Վիճարկվող դատական ակտը կամայական է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր:

Բողոքը ներկայացնելով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց, որ վիճարկվող դատական ակտը կամայական է եւ խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Հայկ Ալումյանը մատնանշեց Եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ կանխավարկածը միշտ ազատ արձակման օգտին է, բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է ներկայացնել վերաբերելի եւ բավարար հիմքեր՝ շարունակական կալանավորումը հիմնավորելու համար. «Մենք ոչ թե ձեր քննարկմանն ենք ներկայացնում՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը առհասարակ պիտի գրավով ազատ արձակվի, թե ոչ, կամ առհասարակ առկա են խոչընդոտող հանգամանքներ, թե ոչ, այլ արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն առկա ձեւակերպումներով կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին»:

Ալումյանը նշեց, թե կոնկրետ ինչ ձեւակերպումներով է դատարանը մերժել իրենց միջնորդությունը. «Իր որոշման պատճառաբանական մասում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախ, Քոչարյանի ազատությունն սահմանափակելու հիմքը չի վերացել եւ շարունակում է առկա լինել, եւ երկրորդ, մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դատարանը գտել է, որ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգը չի կարող չեզոքացվել գրավ կիրառելու պայմաններում, ուստի գրավի կիրառումը ճանաչվում է անթույլատրելի»:

Առաջին փաստարկը, ըստ պաշտպանի, անվերաբերելի է. «Ինքնըստինքյան ենթադրվում է, որ գրավը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե դատարանը գտնում է, որ առկա է խոչընդոտելու հավանականություն: Այս տեսանկյունից նման հիմքի առկայությունը ոչ թե խոչընդոտում է, այլ որեւէ խափանման միջոց կիրառելու պարտադիր պայման է, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը գրավ կիրառելու պարտադիր պայմանը դիտել է գրավ կիրառելը խոչընդոտելու պայման, ինչով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-ի հոդվածի կոպիտ խախտում»,- նշեց Ալումյանը:

Երկրորդ փաստարկը, ըստ նրա, չպատճառաբանված է. «Դատարանը գրավի կիրառումը մերժել է՝ չպատճառաբանելով, թե ինչու տվյալ իրավիճակում չի կարող խոչընդոտելու ռիսկը չեզոքացվել գրավի կիրառմամբ: Դատարանը պարզապես արձանագրել է՝ չբերելով առհասարակ որեւէ փաստարկ, սա ոչ թե փաստարկ է, այլ արձանագրում»:

Հայկ Ալումյանը հիշեցրեց՝ 2019 թ. սեպտեմբերի 20-ին Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ մերժել էր գրավ կիրառելու վերաբերյալ իրենց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ գոյություն չունի քննությունից թաքնվելու հավանականություն, իսկ քննությանը խոչընդոտելու հավանականությունը թեեւ գոյություն ունի, սակայն նվազել է. «Հետագայում հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը եւ դիտելով այն որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ նորից դիմել էինք դատարան, եւ նոյեմբերի 7-ին մեր միջնորդությունը մերժվել էր»:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշմամբ ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել էր, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Եթե դատարանի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ազատ արձակվելու խոչընդոտ էր հանդիսանում այն, որ գրավն ի զորու չէ կանխել հնարավոր ազդեցությունը, ապա ՍԴ որոշումից հետո այդ կարգավորումը բացակայում է, նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի»:

Այս պահին միջնորդության դեմ առարկում է մեղադրող կողմը՝ այն որակելով անհիմն:

 

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

 

Տպել
986 դիտում

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

«Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում 2-րդ անգամ իրականացվել է սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

Աղբահանության հիմնարկն ու «Վեոլիա Ջուրը» մայրաքաղաքի անձրեւատարները մաքրելու հույսը դնում են մեկը մյուսի վրա

Անցած 7 օրում հակառակորդը 190 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել 1800 կրակոց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ

«Էյ Բի Սի ֆարմացիա»-ն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել

ԱԻՆ-ը փակ դռների վերաբերյալ ահազանգեր է ստացել Երևանից, Գյումրիից, Վանաձորից եւ Սևանից

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն. ԱԻՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները. դրանք ընդգրկել են մոտ 2.5 հա տարածք

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ

Հրդեհ՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ