Թմրած ձեռքը վիրահատելուց հետո շարժել չի կարողանում. բժշիկը պնդում է՝ սխալ չկա, բայց վրիպում եղել է

Արդեն 9 ամիս է՝ Լուսինե Հովհաննիսյանը չի կարողանում շարժել ձախ ձեռքը կամ այն սահմանափակ է օգտագործում:

2019 թվականի մարտի 1-ին կինը վիրահատության է ենթարկվել Երեւանի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, որից հետո, իր խոսքով, խնդիրն առաջ է եկել: Սկզբում ընդհանրապես չի կարողացել շարժել ձեռքը: Այժմ մատները ծալել, բռունցք անել ստացվում է, բայց ձեռքը վերեւ բարձրացնել՝ ոչ:

Հավելյալի փոխարեն առաջին կողը վիրահատվեց

Պատմությունն սկսվել է այն ժամանակ, երբ Լուսինեն գանգատվել է ձեռքի թմրածության զգացումից: Այցելել է Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ի Լազերային եւ անոթային վիրաբուժության բաժանմունք, որտեղ ախտորոշվել է «կրծքավանդակից ելքի համախտանիշ՝ ձախից անոթա-նյարդային խրձի կոպիտ սեղմումով»: Կենտրոնում նշել են, որ կարիք կա վիրահատական բուժման՝ ձախից պարանոցային հավելյալ կողի հեռացման, իսկ նման վիրահատություններ կատարում է բաժանմունքի տնօրեն Տիգրան Սուլթանյանը:

Վիրահատությունն արվել է, երեք ամիս անց Լուսինե Հովհաննիսյանի ձեռքն սկսել է այտուցվել, կապտել: Այլ կենտրոնում հետազոտություն է անցել ու պարզել, որ պարանոցային հավելյալի փոխարեն առաջին կողն է հատվել: Խնդիրն էլ դրանով չի լուծվել. ձեռքի հետ կապված բարդություն է առաջացել:

«Այլ կող են հատել, որն ընդհանրապես ինձ չի խանգարել»,- նշեց կինը՝ հավելելով, որ վիրահատությունից առաջ Սուլթանյանի ասիստենտ Լեւոն Մանուկյանն իր հետ խոսել է առաջին կողը վիրահատելու մասին, սակայն դրան համաձայնություն չի տվել: Ավելին՝ վիրահատական ծախսերն ապահովող ապահովագրական ընկերությունը գումարը հենց հավելյալ կողի համար է տրամադրել:

Այժմ Լուսինեն ձեռքը դժվարությամբ է շարժում, կենցաղում էլ խնդիրներ ունի, օրինակ՝ հագուստ հագնելիս, հանելիս մեկն անպայման պետք է օգնի: Այլ հիվանդանոցում ֆիզիոթերապիա է անցնում, սակայն չգիտեն՝ ձեռքի խնդիրը կլուծվի՞, թե՞ ոչ: Բժիշկներից ոմանք նշում են, որ վերականգնման համար 1 տարի կպահանջվի, ոմանք էլ՝ որ վիրահատական միջամտություն է հարկավոր:

Իր խոսքով՝ երկու վիրահատության կարիք կա: Մեկը՝ հավելյալ կողի, մյուսը՝ ձեռքի համար. «Այժմ վիճակս ավելի վտանգավոր է, քան վիրահատությունից առաջ»:

Որոշել է՝ վիրահատվելու է, բայց այլ բժշկի մոտ: Այս անգամ հնարավոր է՝ ապահովագրական ընկերությունն այլեւս չֆինանսավորի: Մտածում է՝ լավ կլիներ՝ «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնը փոխհատուցեր գումարը:

Խնդրի առաջացման պատճառը, ըստ Լուսինեի, այն է, որ վիրահատությունից առաջ Սուլթանյանի հետ չի հանդիպել, միայն ասիստենտի հետ է խոսել, քանի որ հիվանդանոցից շարունակ պարզաբանել են, որ բժիշկը զբաղված է: Չի բացառում, որ միգուցե ասիստետն է բժշկին ինչ-որ բան սխալ ներկայացրել. «Ինձ թվում է՝ տեղյակ չի եղել՝ ինչ անի, զուգահեռ այլ աղջկա են վիրահատել, գուցե թղթերն է խառնել»:

Լուսինեն հիվանդանոցի աշխատակիցների վերաբերմունքից դժգոհ է, իր խոսքով՝ այս ամբողջ ընթացքում չեն հետաքրքրվել՝ ինչպես է. «Սուլթանյանն անգամ վերքին չի նայել»:

Որոշ ժամանակ անց Լուսինեն, այնուամենայնիվ, հանդիպել է բժշկի հետ: Նրա խոսքով՝ բժիշկն առաջարկել է հավելյալ կողն էլ վիրահատել՝ պատասխանելով. «Ну и что, ничего страшного».

Կինը բողոք է գրել Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնել են, որ  կառույցը մասնավոր է, եւ իրենք ազդեցություն չունեն, իսկ մեղքն ապացուցելու համար պետք է դիմել իրավապահ մարմիններին: Այսքան ժամանակ Լուսինեն այդ քայլին չի գնացել՝ մտածելով՝ խնդիրը կլուծվի, բայց այժմ մտափոխվել է:

Վերացրել են առանցքային խնդիրը

Առաջին կողի վիրահատությունը սխալմո՞ւնք է եղել, թե՞ անհրաժեշտություն, պացիենտը չգիտի, սակայն բժիշկ Սուլթանյանը հարցի պատասխանն ունի: Ի տարբերություն Լուսինեի՝ բժշկի հետ հանդիպելը մեզ հեշտ հաջողվեց: Նա խոսեց թե՛ հիվանդության, թե՛ կոնկրետ դեպքի մասին: Ասաց՝ այս խնդրի ժամանակ առանցքային հարցն առաջին կողն էր: Հավելյալ կողը կարող էր վերացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ խնդիրը դրանով չէր վերանա:

Նրա խոսքով՝ կնոջ մոտ առկա է եղել 3 խնդիր՝ նյարդի, զարկերակի եւ երակի հետ կապված: Իրենք վերացրել են առանցքայինը՝ կտրել են կողը, որտեղով անցնում են այդ երեքը:

Զարկերակի եւ երակի հարցը լուծել են, սակայն կինն ունի նաեւ հավելյալ կող: Ըստ երեւույթին՝ ներվը կպչում է դրան, գրգռում եւ անհանգստացնում: Այսինքն՝ մնացել է ներվի հարցը: Կարող են վիրահատել եւ այդքանով հարցը լուծել:

«Ինքը չի ցանկանում ըմբռնել, որ մենք այսպես ազատել ենք ե՛ւ զարկերակը, ե՛ւ երակը: Եթե երակին չազատես, տրոմբ է առաջանում»,- նշեց Սուլթանյանը՝ հավելելով, որ զարկերակը չազատելու դեպքում էլ կարող էին այլ խնդիրներ առաջանալ:

Բժիշկն իր հերթին նշեց, որ կնոջ հետ հանդիպման ընթացքում տեսել է, որ ձեռքն այդքան էլ վնասված չէ, մի քիչ թմրածություն կար եւ ուներ սահմանափակումներ:

Համաձայն չէ այն կարծիքին, որ առկա է բժշկի սխալ. «Ասել, որ դա վիրահատությունից է, դժվար է, որովհետեւ շատ հնարավոր է՝ ներվը սեղմվում է հավելյալ կողով, դրա վերացումը կբերի լավացման»: Կատարվածը, ըստ նրա, հեշտ վիրահատություն չէ եւ ունի իր հնարավոր բարդությունները, ինչի մասին տեղեկացվել է Լուսինե Հովհաննիսյանը, եւ ստացել են նրա համաձայնությունը:

Այն, որ Լուսինեն համաձայնություն չի տվել հավելյալ կողը վիրահատելու, Սուլթանյանը չափազանցություն անվանեց. «Բժիշկը ես եմ, եթե տեսնում եմ, որ կա մի մաս, որն ավելի կարեւոր է, մենք անում ենք դա»: Սուլթանյանը հավելեց. կինը դժվար իմանար, թե հավելյալն առաջին կողից ինչով է տարբերվում:

Եթե նույնիսկ սխալ չկա, բժիշկը խոստովանեց՝ վրիպում կա. Լուսինեի հետ վիրահատությունից առաջ անձամբ չի խոսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11759 դիտում

Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար

Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ

Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները