«Ծատուրյանը պարապ է մնացել, հմի էլ դերասան կթռցնե». Գյումրիի դրամատիկականն ամփոփեց 2019 թվականը

19/12/2019 schedule21:08

Տարին աճեմյանցիների համար հյուրախաղային էր, եռուն, բեկումնային: 2019-ի առաջին երկու ամիսներն անցան արտերկրում, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո մայրաքաղաքի բեմում էին: 30-ից ավելի ներկայացում Գյումրիից դուրս է խաղացվել: Անցնող տարում աճեմյանցիներն ունեցան 150 ներկայացում, 4 առաջնախաղ եւ 52.000 հանդիսատես: Հանդիսատեսի թիվը նույնն է նախորդ տարվա համեմատությամբ: 2-ով պակաս է սակայն, առաջնախաղերի թիվը: «Հյուրախաղերն էին պատճառը»,- ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

2019 թվականը կարեւոր ձեռքբերումների տարի է համարում տնօրենը: Տեւական դադարից հետո հատկապես ոգեւորիչ են արտերկրի հյուրախաղերը, նախ ԱՄՆ, հետո Սանկտ Պետերբուրգ: ԱՄՆ-ի ճանապարհածախսն ամբողջությամբ հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը, Սանկտ- Պետերբուրգինն՝ իրենք:  Դա, ըստ տնօրենի, շատ նորմալ է: Պետերբուրգյան հյուրախաղերում նաեւ կարեւոր ընդգծում են ունեցել աճեմյանցիները: Մինչեւ «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը, որը խաղացել են հենց դեկտեմբերի 7-ին, նախասրահում բացել են «Վերածնվող Գյումրի» խորագրով ֆոտոցուցահանդես, որտեղ ներկայացրել են գյումրեցի լուսանկարիչների աշխատանքները: Հին ու նոր Գյումրիների մասին պատմել են լուսանկարներով: Հետո այդ լուսանկարները նվիրել են հայ եւ ռուս հանդիսատեսին:

2019-ը հայ հեղինակների տարի էր թատրոնում: Արդեն 2-րդ տարին է հատուկ ուշադրություն են դարձվում հայ ժամանակակից դրամատուրգիային: Դրա վառ ապացույցն էլ Նիկոլայ Ծատուրյանի վերջին բեմադրությունը՝ Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումն է համարվում:  Տարին նաեւ թումանյանական էր: 2 ամսում Հովհաննես Թումանյանի 10 ներկայացում են խաղացել աճեմյանցիները:

Անցնող տարում դրամատիկականը նույն ձեռագրով է աշխատել՝ որակյալ, ժամանակի պահանջին համահունչ բեմադրություններ՝ գումարած գրագետ մենեջմենտ, առողջ ու պարզ PR:  «Սա ես չեմ հորինել, ինձանից առաջ արել է մի ինչ-որ խելացի տղա (նկատի ունի դրամատիկականի նախկին տնօրեն, ներկայում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին), եւ մենք էդ աշխատանքն ենք այդպես շարունակում»,- ժպիտով ասաց դրամատիկականի տնօրենը: «Երեւանի դրամատիկական թատրոնում 6 անգամ խաղացել ենք «Երկնագույն շան  աչքեր»-ը: Գուցե ֆենոմենալ բան է, բայց Երեւանում դեռ լեփ-լեցուն դահլիճներում շարունակում ենք խաղալ «Հարսանիք թիկունքում»-ը»:  

Անցնող տարում պահպանվել է հրավիրյալ ռեժիսորներին եւ դերասաններին ներգրավելու սկզբունքը: Սրանով է պայմանավորված Գյումրու դրամատիկականի կենսունակությունը, մրցակցությունում այս պահին հավասարը չունենալն ու խելահեղ ռիթմը: «Երբ տարիներ առաջ կառուցվածքային փոփոխություն էինք անում թատրոնում, հանում էինք ռեժիսորի հաստիքը, մեզ սկզբունքորեն դրա համար մեղադրում էին, բայց մենք հասկացել էինք եւ բացատրեցինք, որ թատրոնը չպետք է լինի միանձնյա, այսինքն բեմադրություն անի միայն մեկ գեղարվեստական ղեկավարը եւ վերջ: Ես կարծում եմ, որ մեր հաջողության հիմնական գրավականն այն է, որ մեր թատրոնի դռները բաց են բոլոր ստեղծագործողների դիմաց: Այս տարի ունեցել ենք 4 ներկայացում, 3-ը բեմադրել են հրավիրված  ռեժիսորները: Մենք այն բացառիկ թատրոններից ենք, որ նաեւ դերասաններ ենք հրավիրում: 2019-ին ունեցել ենք 2 առաջնախաղ, որում հրավիրված դերասանուհի էր խաղում՝ «Թռիչք»-ում՝ Անի Խաչիկյանը եւ «Երկնագույն շան աչքեր»-ում՝ Ինա Խոջամիրյանը»:

Տարին արտերկրում սկսած դրամատիկականն այն կավարտի Գյումրիում: 2019-ը կճանապարհեն «Մանչուկն ու կառլսոնը» մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացմամբ: Գունավոր, գեղեցիկ նոր ներկայացումը  խաղացվելու է 14.000 հանդիսատես երեխայի համար: Այս տարի կրկին դրամատիկականի կողքին է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը: Ավանդույթի համաձայն ամանորյա պարկեր կլինեն ու անակնկալ:

Հանդիսատեսի համար նաեւ հեքիաթային, ամանորյա տաղավար է պատրաստվել, որտեղ ցանկացողները կարող են լուսանկարվել:

2020-ը աճեմյանցիների համար հոբելյանական է լինելու: Վարդան Աճեմյանի 115-ամյակին նվիրված 155-րդ թատերաշրջանը կբացեն Շիլլերով: Բեմում կլինի «Սեր եւ խարդավանք» ներկայացումը, որը տարիներ առաջ հենց Աճեմյանն է բեմադրել: Բեմադրության համար Գյումրու դրամատիկական կհրավիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: «Սա մեծ, մասշտաբային ներկայացում է լինելու, որը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին պատրաստ կլինի»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Դերասան, ռեժիսոր Արման Միրիջանյանն էլ կհրավիրվի Գյումրի մանկական ներկայացում բեմադրելու համար: 2020-ին մեծ բեմում 4 առաջնախաղ են նախատեսում, Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում՝  երկուսը:

Հույս ունեն, որ 2019-ի նման 2020-ին եւս տոմսերի վաճառքի խնդիր չեն ունենալու: Այս տարի ռեկորդային իրավիճակ են ունեցել: Թե Երեւանում եւ թե Գյումրիում ներկայացումներից 1-2 ամիս առաջ տոմսերը սպառվել են:

Եվ վերջում անցնող տարվա երկու հիշվող մեկնաբանություն հանդիսատեսի կողմից, որոնք մտապահել է թատրոնի տնօրենը: Մեկը կապված է «Երկնագույն շան աչքեր», մյուսը՝ «Թռիչք» ներկայացումների հետ: «Սաղ պարերը պարել էինք, հմի էլ երկնագույն շունը բդի խաղցընենք», եւ երկրորդ՝ «Ծատուրյանը պարապ է մնացել, հմի էլ դերասան կթռցնե»: Նշենք, որ «Թռիչք» ներկայացման մեջ դերասանները, որոնք թութակների են մարմնավորում, ճախրում են օդում:

Տպել
4048 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց