ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին

12/12/2019 schedule13:08

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը դեկտեմբերի 10-ից 12-ը աշխատանքային այցով գտնվում էր Ժնևում՝ մասնակցելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 33-րդ միջազգային համաժողովին, որի լիագումար նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները մարդասիրական աղետալի իրավիճակներին դիմագրավելու ուղղությամբ միջազգային հանրության համակարգված գործողությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ՝ կարևորելով ինչպես մարդու իրավունքների լիակատար իրականացումն անկախ երկրից և տարածքի կարգավիճակից, այնպես էլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների վաղ կանխարգելումը։ Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, կարևորեց սահմանամերձ շրջաններում բնակիչների անվտանգության և դպրոցների ապահովության բարձրացման, գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հրադադարի վերահսկման աշխատանքների շարունակականությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, որը գալիք տարի կնշի իր հարյուրամյա հոբելյանը։ Նա նաև բարձր գնահատեց Կարմիր Խաչի կամավորների ու միսիոներների ջանքերը, որոնք Ցեղասպանության տարիներին փրկել են հազարավոր կյանքեր, հիմնել են որբանոցներ, դպրոցներ ու օգնել կարիքավորներին, կոչ անելով միջազգային հանրությանը ջանք չխնայել օժանդակելու ներկայումս մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհատների՝ հատկապես կանանց գործունեությանը։

Դեկտեմբերի 11-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության հարցերով օգնական Ջիլլիան Թրիգսի հետ։ Կողմերը քննարկեցին դեկտեմբերի 17-ից 18-ը Ժնևում կայանալիք Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին փախստականներին և տեղահանվածներին առնչվող օրակարգի շուրջ միջազգային համագործակցության վերաբերյալ։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց արդյունավետ ինտեգրման ուղղությամբ Հայաստանի դրական փորձը և գրանցած ձեռքբերումները։

Նույն օրը Արտակ Ապիտոնյանը Ժնևում հանդիպեց նաև ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դավիթ Չիկվաիձեի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ փոխգործակցությանը։ 

Այնուհետև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի այցի, կազմակերպեց ընդունելություն, որին հրավիրված էին ՄԱԿ-ի և Ժնևում գործող այլ միջազգային կազմակերպությունների հայազգի աշխատակիցները։ Ընդունելությանը ներկա էր նաև աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Տպել
973 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)