Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննության օրը հայտնի է

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:30-ին: Այս մասին հայտնում են Քոչարյանի պաշտպանական թիմից:

Հիշեցնենք, որ երկու առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Քոչարյանի խափանման միջոցի հարցով այս բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, որն էլ այն վարույթ է ընդունել:

Պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որն էլ այն վարույթ էր ընդունել: Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: 

Մասնավորապես՝ մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը, հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել էր, որ դատավոր Պապոյանն ամիսներ առաջ հանցագործության մասին հաղորդում էր տվել: Պատճառը, ըստ հրապարակման, եղել էր այն, որ 2019 թվականի մայիսի 20-ին ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրել էին Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Արշակ Վարդանյանը, Վազգեն Ռշտունին եւ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է: Միջնորդության դեմ առարկել էր պաշտպանական կողմը՝ այն որակելով օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դեկտեմբերի 10-ին դատավոր Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել:

 

Միլենա Խաչիկյան

 

Տպել
838 դիտում

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Ռեֆորմիստ Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են «բազեները»

Հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան 17 հասցեի բնակելի տանը. փրկարարները դեպքի վայրում են

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք. ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը. Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Ազդարարվել է ուսումնական տագնապ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են. «Կանաչ Հայաստան» ՀԿ (տեսանյութ)

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքեր (տեսանյութ)

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Չեմ կարծում, թե Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումը որեւէ խնդիր կառաջացնի․ Գոռ Գեւորգյան