Պետք է Սերժ Սարգսյանից հարցնել՝ ինչու չի դառնում Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանն այս ընթացքում Սերժ Սարգսյանից ոչ մի անգամ չի հետաքրքրվել՝ ինչու նախապես խոստացածի նման վերջինս չի դառնում Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը՝ մեկընդմիշտ վերջ դնելով օդանավակայանի գործարկման վերաբերյալ հարցադրումներին:

«Սերժ Սարգսյանն ինքն է որոշում թռչի, թե՝ չթռչի: Դա պետք է նրանից հարցնել, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ թռիչքները չեն կայանում եւ 2017-ին դժվար էլ թե կայանան:

Հարցին որքան կարող են սպասել գործարկման պատրաստ օդանավակայանը եւ աշխատակազմը քաղաքական գործընթացների կարգավորմանը՝ ամեն օր փոփոխվող աշխարհում չկորցնելով արդիականությունը, վաստակավոր օդաչուն դժվարացավ նշել: Միայն ասաց, որ Ստեփանակերտի օդանավակայանում գործարկման լիովին պատրաստ մեկ օդանավ կա, դեպի Ստեփանակերտ թռչելու պատրաստ օդանավ կանգնած է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում:

«Դեռ տարիներ առաջ Ֆրանսիայից ու Ռուսաստանից մի շարք ավիաընկերություններ հետաքրքրված էին Ստեփանակերտից թռիչքներ իրականացնելու գաղափարով: Ֆրանսիայից Արցախ ժամանած 3 սենատորների դեռ տարիներ առաջ հարցրեցի՝ ինչպես կարող են բարձրաձայնել իրենց իսկ կողմից մատնանշված մարդու իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման մասին: Ես, մասնավորապես, հետաքրքրվեցի՝ այդ ինչպես է, որ Եվլախում բնակվող մարդիկ իրավունք ունեն թռչել ինքնաթիռով, իսկ ասենք Ստեփանակերտում բնակվողները՝ ոչ: Նրանք խոստացան ֆրանսիական սենատում բարձրաձայնել այս հարցը»,- պատմեց Դմիտրի Աթբաշյանը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել  է 1974 թվականին: Օդանավակայանի վերանորոգման գործընթացը մեկնարկել էր 2008 թվականին եւ ավարտին հասցվել 2012-ին:

Տպել
7667 դիտում

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)