Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության  նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ և արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը:

Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլևս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք  ժողովրդի ռազմավարություններն են: Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկ ու կես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխովել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում և այլն:  Նշված Ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ Կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչև 55 հասցնելն է:

Նշվում է, որ հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարևորել նաև ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու:

Տպել
939 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)