ԱԺ-ն ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց երեկ՝ 65 կողմ եւ 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորների ձայները:

Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի այս փաթեթով առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նշենք, որ նախագիծը չի վերաբերում ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, քանի որ նրանք ընտրվել են նոր Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո եւ պաշտոնավարում են՝ որպես դատավորներ, իսկ մյուսները՝ որպես Դատարանի անդամներ։

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Մինչ նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց։

Տպել
573 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

«Հարգելի պարոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ». Միրզոյանն ու Մարուքյանը բանավիճեցին (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանը հաջող է հանդես եկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում. 3-րդ տեղում նույնպես հայ մարզիկ է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 27 հարց

Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը

ՄԻՊ-ը տեսակցել է 16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին եւ առանձնազրույց ունեցել

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 570-ը

Գերմանական տուրիստական ընկերությունները արձագանքում են դեպի Հայաստան «լոուքոսթերների» չվերթներին. Կարապետյան

Ինքնաթիռ չի ընկել, ոչինչ չի պայթել. տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան

Փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս են բերել արգելափակումից

Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից. Դավութօղլու

Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է