Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

12/12/2019 schedule20:00

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին։ Վերջինս անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները:

Իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության և կարողությունների կայուն զարգացման համատեքստում։  Նա համառոտ ներկայացրել է նաև նորարարությունների իրազեկության բարձացման նպատակով Հայաստանում իրականացվող  ծրագրերը։

Այցի շրջանակում Նաիրա Մարգարյանը մասնակցել է «UNIDO ECO DESIGN LEADING TALENT» վերապատրաստման դասընթացի ծրագրի մրցանակաբաշխության  արարողությանը՝ հանձնելով մրցանակ «Kitchen Idea» անվանակարգում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի փոխնախագահ Ֆանգթիան Յինգի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Էկո դիզայնի բնագավառում:

Տպել
233 դիտում

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին