Խնդիրներ են հայտնաբերվել ԵՄ-ից, որոնք պետք է մենք հայտնաբերեինք. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանում գրանցված «Տարոն ավիա», «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ» եւ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունները ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, սակայն ԵՄ-ի կողմից անցկացված ստուգումների ժամանակ նրանց մոտ խնդիրներ են նկատվել: 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ դրա պատճառով Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ:

«Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումը, ու նրա՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու դիմումն ընդունվել է, «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ»-ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ, ահա, «Տարոն ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա:

Ինչպես նշեց Ռեւազյանը, «Տարոն» ավիան չի կարողացել բացատրություն տալ՝ ինչից է խնդիրն իրականում առաջացել: «Խնդիրը կարողացել են վերացնել, բայց ինչից է ի սկզբանե այն առաջացել, չեն կարողացել լավ նկարագրել»,- ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ այդ ավիաընկերությունը հիմա փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ռեւազյանը նշեց, որ խնդիրներն իրենք պետք է հայտնաբերեին. «Փաստ է այն, որ խնդիրներ են հայտնաբերվել ԵՄ-ից, որոնք պետք է մենք հայտնաբերեինք»,- ասաց նա՝ հավելելով նաեւ, որ այս խնդիրները 10 տարվա են եւ անձնավորված չեն:

Ըստ Ռեւազյանի՝ այստեղ կա նաեւ այն փաստը, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ քաղավիացիայի համար: Քանի որ աշխատավարձերը շատ ցածր են, լավ մասնագետները մասնավորում են աշխատում, ու դժվար է լավ հսկողություն պահպանել:

«Հիմա աշխատանքներ են տարվում օրենսդրական կարգով աշխատավարձերը բարձրացնելու համար, եւ դա չի լինելու պետբյուջեի հաշվին: Մենք պետք է գումար գանձենք մեր ծառայությունների համար»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում ընդունված կարգ է՝ գանձել գումարներ ավիաընկերություն գրանցելիս:

Հոլանդիայում, օրինակ, ավիաընկերություն գրանցելն արժե 25.000 եվրո: ՀՀ-ում դա անվճար է, ինչպես եւ օդաչուի լիցենզիան երկարացնելը:

«Օրինակ՝ այսօրվա դրությամբ մենք ունենք 1 ավիաընկերություն, որ շարունակում է չվերթներ իրականացնել աֆրիկյան տարբեր պետություններում, որտեղ հսկողությունը բավարար չէ: Միաժամանակ նշվում է, որ գրեթե անհնար է պատշաճ հսկողություն անել Սոմալիում կամ Չադում, Սուդանում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ Հայաստանում չունենանք ավիաընկերություն, որ գրանցված է ՀՀ-ում եւ չվերթներ է անում դրսում»,- եզրափակելով իր ելույթը՝ Ռեւազյանը նաեւ ասաց, որ պետք է գրանցել ավիաընկերություններ, որի հսկողությունը կարող են անել բարձր մակարդակով:

Ռեւազյանը նաեւ նշեց, որ հնարավոր է՝ Հայաստանը շուտով ունենա տեղական փոխադրող: Ինչպես ասաց նա, Քաղավիացիայի կոմիտե է դիմել մեկ ավիաընկերություն, եւ ուսումնասիրություններից հետո, եթե ամեն ինչ նորմալ լինի, կունենանք տեղական փոխադրող՝ 388 հազար նստատեղով:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3099 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել