Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են

Մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տաքսու վարորդը զբոսաշրջիկին օդանավակայանից Երեւանի կենտրոն՝ ավելի կոնկրետ «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ է վերցրել ։ 

Դեպքի մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Զբոսաշրջիկն այս մասին պատմել է Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաեւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34,000 դրամ գումարային նշումով: Նա նաեւ տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:

Մանուկյանի այս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը նշում էին, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի ցանկացած հատված հասնելու համար տաքսու վարորդները ուղեւորից եւ հատկապես զբոսաշրջիկներից  տասնյակ անգամ ավելի շատ գումար են պահանջում, քան կարող է գրել հաշվիչը:  ՀՀ զբոսաշրջության կոմիտեն թեեւ տեղյակ է դեպքից, սակայն չեն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել, քանի որ օրենքով նման լիազորություններ չունեն: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցեր է ձեռնարկում կոմիտեն այս խնդիրները վերացնելու համար, այսպես պատասխանեցին Զբոսաշրջության կոմիտեից:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն «Հետք»-ի փոխանցմամբ հիմնադրվել է 2016թ. հունվարի 22-ին՝ Արգեն Գեղամյանի կողմից: 2017թ-ի նոյեմբերի 2-ից Սերվիս ընկերության միակ բաժնետերը եւ տնօրենը երեւանաբնակ Սուրեն Երեմյանն է: Վերջինս Երեւանի ավագանու նախկին անդամ ՀՀԿ-ական Արմեն Երեմյանի եղբայրն է:

Զբոսաշրջիկին տրամադրած կտրոնի վրա երկու հեռախոսահամար է նշված, որոնցից մեկը գոյություն չունի, իսկ մյուս համարին պատասխանողն ասաց, որ Սերվիսի հետ կապ չունի եւ որ այս համարը մի քանի ամիս առաջ է գնել:

Թեեւ ոստիկանությունում որեւէ մեկը այս դեպքով բողոք, հաղորդում չի ներկայացրել, սակայն հրապարակումը իրավապահներն ուսումնասիրում են: Մեր տեղեկություններով, այսօր ոստիկաններին հաջողվել է ճշտել զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ վարորդին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում լսել են: «Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հավելեցին ոստիկանությունից: Նշենք, որ տաքսու վարորդից «խաբված» զբոսաշրջիկը մեկնել է Հայաստանից:

Դեպքին է անդրադարձել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքելով «Աէրոպորտ Սերվիս» տաքսիի առնչությունն իրենց հետ: Ըստ այդմ՝ նշվել է, որ իրենց միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է եւ կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին եւ դիմել պատկան մարմիններին`խնդրով զբաղվել եւ կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտել»,- գրել է օդանավակայանը:

ՀԺ-ին օդանավակայանից փոխանցեցին, որ տաքսիները կայանված են լինում հանրային վայրում եւ իրենք իրավասություն չունեն ինչ-որ քայլեր ձեռնարկելու:

Տպել
6783 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց