդակը բարձրանա»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Կառավարությանը նախատեսվում է առաջարկել մինչև 2020 թ. առաջին եռամսյակի ավարտը (այս ժամկետը դեռ պիտի համաձայնեցվի) բոլոր գազասպառողների տներում և բնակարաններում կատարել ստուգայցեր՝ գազասարքավորումների և միացումների փաստացի վիճակի, տվյալ պահին բնակարանի և բնակարանի գազասպառման նախագծի համապատասխանությունն ստուգելու համար: Հայտնաբերված խախտումների դեպքում նախատեսել համապատասխան իրավական նորմերով նախատեսված քայլեր: «Սա լրացուցիչ ստուգում է՝ ի հավելումն «Էյ ՋԻ» ընկերության՝ վեց ամիսը մեկ ստուգումների, քանի որ «Էյ Ջի»-ն ծառայություններ մատուցող ընկերություն է, որ սանկցիաների իրավունք չունի»,- նշեց Շախբազյանը:

Հարցին, թե ինչ սանկցիա կսահմանվի գազի սարքն անջատելու համար և ինչպես կարող է խախտումն արձանագրվել, Շախբազյանը դժվարացավ պատասխանել, քանի որ դա բավականին մեծ ծավալների խնդիր է. «Որպես ինժեներ՝ ես կարող եմ հավաստել, որ տեխնիկական լուծում տալ հնարավոր է. մոնիթորինգ-սիստեմով վերահսկել, թե գազասպառողների սարքերից որն է գործում, որն է անջատված: Սակայն դա այս ծավալների պարագայում թանկ լուծում է»:

Շախբազյանի խոսքով՝ այս սարքը բավական լավ պարամետրեր ունի. այն արձագանքում է ոչ միայն մեթան գազի, այլև՝ շմոլ գազի և բարձր ջերմաստիճանի դեպքում. «Ընտիր պարամետրեր ունի, բայց բնակիչները պետք է պահեն այս կանոնները և անջատած չթողնեն»:

Հարցին, թե նման մանրակրկիտ կանոնների սահմանման պարագայում ինչպես են լինում այնպիսի կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում մահվան ելքով նման վիճակագրություն է լինում, Շախբազյանը նշեց մասնագետի թերացումը վերահսկողության բացակայության պայմաններում:

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկվելու է նաև պարտադրել «Էյ Ջի» ընկերությանը հետևել սպառողների տներում պայմանագրի դրույթների պահպանմանը. «Այս պահին դա կախված է միայն տեսչի հայեցողությունից ու բարեխղճությունից: Կան նաև շատ լավ աշխատող մարդիկ: Բայց այս ամենը պիտի սուբյեկտիվ չլինի»,- ասաց Շախբազյանը: Նա ընդգծեց, որ «Էյ Ջի»-ն ծառայություններ մատուցող ընկերություն է և պարտավոր է, օրինակ, մաքրել ծխատարը, եթե նկատում է, որ լցված է. «Այն ոչ միայն վերահսկողություն է սահմանում, այլև ծառայություն է մատուցում. մենք վճարում ենք ծառայության համար: Փաստորեն, հիմա եթե մահվան ելքով վթար չի լինում, իրենք պատշաճ չեն աշխատում: Ընկերությունն ունի նաև որակի վերահսկողության բաժին, որ պիտի պարբերաբար ստուգումներ անի: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում այս կետում էլ պիտի նորմերը խստացվեն, մտցվի հաշվետվության համակարգ»,- ասաց նա:

Կառավարությանը նախատեսվում է առաջարկել, որ իրազեկման աշխատանքների շրջանակում բնակիչներին բացատրվի, որ իրենք ծառայություն մատուցող ընկերությանը պետք է պարտադրեն ծառայությունը պատշաճ մատուցել: «Հսկիչի պոզիտիվ արձագանքը միշտ էլ բնակչի համար լավ է, քանի որ ինքը դրա արդյունքում լրացուցիչ պարտավորություն չի ունենում, լրացուցիչ պատասխանատվություն չի կրում: Այստեղ նեգատիվն է խնդիրը. ով պիտի օդափոխության համար անցք բացի, ով պիտի այս գործն անի, այն մաքրի և այլն: Մենք պիտի բնակչության մեջ բարձրացնենք այն գիտակցությունը, որ եթե մենք վճարում ենք որևէ ծառայություն մատուցելու համար, դա մեզ համար է արվում ու պիտի պատշաճ արվի: Ոչ թե զանգով ասվի՝ գիտեմ, որ քեզ մոտ նորմալ է: Դա նորմալ չէ. տեսուչը պիտի գա, ստուգի: Հիմնական խնդիրն այս է»: Այս հարցում բնակիչ-տեսուչ փոխադարձ համաձայնությամբ, գումար տալով կամ այլ պայմանավորությամբ խախտումները չվերացնելը՝ Շախբազյանը նույնիսկ դժվարացավ գնահատել: «Բնակիչը դա ի վնաս իրեն է անում: Սա լավություն չէ»,- նշեց նա:

Առաջարկվելու է նաև պատվիրել պարբերաբար հեռարձակել հեռուստահաղորդումներ, որ կիրազեկեն գազի սարքերի կարևորության և դրանք անջատելու վտանգների մասին: «Այս պահին որևէ սանկցիա չկա: Բայց մենք տեսչական մարմին ենք, մեր փորձը ցույց է տվել, որ մինչև չես տուգանում, բան չի փոխվում: Շատ վատ պրակտիկա է, շա՛տ վատ: Նպատակը տուգանքը չէ, խնդրի վերացումն է, բայց առայժմ միջոցը սա է: Հնարավոր է՝ նույնիսկ ոչ թե վարդակով միացվեն գազի սարքերը, այլ ֆիքսված լինեն, որ այսպես չլինի. ով երբ ուզի՝ անջատի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել էին 5 քաղաքացու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի և 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը: Տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
3282 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում